>

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:




Քոչարյանի զոհերը

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, երկուսին էլ՝ Աշտարակի հրշեջ- փրկարարներն ու քաղաքացիները՝ քաղաքացիական ավտոմեքենայով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպսյական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:




Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրակարարները սպասում են դատախազի ցուցումին, ով պետք է որոշի, թե վթարով ՃՈ հետաքննիչն է զբաղվելու, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոնտի մարզային քննչական վարչությունը: Ոստիանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել էին բոլոր գազաբալոնները:

Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ով վթարի վայրի զննություն է կատարում, ում կողմից էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/06/1134470/


Today, September 6, a major car accident occurred in Aragatsotn region. At about 22:25 pm the driver of a car with the number 20 OL 926 in the administrative area of ​​Artashavan village of Yerevan-Vanadzor highway came out of the opposite lane, collided with the car of Opel Zafira 36 A T 469, turned it into a car. collided with another Opel car 35 RC 226 and left the roadway and rolled about 20 meters, turning into a gorge. According to photojournalist Gagik Shamshyan, 4 people were taken to Ashtarak Medical Center as a result of the accident. The injured were first assisted by civilians and the operative group of Aragatsotn Regional Rescue Department of the Rescue Service of the


Ministry of Emergency Situations and Ashtarak firefighting-rescue squad with 1 firefight. Two of the wounded were taken to the hospital by Ashtarak hospital doctors, both of them – Ashtarak firefighters and civilians, in a civilian car. Rescuers cut off their cars and demarcated the area. Officers of the 1st platoon of the 2nd Battalion of the 2nd Battalion of the Traffic Police were also operative, led by the platoon commander Vache Malakyan and platoon commander Hrant Galstyan. The operative group of the Ashtarak police department headed by Hamlet Asoyan, deputy head of the criminal investigation department, has also arrived. Police and probationers are awaiting the prosecutor’s instructions at this point, who must decide whether the traffic police investigator

will be involved in the crash or the Aragatsont Regional Investigation Department of the Armenian Investigation Committee. The police find out the identities of the drivers and the injured. The photojournalist reports that as a result of the overthrow of ZIL all gas cylinders were torn off and thrown away. Artur Davtyan, a senior investigator on particularly important cases, arrived at the scene shortly before, who is conducting an accident scene,

who is preparing materials on the case. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->