>

Մեր փաստաբանները, եւ ոչ միայն իրենք, այլեւ այդ ոլորտի շատ հեղինակավոր մարդիկ, նույնիսկ փաստաբաններ, որոնք ժամանակին դատարաններում պաշտպանել են այսօրվա իշխանավորներին, կարծիք են հայտնում, որ նա միանշանակ պետք է ազատ արձակվի։ Այս մասին այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նշյալ գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշման այն մեկնաբանությանը, թե դատարանը պետք է վերացնի իր հոր խափանման միջոց կալանքը։

Լեւոն Քոչարյանը, խոսելով ՀՀ դատախազության այն հայտարարության մասին, որ կալանքը չպիտի վերացվի, կարծիք հայտնեց, թե դատախազության հայտարարությունից տպավորություն է, որ կիսատ են կարդացել ՍԴ որոշումը։

«Մենք տեսնում ենք որդեգրած կոնկրետ ուղղություն, երբ թե՛ նախաքննության փուլում, թե՛ հետո իրենք, ուղղակի, չեն կատարում իրենց պարտականությունները, եւ, կարծես, ինքնասիրության հարց է. ամեն գնով պահել մի մեղադրանք, որը պարզապես դատարկ է, ջուր է»։




Քոչարյանի զոհերը





Հարցին՝ եթե դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ կալանքը վերացնելու որոշում չկայացնի, ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, Լեւոն Քոչարյանը պատասխանեց․

«Մեկ տարվա մեջ ամեն քայլ, երբ թվում էր ավել բան հնարավոր չէր անել, տեսել ենք, որ, փաստորեն, էլի տեղ կար անելու։ Սկսած հապճեպ դատավարությունից, հուլիսին գիշերը 2-ին նիստ նշանակելուց, վարրչապետի կողմից դատավոր Ազարյանի վրա ճնշումներից, գաղտնալսումներից, Վճռաբեկի հակասահմանադրական որոշումից, եւ այլն, սա էլ կլինի հերթական ճչացող բանը, որ ցույց կտա՝ այս ամենը անձնական, քաղաքական մոտիվ ունի»,- ասաց Քոչարյանի որդին։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ ակնկալում է՝ դատավորը կիրականացնի արդարադատություն․


«Ակնկալում եմ, որ դատավորը կիրականացնի արդարադատություն, եւ այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որ ազատ արձակեց, դա իրեն չի վախեցնի եւ հետ չի պահի իր գործունեությունն իրականացնելուց»:

Our lawyers, and not only themselves, but also many prominent people in the field, even lawyers who once defended today’s rulers in the courts, believe that he should be released. Levon Kocharyan, the son of Robert Kocharyan, a key accused in the case, told reporters at a court hearing in Yerevan’s Shengavit court on March 1, referring to the Constitutional Court’s ruling that the court should remove his father’s restraint.

Speaking about the announcement of the RA Prosecutor’s Office that the arrest should not be lifted, Levon Kocharyan said that the Prosecutor’s Office’s impression was that they had read the Constitutional Court’s decision in half.


“We see a specific direction they take when both at the preliminary investigation stage and afterwards they simply do not fulfill their duties, and it seems to be a question of self-determination. at any cost keep an accusation that is just empty, water. “

To the question, if Judge Anna Danibekyan does not decide to terminate the prosecution of Kocharyan and lift the arrest, what will be their next step? Levon Kocharyan answered:

“Every step of the year when it seemed like more could not be done, we saw that there was, in fact, more to do. From the hasty trial, the July 2 hearing, the pressure from the Prime Minister on Judge Azaryan, the wiretaps, the unconstitutional decision of the Court of Cassation, etc., this will be the next screaming thing to show that all this has a personal, political motive, ”he said. Kocharyan’s son.

In response to a journalist’s question, Kocharyan said he expected the judge to administer justice;

“I expect the judge to do justice, and the experience that the judge who released will not frighten him or deter him from doing his job.”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->