>

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Նրանց պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի արտաքին տեսքն ու լուսավորությունն ամբողջությամբ փոխել են:

Ռեստորանն արդեն շուրջ երկու ամիս է, ինչ փակ է: Պատրաստվում են էլիտար հարսանիքին: Արտասահմանից ժամանել են մեծ թվով հյուրեր, որոնց արդեն դիմավորել և տեղավորել են հյուրանոցներում: Երգելու են հայ եւ օտարերկրյա կատարողներ, բայց անունները դեռ հայտնի չեն:




Քոչարյանի զոհերը





Հարսի զգեստը կարել է լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը, որի զգեստների արժեքը կազմում է 200-300 հազար դոլար: ԶԼՄ–ների տվյալներով հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու:

Ըստ տեղեկությունների՝ հարսանիքին հրավիրված է շուրջ 800 հոգի: Հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


It is the wedding of Gagik Tsarukyan’s daughter and Khachatur Sukiasyan’s son. Their wedding will take place at St. John the Baptist Church in Abovyan,

and the wedding ceremony will take place at Paravon Restaurant, whose appearance and lighting have completely changed. The restaurant has been closed for about two months now. Getting ready for an elite wedding. A large number of guests have arrived from abroad who have already been welcomed and accommodated in hotels. Armenian and foreign artists will sing, but the names are not known yet.


The bride’s dress was made by world-renowned Lebanese designer Eli Saab, whose cost is $ 200-300 thousand. According to media reports, the bride would occasionally go to Dubai to try on her dress.

According to reports, about 800 people are invited to the wedding. RA Prime Minister Nikol Pashinyan is also invited.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->