>

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Волга մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս են բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել նրանց:




Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:




Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Խլղաթյանը, ում կողմից փաստի աթռիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել՝ չպահպանելով անվտանգության կանոնները,

վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ ու բախումից հետո Волга-ն դուրս է եկել երթևեկելի գոտի և բախվել «Բարդիներ» ռեստորանային համալիրի շինության պատին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/17/1135378/


Today, September 17, a major and tragic car accident occurred in Aragatsotn region. At about 4 pm, the Volkswagen 35 FC 760 and 77 MG 775 crashed near the Ashtarak “Gay Post” on the Yerevan-Vanadzor highway. According to photojournalist Gagik Shamshyan, 4 people were taken to Ashtarak Medical Center as a result of the accident. One of the wounded died on the way out of consciousness. The wounded were first assisted by the Bardiner restaurant complex operating near the crash, who had taken the injured with the rescuers of the Ashtarak fire and rescue squad

of the Ministry of Emergency Situations who had arrived at the scene of the accident and were on their way to the scene before doctors arrived. Officers of the 1st platoon of the 2nd Battalion of the 2nd Battalion of the Traffic Police were also operative, headed by the platoon commander Vache Malakyan and platoon commander Hrant Galstyan. Those gathered at the scene said that the wounded were escorted to hospital by commander of the traffic police V.M. Malakyan. Yervand Aleksanyan, the officer in charge of the crash, reported to Ashtarak police station, where the operative group headed by a community police inspector arrived. On-site investigations were conducted by Artur Khlghatyan, Senior Investigator of Special Investigations of Aragatsotn


Regional Investigation Department of the Armenian Investigation Committee, who initiated a criminal case on the basis of Article 242, Part 2 of the RA Criminal Code. According to the investigator’s instructions, the cars were transported to a special protected area of ​​the Ashtarak police department. Police and investigators are investigating the identities of the drivers, dead and injured. According to the photojournalist, the driver of the crash was a Mercedes driver who made a retreat, then attempted to break without violating safety rules, created an

accident for the Volga driver, which caused the accident and Volga out of the collision came to a traffic lane and crashed into the wall of the Bardiner restaurant complex. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->