>

Ժամը 18:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՍA 041 համարանիշի և Mercedes մակնիշի 10 AM 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արամ Սուքիասյանն ու Արսեն Մինասյանը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ




Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները ընտանիք են. մայրն ու հայրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/15/1135182/



At about 8:20 pm, at the intersection of Bagratunyats Avenue and Yeghishe Tadevosyan streets, cars of Opel with 35SA 041 and Mercedes with 10AM 606 crashed. According to photojournalist Gagik Shamshyan, 3 people were taken to the scene as a result of the accident. 2 – Erebuni Medical Center and 1 – Holy Mother of God Medical Center. Aram Sukiasyan and Arsen Minasyan, 2nd platoon Inspectors of the 1st Traffic Police Battalion arrived at the scene. The injured were first assisted by civilians and emergency rescuers of the Ministry of Emergency Situations,

who arrived at the scene of the accident, with one firefight. Rescuers cut off their cars, shut down gas cylinders and demarcated the area. Deputy Chief of the Yerevan Traffic Police Davit Avagyan also arrived at the scene. Arsen Karapetyan, the officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, reported the accident to the Traffic Police Traffic Accident Investigation and Administration Division, where the duty group arrived with the chief of the department Khachik Samvelyan and senior investigator Vardan Bardan. On the fact

Baghdasaryan is preparing materials. Police identify the drivers and the injured. Those gathered at the scene said the injured were a family. The mother and father were taken to Erebuni Medical Center and the child to St. Astvatsamayr Medical Center. Photos by Gagik Shamshyan The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->