>

Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում
հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և
աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի
ստացվում:

Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներսմի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ:

Դա արդեն աղոթք էհաղորդակցություն առ Աստված շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն:




Քոչարյանի զոհերը

Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը:Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհան-գստացնի և տագնապ, տառապանք պատճառի: Նույնիսկ ամենածանր հիվանդություն ունեցող անձը
կկարողանա հոգու խաղաղություն, ինչպես նաև բժշկություն և առողջություն ունենալ, եթե Տերն
այլ ծրագիր չունի տվյալ մարդու հավիտենական փրկագործության համար հիվանդության միջոցով իրագործելու:




Այդպիսի աղոթքի ժամանակ մարդը զբաղված չի լինում մտքերով ու մտահոգությամբ, թե հիվանդ է, թե գումար չունի, թե խնդիրներ կան, այլ զգում է Աստծո ներկայությունը` Ով կյանք է, լույս, առողջություն, սեր, զորություն: Սակայն մենք այլ կերպ ենք աղոթում: Աղոթում ենք, բայց աղոթքից հետո մեր անհան- գստությունը չի վերանում: Աղոթում ենք, բայց մեծ մասամբ շարունակում ենք մտահոգ, անտրամադիր, վհատ ու նյարդային մնալ: Վիճում ենք, բողոքում, և այս բոլորը՝ աղոթքից հետո:

Ինչպե՞ս հասկանալ: Ինչ-որ տեղ տարօրինակ է. մտնել եկեղեցի, աղոթել, որպեսզի խաղաղություն ունենալ, բայց հետո շարունակում ենք լարված վիճակում մնալ: Անշուշտ, այս ամենում կարող ենք մեղադրել չար ոգիներին, որոնք մտքերի հարձակում են տեղում մարդու վրա` շեղելու և անարդյունավետ դարձնելու համար աղոթքը, և դա իրականություն է, սակայն նախքան որևէ մեկին մեղադրելը, պիտի նայենք մեր հուգուց ներս և տեսնենք, թե ինչու է այդպես:

Եթե մենք առիթ չտանք, որևէ մեկը չի կարող խաթարել մեր հոգու անդորրը: Երբեմն մարդ մտածում է, թե Տերը չի լսում իր աղոթքները: Սակայն իրականում լսում է և եթե հարկ է՝ իրականացնում է խնդրանքը այլ կերպով, որը մենք չենք նկատում: Երբ անհատը աղոթքից հետո շարունակում է մնալ անհանգստության և մտահոգությունների մեջ, նշանակում է նրա հոգին չի հաղորդակցվել Աստծո հետ, նրա աղոթքը չի ստացվել, որովհետև մնացել է արտաքին երևույթների հարթության մեջ` իր մտքերի, մտածումների, հոգսերի մեջ, և դա
հոգնեցնում է մարդուն, ու նա նույնիսկ չի ցանկանում աղոթել, թեպետ գիտի, թե ինչ կարևոր արժեք է քրիստոնյայի համար աղոթական կյանքը:


Prayer is a life-saving medicine that prevents sins and their development, healing
Diseases of the mind and body. However, it is difficult for a person to concentrate and:
to pray. It is very easy to say, judge, criticize that people do not pray or pray not
turns out.

It is very fun to think and talk about something good, but it is very difficult to overcome the thoughts, the distraction, and to look inward from the soul, leaving everything, thoughts, and desires, and being in God’s presence, communicating with Heavenly Father. :


It is already a prayer, a communication with God, bypassing your thoughts and problems and penetrating where God’s presence is, the space of deep spiritual prayer, that is, the place where you stop to think about your height, whether you are beautiful, you are married, whether you have money or not, etc.

You penetrate into the place where thoughts no longer create a barrier between you and God because you enter into the depths of your soul. Even the person with the most severe illness
will be able to have peace of mind as well as healing and health if the Lord:
there is no other plan for the eternal salvation of that person through sickness.

In such a prayer, one is not preoccupied with thoughts and concerns about being sick, lacking money, or having problems, but feels the presence of God, Who is life, light, health, love, power. But we pray differently. We pray, but after prayer our uncertainty does not disappear. We pray, but for the most part we continue to be anxious, anxious, discouraged, and nervous. We argue, complain, and all this after prayer.

How to understand? Somewhat strange. enter the church, pray for peace, but then we remain tense. Of course, in all of this we can accuse the evil spirits of attacking the mind on the spot to distract and render the prayer ineffective, and that is a reality, but before blaming anyone, we must look inside our bodies and see why.

If we do not give a chance, no one can disturb the peace of our soul. Sometimes people think that the Lord does not hear his prayers. But he actually listens, and if needed, executes the request in a way we don’t notice. When one continues to be anxious and anxious after prayer, it means his soul has not communicated with God, his prayer has not been received because he has remained in the plane of external phenomena, in his thoughts, thoughts, concerns, and so on.
it tires a person, and he doesn’t even want to pray, even though he knows the value of a prayer life for a Christian.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->