>

Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանությունը սեպտեմբերի 8-ին՝ կեսգիշերն անց, «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Այդ օրը «Փարավոն»-ում տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը և հենց այս հարսանեկան արարողությունից հետո էլ տեղի էր ունեցել շքեղ հրավառությունը:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ArmDaily.am-ի հայտնեց, որ նշված իրավախախտումը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածով՝ լռությունը խախտելը։




Քոչարյանի զոհերը





Ըստ վերը նշված օրենքի՝ «Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին

(22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետոմեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»:


Այսինքն «Փարավոնը» տուգանվելու է 200-300 հազար դրամի չափով, իսկ եթե մեկ տարվա ընթացքում կրկին չթույլատրված ժամի հրավառություն իրականացվի, արդեն կտուգանվի 1 մլն դրամի չափով։

As we have already informed, on September 8, at midnight on September 8, the police prepared an administrative offense report on organizing fireworks at the Paravon restaurant complex. On that day, the wedding of Gagik Tsarukyan’s daughter and Khachatur Sukiasyan’s daughter took place at Paravon, and it was after this wedding ceremony that a magnificent fireworks display took place.


Farzand Gabrielyan, head of the Police Media Relations, Media and Analysis Division, told ArmDaily.am that the aforementioned violation is regulated by Article 180 of the RA Code on Administrative Offenses – breaking the silence.

According to the above law, “In the area of ​​commerce and services, including those serving public catering facilities, as well as persons providing or operating services in the area of ​​restricted service, at the times specified by the local council (22.00- from 7:00 am to 7:00 pm, from 23:00 to 7:00 pm and from 24:00 to 7:00 pm) Failure to comply with silence or nocturnal conditions results in the imposition of a fine ranging from two hundred fold to the prescribed minimum wage. three hundred fold.

Repeating the same act within one year after the date of imposition of the administrative penalty shall give rise to the imposition of a fine in the amount of one thousand fold of the minimum salary laid down. “

That is to say, “Pharaoh” will be fined 200-300 thousand drams, and if fireworks are not allowed again within a year, it will be fined 1 million drams.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->