>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի (Կարմիր բերետներ) ոստիկաններ Կարեն Զաքարյանն ու Փայլակ Թևանյանը Հյուսիսային պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Հյուսիսային պողոտայում կրակոց է հնչել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում նշված պողոտայից զենքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Մ-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ-երկարափող հրազեն։




Քոչարյանի զոհերը

Պարզվել է, որ Սամվել Մ-ն կրակել է Հյուսիսային պողոտայում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար, խոշոր չափի վատնում կատարելու կասկածանքով կալանավորված Գագիկ Խաչատրյանին պատկանող Chronograph Armenia թանկարժեք ժամացույցների խանութի դռան ապակու վրա։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։




Սամվել Մ-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/07/1134485/


According to SHAMSHYAN.com, police officers Karen Zakaryan and Paylak Tevanyan were serving on North Avenue today, Sept. 7, in the 2nd platoon of the 2nd Battalion (Red Berets) of the 3rd Battalion of the Yerevan State Police Department. when they received operative information that there had been a shooting on North Avenue. According to photojournalist Gagik Shamshyan, police detained 23-year-old Samvel M., a resident of Kotayk Marz, from the mentioned


avenue as a result of operative actions. The latter has been found hunting, sporting slippery-long gun. It turned out that Samvel M. fired at the door of a precious watch belonging to Gagik Khachatryan, a former chairman of the State Revenue Committee, a former finance minister, who was arrested on suspicion of wasting money. Materials are being

prepared in the Investigation Department of the Central Police Department on the fact. Samvel M. has been released with a signature. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->