loading...

Բռնվեք,,աչքերներիդ ուղղակի չեք հավատա,,, Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը Սերժ Սարգսյանին

Hayeli.am-ը գրում է, Հեղափոխության ալիքով պայմանավորված` բարձր ռեյտինգի և լեգիտիմության հետհաշվարկը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին:

Նա անընդհատ փորձում է օրեցօր աճող հանրային դժգոհության ալիքը մեղմել, այսպես կոչված, հաջողության գործակցի էֆեկտով: Ընդ որում, այդ պատասխանատու գործը նա որևէ մեկին, բացի ինքն իրենից, չի վստահում: Անում է անձամբ: Ամեն օր ՖԲ իր էջում վարչապետը առաջընթացի և արդյունավետ աշխատանքի մասին վկայող տվյալներ է

հրապարակում:Հերթական անգամ նա անդրադարձել է աշխատատեղերի հարցին` անթաքույց ինքնագովեստով. «Ճշգրտված տվյալը հետեւյալն է. 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 606 հազար 40»,- Ֆեյսբուքայն էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նախ արժի ճշգրտել, թե վարչապետի պատկերացմամբ` Հայաստանի պատմությունը երբվանից է սկսվում: Խորհրդային Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն անհամեմատ ավելի մեծ էր, բայց դա ոչինչ: Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել Հայաստանի անկախությունից ի վեր պատմական շրջանը:

Հիմա թվերի մասին` ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա հունվարին գրանցված է եղել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։ Եթե հիմա, ինչպես Փաշինյանն է պնդում, պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը 606 հազար 40 է, ստացվում է, որ 2018 թվականի հունվարից հետո գրանցված աշխատողների թիվն ավելացել է 96 հազար 106-ով: Եթե այդ թվից հանեք 2018 թվականի մայսիսից, այսինքն` հեղափոխությունից հետո ստեղծված կամ գրանցված աշխատոզների թիվը, ապա կստացվի, որ 2018 թվականի հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ստեղծվել է շուրջ 31207 աշխատատեղ:


loading...



Այսինքն` նախկին իշխանությունների օրոք ամսական միջին հաշվով ստեղծվել է ավելի քան 7800 աշխատատեղ /մայիսին հազիվ թե աշխատատեղ ստեղծվեր, բայց եթե անգամ մայիսին էլ հաշվենք, ապա մեկ ամսվա կտրվածքով ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի 6241: Մինչդեռ հեղափոխությունից հետո, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը ճիշտ են, ապա ստացվում է, որ 15 ամսվա կտրվածքով ամսական միջինը ստեղծվել, պաշտոնապես գրանցվել կամ ստվերից դուրս է բերվել 4326 աշխատատեղ: Այսինքն` աշխատատեղերի գրանցման և ստեղծման տեմպը հեղափոխությունից հետո նվազել է նվազագույնը 31 տոկոսով:

Բացի այդ` 64 հազար աշխատողները նոր աշխատողներ չեն, դրանք առավելապես տնտեսության մեջ նախկինում ստեղծված աշխատատեղեր են, որոնք պաշտոնապես գրանցված չեն եղել, իսկ այժմ գրանցվել են: Հակառակ պարագայում, եթե դրանք լինեին նոր աշխատատեղեր, այդ մասին գրելու, լայվ մտնելու և անգամ բանաստեղծություն հորինելու գայթակղությանը Նիկոլ Փաշինյանը հազիվ թե դիմանար: Բայց սա ի միջի այլոց:
Հիմա հարց` ինչու Նիկոլ Փաշինյանը չի ասում ողջ ճշմարտությունը և չի հայտարարում, որ իր կառավարությունն ավելի վատ է աշխատում, քան նախկինը: Բառացի չի ասում, բայց հրապարակում է թվեր, որոնք այլ կերպ նշանակում են` շնորհակալություն նախկիններին:

Հայկ Դավթյան

Nikol Pashinyan is seriously worried about the high rating and legitimacy of the revolution.

He is constantly trying to defuse the wave of public discontent with the so-called success factor effect. At the same time, he does not trust anyone responsible except himself. Do it in person. Every day the PM publishes progressive and productive work on his FB page, once again addressing the issue of open-ended self-proclaimed jobs. “The adjusted data is as follows: The number of officially registered employees in Armenia has increased to 64,899 since May 2018. For the first time in the history of Armenia the number of officially registered employees has exceeded 600 thousand, making 606 thousand 40, ”Nikol Pashinyan wrote on his Facebook page.
First of all, it is worth specifying when the prime minister thinks that the history of Armenia starts. The number of officially registered workers in Soviet Armenia was much higher, but nothing. Pashinyan may have meant the historic period since Armenia’s independence.

Now, according to official statistics, in January this year there were 560 586 employees. Last January, that number was 509,934. If now, as Pashinyan claims, the number of officially registered workers is 606 thousand 40, it turns out that after January 2018 the number of registered employees has increased by 96 thousand 106. If you subtract from that number in May 2018, that is, the number of jobs created or registered after the revolution, it will turn out that about 31,207 jobs were created between January and April 2018. That is to say, under the former government, on average, more than 7800 jobs were created on a monthly basis / in May hardly any jobs were created, but even if we count in May, the number of jobs created in a month will reach 6241.


However, after the revolution, if the numbers released by Prime Minister Nikol Pashinyan are correct, it turns out that 4,326 jobs were created, officially registered or shaded every 15 months. That is, the rate of job creation and creation has declined by at least 31% since the revolution.
In addition, 64,000 workers are not new workers, mostly job-creating jobs in the economy that were not officially registered and are now registered. Otherwise, if they were new jobs, Nikol Pashinyan could hardly resist the temptation to write about it, get into it and even compose a poem. But this is by the way.

Now the question is why Nikol Pashinyan is not telling the whole truth and declaring that his government is working worse than it was before. Not to say the word, but it does publish numbers that mean otherwise, thanks to the former.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...