>

Pastmedia.ru-ն գրում է. «Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք». այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ։ Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին… Հոկտեմբերի մեկի՞ն, տասի՞ն, քսանի՞ն… Հայտնի չէ: Կամ գուցե հայտնի է: Ամեն դեպքում, այս տողերը գրել է սպանվելուց առավելագույնը 27 օր առաջ… Ինչո՞ւ: Սպանության էպիկրի՞զն էր շարադրում նրանց համար, ովքեր հետագայում հերձելու էին պատմությունը, թե՞ չհերձվող պատմության հետագիծն էր անթեղում:

Պատահական է՞ արդյոք, որ 88-ին, երբ թողնում էր գիրը, որովհետև հայոց բանակն էր արարելու որպես ստեղծագործություն, վախենում էր «ցավի առուծախից», իսկ 99-ին, երբ հայոց բանակը հող էր վերադարձրել առաջին անգամ հարյուրամյակների մեջ, վախենում էր «մեռոնին թույն խառնողներից»: Ու բոլոր այս վախերով անցնում էր Մեղրին՝ մի բուռ անհող Մեղրին…Դժվար է ասել: Կամ գուցե դժվար չէ… Մնացյալը թողնում ենք ձեզ… «Պատմության սկիզբն ու շարունակությունը». ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ «…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը: Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել:




Քոչարյանի զոհերը

Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է ու այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու ու ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց ու պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով:




Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք: Ու հիմա՝ Մեղրին: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին:

Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է: Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում:


Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով: Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Pastmedia.ru writes: “I am afraid of you, you will mix poison with ours.” Vazgen Sargsyan wrote these lines 27 days before he was killed. These lines were written by Vazgen Sargsyan in October 1999 … One October, Ten, Twenty … Not known. Or maybe it is. In any case, these lines were written up to 27 days before he was killed … Why? Did the murder epic recount those who would later copy the story, or did it trace the story of the non-story? Is it a coincidence that in 88, when leaving the script, because the Armenian army was going to create a creation, he was afraid of a “painful trade”, and in 99, when the Armenian army returned to the land for the first time in hundreds of years, he was afraid of “death” from poisonous mixers. ” And with all these fears passed Meghri, a handful of meandering honey … It’s hard to say. Or maybe it’s not difficult … We leave the rest to you … “

The Beginning and the Continuation of History.” VAZGEN SARGSYAN “… And with their footsteps the story begins. This sentence could have been written a thousand times a thousand times in a thousand years. Not only individuals could have this sentence. This sentence needed support, it needed a people that is history-bound and will no longer bend, bend and bend under that story. This sentence was not written for any other reason: there was no writer. There was no consciousness that history must be understood, that there is a responsibility for history and for history, that history is not an expression of your life, my life. There was no awareness that history had footprints.


And we have departed from us, taken away from our very image and image, clad in our image to live a pleasing and comfortable life. Was: And it has been that we have opened the gates of our fortresses with our own hands and told our beloved enemy: Come, be yours, come and eat us, our good, burn our house, we are worthy of you. Whether or not something insane has decided to resist, we have cursed the old with our own hands. And now, to Meghri. Meghri is not a geographical area, it is not a handful of homeland. Meghri is the door to your house, Armenian. Honey is your bread loaf. And when you give Meghri to a stranger, you close the door of your house. I don’t know from the inside, I don’t know from the outside, and the key hangs from your chest. How many keys existed since 1915? Canis was lost. Canis left. And the doors open … There is no Armenian at home. I don’t know Turkish-beggar, I don’t know war-war, world-world, we made excuses, we kept it behind us not to confess:

Before and after and now we did not own, we did not become owners of our home. We are afraid of our strength. We have been trained in the power of someone else. We are subject-to-subject subjects, we are intelligent-minded performers, we are a discovery at the hands of someone else. Armenian man, now you are someone else. You are your other person. And nothing, from the beginning, old habit, fear, distrust, I don’t know why you are looking for an enemy within you, finding and rejoicing that there is a sinner. Nothing, but let it pass quickly. Don’t believe it. you have a way, you have a home, you have a son. Don’t believe that your enemy is stronger than you. The enemy that strengthens you is your fear, your pain, your stupidity. And now, to Meghri. To say, I say, Meghri is more important than any territory, even Karabakh. With its stone and honey, Meghri makes this country the door of the mighty world. And to give Meghri today, even to get across the sea, is a lie.

Big, global lie. First of all, they will not give, there are thousands of ways not to give. Karabakh is proof that the land is not taken with a pen. They won’t. If they give, worse. Because they are many, they are stronger than we are today. They gave, they would come and eat us. By their number. With their economy. With their money. With their brains. For their own benefit. I’m not afraid: I’m not afraid of anyone. Read the full story at the source.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->