>

shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում…

Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության

Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել…

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև…




Քոչարյանի զոհերը

Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել…

Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ.-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրվել է բաժին, որտեղ սկզբից նա ոստիկաններին հայտնել է, որ ոչինչ չի եղել, սակայն տեսնելով, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են, ինչպես ժողովուրդն է ասում՝ լրիվ «ցեմենտ-բետոն», խոստովանել է,




որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել…

Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից…

Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբեր են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան…

Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն…

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում…

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք…


Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ- մայոր Մանվել Գրիգորյանի տղան է…

Գ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև բարդ փականով դանակ…

shamshyan.com writes:

Yesterday, September 4, an emergency happened in Armavir region…

Around 13:30 am Armavir Police Department and Vagharshapat Police Department received operative information that shots were fired in the administrative area of ​​Arshaluys village on Armavir-Yerevan highway …

According to photojournalist Gagik Shamshyan, the police found out that the operative information was reliable, and a dispute arose over a 26-year-old resident of Ararat province, 30-year-old Koryun Kh. Between Ara G. …


During the argument, Ara G. pointed a pistol at Koryun K. and fired a shot.

Armavir police officers found Koryun Kh., who was in a GAZEL 36 36 DQ 767 car and was called to a police station where he initially told police there had been nothing but seeing that police information was as reliable as the people. says complete “cement-concrete”, confessed,

that at the mentioned place, Ara G. twice tried to shoot in the direction of his car Hyundai 01 AA 045, one of which was shot, but he escaped, causing no damage …

After the shooting the Hyundai driver left the scene without saying a word …

Hours later police found Ara G. and his car …

Ara G. was taken to the Vagharshapat police station where he presented a “Kimar” type pistol and stated that it belonged to him …

Senior investigator Paylak Shmavonyan is preparing materials on the fact …

According to the order of the investigator the car was moved to a special protected area of ​​Vagharshapat …

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->