>

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով և դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 30-ամյա Գարուշ Սահակյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ:




Քոչարյանի զոհերը

Արդեն կանչով հիվանդանոց են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:





Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, Էրեբունի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոտիկանության Վաղարշապատի բաժին, որ «պոլօիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Ալավերդյանը, և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ 37-ամյա Ավագ Ալավերդյանը:

Հիվանդանոցներում բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք հրազենյաին և մարմնական վնասվածքները ստացել են իրենց գյուղի Ռ. Ավագյան փողոցում, որտեղ ժամանած իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ատր-անակներից արձակված մի քանի պարկուճ, կոտրված շշեր, և արնանման հետքեր:

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները՝ ավագ փորձաքրեագետ Գալստյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Սամսոյանի կողմից նյութեր եննախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի հանձնարարականով դեպքի վայրից ոստիկանության Վաղաշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 ավտոմեքենա:


Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1 դասակի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Yesterday, September 17, shots were fired in Armavir region. At about 10:40 pm, a Vagharshapat police station received a call that a citizen had been taken to hospital with gunshot wounds and stab wounds.

As reported by photojournalist Gagik Shamshyan, the operative group of Armavir regional police department headed by the head of the department, Colonel Aram Hovhannisyan left for the hospital.
The operative group of Vagharshapat police division headed by Seyran Martirosyan, deputy chief of police Davit Petrosyan has also arrived.


Police found that the injured was a resident of Aghavnatun village, Armavir province, 30-year-old Garush Sahakyan, who was hospitalized with “a gunshot wound to the right thigh, injuries to the deep arteries, external bleeding, hemorrhagic shock to the 4th degree.”

Investigators from the Armavir Regional Investigation Department of the Armenian Investigation Committee headed by the head of the department, Colonel Samvel Tonoyan and the acting chief of the Vagharshapat Investigation Division of the same department, Vaun Samsonyan, have already arrived at the hospital.

While police and investigators were investigating where the wounded were taken to hospital, the Erebuni Medical Center received a call from the Vagharshapat Police Department that they had been transferred to the same village and 33 residents of Karav and Alaverdi in the same village, with the diagnosis of “polyotravma, right half of the chest”. 37-year-old Avag Alaverdyan was diagnosed with “gunshot wound to the right and left lower limbs”.

At the hospital, doctors told police and investigators that they were unable to explain what had happened.

Police and investigators in the Armavir region also found that the men had received gunshot wounds and bodily injuries in the village of Ravine. On Avagyan Street, where law enforcement officers found several capsules, broken bottles, and bloody stains from various types of guns.

Experts from Armavir Police Department headed by senior expert Galstyan also worked at the place.

Senior Investigator of the AAO on the Fact The materials are prepared by Samsonyan.
A number of forensic examinations have been appointed, including forensic and forensic medicine.
The photojournalist reports that by the order of the investigator, two cars were transported from the scene to a special protected area of ​​the Vaghashapat police station.

Officers from the 1st platoon of the 1st Battalion of the 2nd Traffic Police also arrived at the scene.

Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->