>

Մեղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմեղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մեղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)
Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մեղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մեղքերի բեռը մի կողմ թողնելն է։
Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մեղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։ Բարսեղը ուզում է ասել, որ քրիստոնյա մարդը խոստովանության պահին ինքնամեղադրության եւ ինքնահանդիմանանքի ճամփան պետք է ընտրի, որպեսզի կարողանա մեղքի ժանգը մաքրել իր հոգուց։ Ինչպես, երբ ծառի ճյուղերը էտվում են, ծառը իր զորությունը վերագտնում է, այնպես էլ, երբ քրիստոնյա մարդը խոստովանում է իր մեղքերը՝ Սուրբ Հաղորդության միջոցով իր զորությունն ու հոգեւոր պայծառությունն է վերագտնում:


Սուրբ Հաղորդությունը դեղ է մեր հոգու եւ մարմնի համար։ Այս դեղը մեզ օգտակար կլինի միայն ա՛յն ժամանակ, երբ խոստավանենք մեր մեղքերը։ Ինչպես, եթե հիվանդ մարդը չխոստովանի եւ չհրապարակի իր հիվանդությունը՝ դեղ չի ստանա եւ չի դարմանվի, այնպես էլ նա, ով Սուրբ Հաղորդությանը մոտենում է առանց խոստովանելու իր մեղքերը՝ թողություն եւ հոգու խաղաղություն չի գտնում։
Սիրելի՛ հավատացյալ, թույլ չտանք, որ Սատանան կամ մեր նման մարդիկ ամաչեցնեն մեզ եւ հեռու պահեն խոստովանությունից։ 13-րդ դարի հեղինակ Հովհաննես Երզնկացին ասում է. «Քահանայի ներկայությամբ ձեր ունեցած փոքր վախով ու ամոթով կփրկվեք այն մեծ ամոթից, որ տիեզերական ահեղ հրապարակին վրա տեղի պիտի ունենա… երբ մարդկանց բոլոր ծածուկ գործերը պիտի հայտնվեն։ Այդ վախը եւ ամոթը շատ ավելի սաստիկ է, երբ երկինքն ու երկիրը ի մի պիտի գան, եւ ոչ ոք չպիտի կարողանա ծածկել իր մեղքերը, այլ պիտի հանդիմանվի, ամաչի ու դողա մեծ հրապարակում։ Ամոթից հետո գեհենի հրին եւ հավիտենական տանջանքին պիտի մատնվի Սատանայի հետ, ուր աչքերը պիտի լան, եւ ատամները՝ կրճտան»։







Քոչարյանի զոհերը


With the confession of sins, we must prepare our hearts to become the dwelling place of the Innocent. Confessed sins forbid Christ to enter our souls. “If we confess our sins, rest assured that the Righteous God will forgive us our sins and cleanse us from all our iniquities.” (1 John 1: 9)
We are very pitiful if we continue to bear the burden of our sins on our shoulders, if we have the opportunity to receive forgiveness by confession. To confess is to put aside the burden of sin.
Speaking about the confession, Barsegh Mashkevetsi says: “Just as the copper maker, by removing the rusty vessel from the Qur’aan, shines through the hammer strokes, so you throw your rusty soul into the Qur’aan of confession, and then lower the hammer from above, that is, the accusation and the reproachful words, so that your soul can be restored.” Barsegh wants to say that at the time of confession a Christian must choose the path of self-condemnation and self-denial in order to be able to purify the rust of sin from his soul. Just as the branches of the tree are pruned, the tree regains its power, just as a Christian confesses his sins by regaining his power and spiritual radiance through the Holy Communion.


The Holy Communion is a medicine for our soul and body. This drug will only benefit us when we confess our sins. Just as if a sick person does not confess and publicize his illness, he will not receive and be healed, so he who approaches the Holy Communion without confessing his sins will not find forgiveness and peace of soul.
Beloved believer, we will not allow Satan or people like us to be ashamed of ourselves and keep away from confession. 13th-century author Hovhannes Yerznkatsi says: “With the little fear and shame of your presence in the presence of the priest you will be saved from the great shame that will take place on the dreadful square of space… when all the secret works of men will be revealed. That fear and shame is all the more severe when heaven and earth come together and no one can hide his sins but be reprimanded, shamed and trembling in the great square. After shame, hellfire and everlasting torment will be handed over to Satan, where eyes will wash and teeth gnash.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->