>

Armlur.am-ը գրում է․ «Կայացվեց «դարի վճիռը»: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել եւ ուղարկվել էր ՍԴ:

ՍԴ-ն վարույթ էր ընդունել 300.1 հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխանելու հարցի քննության դիմումը։ Եւ հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրական կարգը տապալելու` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

Եւ, ահա, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց. «Դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին, 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»: Վճռի մնացած մասը, կարելի է ասել, էական չէ:


Ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը: Ստացվում է, որ մարդու նկատմամբ քրգործ է հարուցել, եւ նա կալանավորվել է իքս հոդվածի հիման վրա, որը երեկ ՀՀ բարձրագույն դատարանի՝ ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասամանադրական եւ անվավեր: Իհարկե, հետագա մեկնաբանություններում, հատկապես` իրավական դաշտից դուրս, կարող ենք ասել, թե ՍԴ-ն այս նկատի չուներ, այն նկատի ուներ:




Բայց փաստ է, որ այս գործով ցանկացած կալանավորված անձ՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, թե այլ մարդ, պետք է անհապաղ ազատ արձակվի: Դա ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրության, Քրեական օրենսգիրքի, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի մեջ. «անհապաղ պետք է ազատ արձակվի ապօրինի ազատությունից զրկված ցանկացած անձ»: Իսկ անվավեր ճանաչված հոդվածի հիման վրա կալանավորված անձը համարվում է ապօրինի կալանավորված:

Իսկ ո՞վ պետք է ազատ արձակի Քոչարյանին. դա կարող է անել քրեակատարողական հիմնարկի պետը, դատախազությունը պետք է հանձնարարություն տա` որպես պատժի եւ հարկադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, կամ գործը քննող դատարանը գործի անհապաղության սկզբունքով:

Իսկ ո՞ւմ սխալի հետեւանքն է այս պատկերը, որ մեկ տարուց ավել էմի ողջ երկրի իրավապահ համակարգ չի կարողանում կատարել հասարակության գերակշիռ մասի պատվերը, այն է՝ ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին: Բանն այն է, որ գործը հարուցող մարմինը՝ ՀՀ ՀՔԾ-ն՝ ի դեմս Սասուն Խաչատրյանի, եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը՝ ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, գործը հարուցելիս ՀՀ Սահմանադրության դրույթները հաշվի չեն առել:


Ինչո՞ւ. որովհետեւ նրանք պարզապես Սահմանադրական իրավունքի մասնագետ չեն: Նրանք ղեկավարվել են ՀՀ Քր. դատ. օրենսգրքով եւ մայր օրենքը՝ Սահմանադրությունը թողած ստորադասն են կիրառել: Եւ նույնիսկ եթե ՀՀ ՍԴ-ն նման վճիռ չկայացներ, դա անելու էր Եվրադատարանը, քանի որ հարուցված հոդվածը հակասում է նաեւ Եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, ուզենք, չուզենք, իրավաբանորեն այս գործն ի սկզբանէ սխալ հիմքերի վրա էր դրված»։

Armlur.am writes: “The ‘verdict of the century’ was made. As it is known, on May 20 of this year the case of the second RA President Robert Kocharian, former RA Deputy Prime Minister Armen Gevorgyan, former Defense Minister Seyran Ohanyan and former CSTO Secretary General Yuri Khachaturov was suspended and sent to the Constitutional Court. The Constitutional Court has accepted the application to examine Article 300.1 (overthrow of the constitutional order) in accordance with the Constitution. And on July 18, it decided to apply to the ECHR and the Venice Commission for an advisory opinion on Article 300.1 of the Criminal Code of the Republic of Armenia to overrule the constitutional order to determine the issue of compliance with the Constitution.


And, yesterday, the President of the Constitutional Court Hrayr Tovmasyan announced: “The court decided to recognize Article 35 of the RA Criminal Procedure Code as not providing for the functional immunity of the officials endowed with special protection under the Constitution for the purpose of excluding the proceedings of the criminal case or prosecution under Article 61 առաջին 1 of Article 27 of the Constitution “Article 63, paragraph 1, and Article 75 invalid and invalid.” The rest of the judgment, it can be said, is not essential.

What does this wording mean? It turns out that a criminal case has been filed against the man and he was arrested on the basis of an article that was declared unconstitutional and invalid by the RA Supreme Court yesterday. Of course, in further comments, especially outside the legal framework, we can say that the CC did not mean it, it meant it. But it is a fact that any detainee in this case, whether Robert Kocharyan or another person, should be released immediately. It is enshrined in the Constitution of the Republic of Armenia, the Criminal Code and the European Convention. “Anyone deprived of their liberty shall be released immediately.” A person detained on the basis of a recognized article of invalidity shall be considered as illegally detained.

And who should release Kocharyan? This can be done by the head of the penitentiary institution, the prosecution should assign a position as a body overseeing punishment and coercion, or the court hearing the case on the principle of urgency.

And whose fault is this picture that for more than a year, the law enforcement system of a whole country has been unable to execute the majority of public order, namely, to imprison Robert Kocharyan? The point is that the body that initiated the case, the SIS of the Republic of Armenia, represented by Sasun Khachatryan, and the body overseeing it, by Prosecutor General Arthur Davtyan, did not take into account the provisions of the Constitution of the Republic of

Armenia when instituting the case. Why? because they are not just constitutional law specialists. They were led by the RA Criminal Code. trial The Code and the main law, which left the Constitution, have been applied. And even if the RA Constitutional Court did not make such a decision, it would do so by the European Court, as the article in question is also contrary to the European Convention. So, whether we like it or not, legally this case was originally based on the wrong grounds. “

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->