>

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում է։

Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Գագիկ Խաչատրյանը հերթական հետազոտությունն է անցնում»,– ասաց նա։




Քոչարյանի զոհերը

«Աստղիկ» բուժկենտրոնից աղբյուրին հայտնեցին, որ նախկին պաշտոնյային իրենց մոտ են բերել այսօր առավոտյան։




«Հետազոտություն է իրականացվում, բայց արդյունքների մասին մենք չենք կարող հայտնել, որովհետև նրան ուղեկցում է քրեակատարողական հիմնարկի բժիշկը, մենք, կոպիտ ասած, տարածք ենք տրամադրում»,– ասացին բուժկենտրոնից։

Նշենք, որ Խաչատրյանն օրեր առաջ հետազոտվել էր նույն բուժկենտրոնում։

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ Օգոստոսի 30-ին Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց, որ Խաչատրյանը պետք է կալանավորվի:


Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Former SRC Chairman Gagik Khachatryan, who has been arrested on charges of abuse of office and abuse of power, is now at Astghik Medical Center.

 Speaking to Sputnik Armenia, the news was confirmed by Nona Navikyan, Head of the Public Relations Department of the Penitentiary Service.

“Gagik Khachatryan is undergoing another investigation,” he said.


A source at Astghik Medical Center was told that a former official had been brought to them this morning.

“An investigation is underway, but we cannot report the results because he is being escorted by a penitentiary doctor.

 
Khachatryan had been examined at the same medical center several days ago.

Gagik Khachatryan was arrested on August 27 after a search by the NSS in the areas he owned. On August 30, after spending several hours in a counseling room in the Shengavit district court of general jurisdiction of Yerevan, Khachatryan should be arrested.

He is accused of particularly large-scale waste and abuse of power.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->