>

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բաղդասարյանի և Լիանա Դաղբաշյանի գործի դատական քնննությունը:

Ամբաստանյալները «Դերժավայի» Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ են, նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Երկու բժշկներին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնությունը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ծննդկանի մահը առաջացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Բաղդասարյանը 2016 թվականի հուլիսի 26-ին եղել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը: Այդ օրը ծննդկան, գործով տուժող Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի, նա որդի է աշխարհ բերել: Ժամը 20-ի սահմաններում Տաթևիկի ինքնազգացողությունը վատացել է:

Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, հերթապահ գինեկոլոգ Կարեն Բաղդասարյանը ժամանակին չի ձեռնարկել որակյալ ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագետների կողմից, մասնավորապես՝ պատշաճ չի հետազոտվել որովայնի խոռոչում գտնվող օրգանների վիճակը, չի ստուգվել ներքին արյունահոսության առկայությունը:




Քոչարյանի զոհերը

Ըստ մեղադրական եզրակացության՝ նեղ մասնագետ չլինելով՝ Կարեն Բաղդասարյանն ինքն է շարժական սարքով կատարել ծննդկանի որովայնի օրգանների հետազոտություն, որովայնի խոռոչում արյունավաք չի հայտնաբերել ու եզրակացրել է, թե ծննդկան Տաթևիկ Գ.-ի առողջական վիճակը բավարար է:

Սակայն կնոջ վիճակն աստիճանաբար վատացել է, նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է արյունահավաք:

Ըստ մեղադրական եզրակացության՝ եթե Կարեն Բաղդասարյանը ժամանակին կազմակերպեր նեղ մասնագետների կողմից ծննդկանի վիճակի, մասնավորապես՝ որովայնի օրգանների հետազոտումը, շուտ հայտնաբերվեր արյունահավաքը, ավելի շուտ կկազմակերպվեր վիրահատական երկրորդ միջամտությունը, կվերցվեին ներքին արյունահոսությունը, արյունահավաքը, և միգուցե հնարավոր կլիներ ձեռնպահ մնալ պլազմայի փոխներարկումից: Բայց քանի որ ծննդկանը ներքին արյունահոսության պատճառով արյան մեծ կորուստ էր ունեցել՝ արյան սուր դեֆիցիտի պայմաններում նրան փոխներարկվել է թարմ սառեցված պլազմա, ինչի հետևանքով առաջացել է թոքերի ու գլխուղեղի այտուց, և ծննդկանը մահացել է…


Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Դաղբաշյանը 2015 թվականի դեկտեմբերի 25-ից «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վարել է Տաթևիկ Գ.-ի հղիությունը:




2016 թվականի հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Տաթևիկ Գ.-ն ենթարկվել է կեսարյան հատումի:

Ըստ մեղադրական եզրակացության՝ որպես ծննդկան Տաթևիկ Գ.-ի բուժող բժիշկ՝ Լիանա Դաղբաշյանը վիրահատությունից հետո ծննդկանի վիճակի մոնիտորինգը «ցածր մակարդակով» է կատարել՝ նրան վաղաժամ են հետվիրահատական սրահից տեղափոխել մանկաբարձական ստացիոնար հիվանդասենյակ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժող բժիշկ Լ. Դաղբաշյանը միջոցներ չի ձեռնարկել՝ ծննդկանի մոտ առաջացած ներքին զարկերակային արյունահոսությունը ժամանակին հայտնաբերելու ուղղությամբ:

7STOPPED
Ամբաստանյալներ Կարեն Բաղդասարյանն ու Լիանա Դաղբաշյանն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Նախորդ նիստում պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ դատաքննությունը լրացնող միջնորդություններ ներկայացնելու համար:

Դատական այս նիստում Լիանա Դաղբաշյանի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Մարգարյանը ներկայացրեց միջնորդություն: Նախ ընդգծեց, որ մեղադրանքը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա: Ապա հիշեցրեց, որ այս գործով քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը հանձնարարվել է համապատասխան գիտագործնական կենտրոնին: Սակայն հանձնաժողովի անդամների ներգրավումը կատարել է հիշյալ կենտրոնի ղեկավարը, ընդգրկվել են կենտրոնում չաշխատող փորձագետներ, որոնց ներգրավման վերաբերյալ պետք է լիներ քննիչի որոշում:

Ըստ պաշտպանի՝ դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է հիշյալ գիտագործնական կենտրոնից դուրս, մի բան, որը նույնպես քննիչի կողմից հանձնարարված չէր: Փորձագետներին առանց քննիչի որոշման՝ տրամադրվել են գործի նյութերը:


Փորձագետներին ներգրավել են՝ առանց պարզելու նրանց գիտելիքների մակարդակը, ձեռնահասությունը, առնչությունները գործով կասկածյալների, տուժողի իրավահաջորդի և այլ մասնակիցների հետ, չեն պարզաբանվել բացարկի հիմքերը: Քննիչի կողմից համապատասխան արձանագրություն չի կազմվել, թե փորձագետներին բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները և՝ թե փորձագետները զգուշացվել են ակնհայտ կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ:

Պաշտպան Վ. Մարգարյանն ընդգծեց՝ փորձագետներից երկուսը հանձնաժողովի կազմում ընդգրկվել են եզրակացությունը պատրաստ լինելուց… 7 օր հետո:

Ըստ պաշտպանի՝ այս գործով դատաբժշկական փորձաքննությունը կատարողները չեն հենվել գիտության ժամանակակից ձեռքբերումների վրա:

Պաշտպանը հիշեցրեց՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծննդկանին հետվիրահատական վերակենդանացման բաժանմունքում ավելի երկար պահելու, հիվանդասենյակ չտեղափոխելու դեպքում հնարավոր կլիներ ավելի ստույգ հետևել նրա առողջական վիճակի դինամիկային: Բայց պաշտպանն ընդգծեց՝ որևէ օրենսդրական կամ նորմատիվային ակտով չի կարգավորվում այն հարցը, թե կեսարյան հատումից հետո ծննդկանին ինչքան ժամանակ պիտի պահեն վերակենդանացման բաժանմունքում: Յուրաքանչյուր բուժհաստատություն այդ ժամանակը սահ

The trial of Karen Baghdasaryan and Liana Daghbashyan continued at the residence of the Court of General Jurisdiction of the Kentron Administrative District of Yerevan.

The defendants are obstetricians-gynecologists at the Slavmed Medical Center in Derzhava Arkadi, their precautionary measure being a signature not to leave.

Both doctors have been charged with causing negligent, dishonest treatment in relation to professional responsibilities when organizing medical care under Article 130 2 2 of the RA Criminal Code.

According to the indictment, Karen Baghdasaryan was on-duty obstetrician-gynecologist at the Slavmed Medical Center on July 26, 2016. On that day, Tatevik G., the victim of the case, had a caesarean section; she gave birth to a son. At around 20 pm, Tatevik’s mood worsened.


7STOPPED
However, according to the indictment, on-duty gynecologist Karen Baghdasaryan did not undertake high-quality diagnostic tests on a timely basis by narrow specialists, in particular, the condition of the organs in the abdominal cavity was not properly examined, and the presence of internal bleeding was not checked.

According to the indictment, not being a narrow specialist, Karen Baghdasaryan carried out an examination of the abdominal organs with a mobile device, found no bleeding in the abdominal cavity, and concluded that Tatevik G.’s health was satisfactory.

However, the woman’s condition gradually deteriorated, and a blood clot was found in her abdominal cavity.

According to the indictment, if Karen Baghdasaryan had timely specialists in the field of childbirth, particularly abdominal examinations, bloodshed would have been discovered sooner, a second surgical intervention would have been arranged, internal bleeding, possible hemorrhage would have been possible, and bloodshed. But because the baby had suffered a great deal of blood loss due to internal bleeding, she had been transfused with fresh frozen plasma due to severe blood deficiency, resulting in swelling of the lungs and brain, and the baby died …

According to the indictment, obstetrician-gynecologist Liana Daghbashyan has been pregnant with Tatevik G. from December 25, 2015 at Slavmed Medical Center.

On July 26, 2016, Tatevik G. underwent a Caesarean section at Slavmed Medical Center.

According to the indictment, as a treating physician at Tatevik G., Liana Daghbashyan performed a “low level” monitoring of the postpartum condition, having been transferred from a post-operative ward to an obstetrician hospital.

According to the indictment, the treating physician L. Daghbashyan did not take any steps to timely detect internal arterial bleeding at birth.

7STOPPED
Defendants Karen Baghdasaryan and Liana Daghbashyan do not plead guilty.

At the previous hearing, the defense requested time to file motions to complete the trial.

At this court hearing, Liana Daghbashyan’s lawyer, lawyer V. Margaryan filed a motion. He first stressed that the accusation cannot be based on assumptions. He then recalled that a forensic medical examiner had been assigned by the investigator’s decision to the case, which had been assigned to the appropriate forensic center. However, the head of the center was involved in the commission, with non-working experts involved, which should have been the investigator’s decision.

According to the ombudsman, the forensic examination was performed outside the aforementioned scientific center, which was also not commissioned by the investigator. Experts were provided with case materials without the investigator’s decision.

Experts were involved without clarifying their level of knowledge, competence, relationships with the suspects, the victim’s successor and other participants, and the grounds for challenge were not clarified. The investigator did not make a relevant record that the experts had been explained their rights and responsibilities and that the experts had been warned of the criminal liability provided for giving an obviously false conclusion.

Defender V. Margaryan emphasized that two of the experts were included in the commission after 7 days.

According to the ombudsman, forensic experts in this case have not relied on modern scientific achievements.

The ombudsman recalled that according to the forensic examination, keeping the baby in the post-operative resuscitation department longer and not moving to the hospital would be more accurate in tracking the dynamics of her health. But the defender emphasized that no legislative or normative act regulates the question of how long a baby should be kept in the resuscitation department after a cesarean section. Every medical facility this time slip

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->