>

Այրված անուրջներ» և «Պատվից առավել» սերիալներից հայտնի դարձած Արման Խաչատրյանը հեռուստադիտողներին ծանոթ է իր դրական կերպարներով, սակայն մեծ ցանկություն մարմնավորելու բացասական որևէ կերպար։ Tert.am Life-ն Արմանի հետ զրուցել է ամենասպասված դերի, ներկայիս կերպարի մեջ իրեն նյարդայինացնող հուզականության և մասնագիտությունը շատ սիրելու մասին։

Արմանը հեռուստադիտողներին դրամատիկ կերպարներով ներկայանալու հնարավորություն է ունեցել։ Նրա խոսքով՝ իր առջև ժանրային սահամանափակումներ չի դնում՝ պատրաստ է իրեն փորձել, գրեթե, բոլոր ժանրերում:

«Որպես դերասան երբեք չեմ տարբերակում ժանրերը, ըստ իս, դերասանը պետք է կարողանա կերպարանափոխվել և իրեն գտնել հնարավոր բոլոր ժանրերում։ Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսից ինձ բախտ վիճակվեց խաղալ դրամատիկ դերեր, դրաման այն ժանրն է, որը դերասանին թույլ է տալիս ինքնաարտահայտվել, բացվել, խաղալ։ Դրաման շատ ճոխ ժանր է, գոհ եմ, որ հնարավորություն եմ ստացել էկրանին այդ կերպարով հայտվել, սակայն հումորային ձևաչափում դեռևս չեմ փորձել ինձ, սակայն շատ-շատ եմ ցանկանում»,- ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Արմանը չի կարևորում իրեն առաջարկվող կերպարը կլինի բացասակա՞ն, թե՞ դրական։ Սակայն այս դեպքում ևս դերասանը նորովի ներկայանալու ցանկություն ունի: «Անկեղծ, ես միշտ առանձնահատուկ սիրել եմ բացասական կերպարները և ինձ էլ տեսել եմ նման կերպարներով։ Իմ վարպետը՝ Վահե Շահվերդյանը, ասում է, որ ես «բացասական հմայք» ունեմ, ինքս էլ պատկերացրել եմ, որ ազատ կլինեմ նման դերի մեջ։ Սա իհարկե իմ մարդ տեսակի մասին չի խոսում, ուղղակի կարծում եմ, որ բացասական կերպար մարմնավորող դերասանն ավելի շատ բացվելու տեղ ունի»,- ասաց դերասանն ու հավելեց, որ կարիերայի ընթացքում առայժմ բացասական մի կերպար է ունեցել թատրոնում։





Թե ինչով է պայմանավորված դրական կերպարների առաջարկները, Արմանն ասաց․ «Կարծում եմ՝ դա գալիս է դիմագծերից, սկզբնական շրջանում մարդուն միայն արտաքին տեսքով են ճանաչում։ Դեռ միայն իմ վարպետն է ասել, որ ես բացասկան հմայք ունեմ, մյուսներն ասում են, թե Ռոմեո եմ, շատ ռոմանտիկ դերերի համար եմ, ռոմանտիկ հերոս եմ»։

«Պատվից առավել» հեռուստասերիալում Արմանը մարմնավորում է հուզական կերպարի: Նրա խոսքով՝ այդ գերգացմունքային գիծն իրեն երբեմն նյադայինացնում է․ «Ինքս էլ բավականին զգացմունքային եմ, բայց ոչ այդքան։ Լինում են դեպքեր, երբ մեր ռեժիսորին հումորով ասում եմ, թե հերիք է այս տղային լացացնեք, իմ կերպարն ինձ անցավ հուզականությամբ։ Բայց, իհարկե, սիրով եմ խաղում»։

Ինչ վերաբերում է իրական կյանքում արտասվելուն՝ Արմանը նշեց, որ շատ քիչ է արտասվում, բայց արտասվում է․ «Բավականին քիչ եմ լալիս, չգիտեմ, թե ինչ պետք է եղած լինի, որ աչքերս լցվեն։ Կերպարիս, իհարկե, չեմ հասնում արտասվելով, բայց դեպքեր լինում են»։

Արմանի խոսքով՝ կարևորում է մարմնավորած կերպարը սիրելը: «Անպայման պետք է սիրեմ կերպարս, եթե չսիրեցի, հակամարտություն կունենամ իմ կերտածի հետ, ինչն արդեն վատ է։ Ինձ մոտստացվում է սիրել կերպարներս, կարծում եմ, դա գալիս է նրանից, որ ես ոչ թե կերպարն եմ սիրում, այլ իմ մասնագիտությունը»,- նկատեց նա։


Նախընտրելի և սպասված կերպարի մասին խոսելիս Արմանն ասաց․ «Պատմական ֆիլմերի մեծ սիրահար եմ, ոչ թե մեկ կերպար կա, որը կցանկանամ կերտել, այլ տարբեր կերպարներ։ Շատ կցանկանայի կերտել Հուլիոս Կեսարի կերպարը, Տիգրան Մեծի երիտասարդ շրջանը և նմանատիպ այլ պատմական կարպարներ»։

Arman Khachatryan, best known for “Burning Nerves” and “More than Honor” soap operas, is familiar to viewers with its positive characters, but with a negative desire to embody the negative. Tert.am Life talked to Arman about the most awaited role, the nervousness of his character in today’s character, and his love for the profession.

Arman had the opportunity to make dramatic appearances to viewers. According to him, he does not set genre boundaries before him, ready to try himself in almost all genres.

“As an actor I never differentiate genres, in my opinion, the actor should be able to transform himself and find himself in all possible genres. From the sophomore year of the theater institute, I was lucky enough to play a dramatic role, a genre that allows the actor to express himself, to open up, to play. Drama is a very good genre, I’m glad I got the opportunity to appear on screen, but I haven’t tried it in a humorous format yet, but I really want to, ”he said.


Arman does not care whether the image offered to him is negative or positive. But in this case too, the actor is eager to appear again. “Honestly, I’ve always loved negative characters, and I’ve seen such characters. My master, Vahe Shahverdyan, says that I have a “negative charm”, and I have imagined myself to be free in such a role. This is not my kind of person, of course. I just think that the actor who has a negative image has more room to open up, ”the actor said, adding that he has had a negative image in theater during his career.

As to what the positive character suggestions are, Arman said: “I think it comes from the features, at first people only recognize it in appearance. Still only my master has said that I have negative charm, others say I am Romeo, I am for many romantic roles, I am a romantic hero. “

Arman portrays an emotional image in the television series “More Than Honor”. According to him, this thrill line sometimes lowers itself; “I’m pretty emotional, but not so much. There are times when I tell our director with humor that it is enough to make this boy cry, and my character is overwhelmed with emotion. But of course, I play with love. “

As for real-life tears, Arman mentioned that he tears very little, but tears; “I’m crying a little, I don’t know what must have happened to my eyes. Of course, I can’t reach my tears, but there are times. “

According to Arman, it is important to love the embodied image. “I definitely have to love my character, if I didn’t love it, I would have a conflict with what I created, which is bad. It makes me want to love my characters, I think it comes from the fact that I don’t like the character but my profession, ”he said.

Speaking about his favorite and expected character, Arman said: “I am a big fan of historical films, there is not one character I would like to create, but different characters. I would very much like to create the image of Julius Caesar, the young district of Tigran the Great and other similar historical figures. ”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->