>

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել: Երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծիծ դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնականան լուծարվել է:

«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքենան չի գերազանցել»,-ասաց Գալստյանը:




Քոչարյանի զոհերը

Տրանսպորտի վարչության պետի ԺՊ –ն հայտնեց, որ այս պահին 73 համարի երթուղայինի նույն երթուղով փոխադրումներ է իրականացնում 22 համարի ավտոբուսը. «22 համարի երթուղու տարբերությունը շատ չնչին է, 58 եւ 37 համարի ավտոբուսները եւս լրացնում են այդ երթուղին, բայց 22 համարի ավտոբուսը գրեթե 95 տոկոսով է լրացնում 73-ին»:




Մասնավորապես Էրեբունի զանգվածի բնակիչների պնդմամբ՝ իբրեւ թե 73-ին այլնտրանք՝ 22 ավտոբուսը շաբաթ եւ կիրակի օրերին առավոտյան ժամերին գրեթե չի աշխատում, իսկ մնացած օրերին՝ ժամը 21:00-ից, ավտոբուսն առհասարկ չի աշխատում, մինչդեռ 73-ն աշխատում էր մինչեւ ուշ երեկո: Քաղաքացիներն այժմ ստիպված են երկու տրանսպորտով երթեւեկել:

Էդգար Գալստյանը հայտնեց, որ այս պահին խնդիրը միայն 73 համարի երթուղայինի դեպքում չէ, մեծ մասն են այսօր դիմել՝ հրաժարվելու համար:

«Գրեթե բոլորի մոտ նույն պատճառն է՝ շարժակազմերը մաշվել են, ներդրումներ չեն արվում: Համատարած բոլորն են դիմում ու դժգոհում: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպում կազմակերպեց եւ մենք խնդրեցինք, որ գծատերերը առաջարկներ ներկայացնեն, մի փոքր թարմացնեն եւ գոնե եւս երկու տարի սպասարկում իրականացնեն. դեռեւս որեւէ առաջարկ չենք ստացել»,-ասաց Գալստյանը:


73 համարի երթուղայինի տրանսպորտային ուղեցույցն է՝ սկիզբը՝ Էրեբունի զանգված -Տիտոգրադյան – Այվազովսկու – Ազատամարտիկների – Ս. Դավթի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – Երվանդ Քոչարի – Ալ. Մանուկյան փողոցներ – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան – Մոսկովյան – Աբովյան – Կորյունի – Չարենցի – Հերացու փողոցներ – Մյասնիկյան – Գայի պողոտաներ – Բաղյան – Գյուրջյան – Շոպրոնի – Դավիթ Բեկի – Ավետիսյան – Վիլնյուսի փողոցներ – Նոր Նորքի 9-րդ զանգված (վերջ. կ.):
Հետադարձընույն ուղեգծով մինչեւ Հերացու - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փողոցներ շարունակությունը նույն ուղեգծով:

Yerevan Route 73 is no longer served. This route started from the Erebuni district and the end point was the 9th district of Nor Nork.

Edgar Galstyan, the head of the Transport Department of Yerevan Municipality, told Haykakan Zhamanak that the company that recently operated the number 73 was unable to meet the number of rolling stock needed to service the route, with three rolling stocks, though the contract was 18. Due to the obsolescence of minibuses and the frequent breakdown of engines, cars have gradually been drawn to the line. Only three rolling stocks are fit for use. After failing to comply with the norms presented by the Yerevan Municipality, it was finally liquidated.

“The company has gone bankrupt and has been declared bankrupt by the court, has been liquidated and has stopped working. The municipality had given them time to recover so they could provide some cars, but in the last few years 5 cars have not exceeded, “Galstyan said.


The head of the Department of Transport informed that at the moment the bus number 22 is being transported by the same route of 73. “The difference between the number 22 route is very minor, the buses 58 and 37 also complement that route, but the bus number 22 almost 95 percent fills 73.”

In particular, Erebuni residents claim that as an alternative to 73, 22 buses are almost non-working on Saturday and Sunday mornings, and the rest on 21:00 as the bus does not work at all, while 73 operate until late in the evening. : Citizens now have to travel by two vehicles.

Edgar Galstyan informed that at this moment the problem is not only with the minibus number 73, most of them have applied today to refuse.

“Almost everyone has the same reason: rolling stock is worn out, no investments are made. Everybody is complaining and complaining. Mayor Haik Marutyan recently organized a meeting and we asked the line owners to make suggestions, update them a little and provide at least two more years of service. We haven’t received any offers yet, ”Galstyan said.

Route 73 of the Transportation Route: Beginning in Erebuni District – Titogradyan – Ayvazovsky – Freedom Fighters – St. David Streets – Tigran Mets Avenue – Yervand Kochar – Al. Manukyan Streets – Sayat-Nova Avenue – Khanjyan – Moskovyan – Abovyan – Koryun – Charentsi – Heratsi Streets – Myasnikyan – Gay Avenue – Baghyan – Gyurjyan – Sopron – David Beki – Avetisyan – Nornoukyan 9th St – Nornouki .):
Return along the same route to Heratsi – Koryun – Nalbandyan – Khanjyan Streets along the same route.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->