>

Lragir.am-ը գրում է. «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել իմ հրաժարականի տեքստը, այդ տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են:

Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

լրագրողները հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, նա ասաց, որ գիտակցում է և իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված ու մտածված:

«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ:

Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար:




Քոչարյանի զոհերը

Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն:


Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- ասաց Վանեցյանը:




Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատի ունենալով կոռուպցիոն շրջանակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ:

Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»:

Նա նշեց, որ վարչապետի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, աշխատել են շատ լավ:

Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ:

«Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն  իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Այդ որոշումը շատ մտածցված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի:

Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ»,- հավելեց նա:


«Ես միշտ արել եմ այնպիսի գործեր, որ չամաչեմ քայլել Երևանի փողոցներում, չեմ արել մի բան, որից ամաչում եմ: Ես գլուխդ բարձր շարունակելու եմ ապրել ու շրջել Երևանում»,- ասաց Վանեցյանը

Lragir.am writes: “At the moment, I will refrain from commenting on the text of my resignation, that text has been published, and everyone has read it, given the grades.

In the near future, if there is a need to comment on the text of the resignation, I will definitely comment, ”former NSS Director Arthur Vanetsyan told reporters today.

Journalists asked if he was aware of what a dangerous statement he had made, he said that he was aware of and was doing all his steps very consciously and thoughtfully.

“I want to say something important, to urge everyone not to try to catch fish in turbulent waters, to try to get me involved in their games.


During my one and a half years as a NSS Director, I have done my job with dignity, great responsibility, and the results have been obvious to everyone.

The reputation and ratings that the NSS has gained are, for me, the most important and enduring value. And I think I have had great success in that.

The enthusiasm of the ancients, which is evident from yesterday, I want to say, let them stay in their political past and not try to interfere in the current relationship between me and the current authorities. We know how those relations are and how we will continue, ”Vanetsyan said.

Referring to the statement made by the Prime Minister’s spokesman, who needs to find out who wrote the text of Vanetsyan’s resignation, referring to corruption, Artur Vanetsyan said:

“I officially declare that this text was written by me and edited by my advisor Armen Davtyan. That is, we have worked together on that text. I just think it naամve to try to connect with them.

To be more specific, no one will try to contact me with Michael Minasyan, because Michael Minasyan is a person for me who has to answer many questions in front of the RA laws. ”

He noted that he had very good relations with the Prime Minister, they worked very well.

Asked whether he intends to engage in politics, Artur Vanetsyan said that when he made the decision to resign, he did not consult with any political force.

“I have only talked about my resignation with my family, my wife, my children and my parents. That decision was very deliberate, very clear, and I will not comment on politics at this time.

At the moment I will focus on the development of our football. Nothing should be ruled out in this life, ”he added.

“I have always done things that I would not be ashamed to walk on the streets of Yerevan, I have not done anything that I am ashamed of. I will continue to live and travel around Yerevan with my head high, “Vanetsyan said

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->