>

Տարածված կարծիք կա, թե տղամարդիկ են որոշիչ դերակատարները հայաստանյան քաղաքական դաշտում: Բայց կփորձեմ այսօր հաստատել հակառակը: Խորհրդարանական գործունեության անցած  տարիները վկայեցին այն մասին, որ ամենաակտիվ պատգամավորները խորհրդարանում կին պատգամավորներն են: Կին քաղաքական գործիչ, պատգամավոր լինել նշանակում է լինել փոքրամասնություն ազգային ժողովում, բայց ներկայացնել մեծամասնության կարծիքը։ Եվ դա պետք է անել հիմնավոր կերպով։ Կա կարծիք, որ կին քաղաքական գործիչները կամ պատգամավորները ավելի խոցելի են։ Բայց ես կարծում եմ, որ ոչ։

Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում ես գտնում եմ, որ կին պատգամավորների ներկայացվածությունը պետք է լինի ոչ միայն քանակական, այլ նաև բովանդակային, որովհետև կանանց քվոտաները եթե ավելացնեն ԱԺ-ում, բայց բովանդակային ներկայացվածություն չունենանք, սա նույնպես խնդիր է։ Նախ և առաջ հանրության տարբեր շերտերից պետք է կարողանանք կրթել այն կանանց, որոնք մուտք կգործեն քաղաքականություն, և այդպիսով դարձնենք քաղաքականությունն ավելի ներառական։


Այսօր  արդեն, եթե նայեք մեր 7-րդ գումարման ԱԺ-ում  կին պատգամավորներին, ապա կտեսնեք, որ նրանց  թիվը 32 է: Բայց այսօր կցանկանայի խոսել այն երկու կանանց մասին, ովքեր արդեն երկար տարիներ չեն զիջում իրենց տեղն ու դիրքը: Գիտելիքների պաշար, բազմայա փորձ, արհեստավարժություն, խոհեմություն ու քաջություն, ահա այս բառերի միջոցով կցանկանայի խոսել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու կին պատգամավորների՝ Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի մասին: Շատերդ նրանց անգիր գիտեք, գիտեք նրանց կատարած աշխատանքն ու բարձրացրած և լուծած հարցերի կարևորությունը: Գիտեք, թե որքան արագ են արձագանքում և լուծում տալիս հանրությանը հուզող խնդիրներին: Չեմ փորձելու այսօր հեքիաթներ հորինել կամ չափազանցությունների տրվել: Ո՛չ,  կասեմ կարճ ու կոնկրետ: Կբերեմ շատ թարմ օրինակներ և կապացուցեմ Ձեզ, որ նրանք իսկապես ԱԺ-ում են՝ մեր խնդիրները օրենսդրական ճանապահով լուծելու համար:




Քոչարյանի զոհերը




Օրերս ԱԺ-ում՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, Իվետա Տոնոյանը մի այնպիսի բում առաջացրեց իր հարցով ու  առարկայական ներկայացնելով խնդիրը, որ բոլորը սթափվեցին:  Նա, ըստ էության, ներկայացրեց և բարձրաձայնեց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի վարորդների համար սահմանել բալային համակարգ։ Վարորդներին մեկ տարով կտրվի 9 բալ։

Խախտում գրանցվելու դեպքում այդ 9 բալից ավտոմատ կերպով կհանվեն տուգանային միավորներ, սակայն սրան զուգահեռ վարորդները վճարելու են նաև կոնկրետ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքները: Արդյունքում՝ ստացվում է, որ այս օրինագծով մեկ խախտման համար կրկնակի պատիժ է նախատեսվում: Իսկ կասեք, թե ներկաներից, որ մի պատգամավորը խոսեց այս լրջագույն խնդիրի մասին… Ձայն բարբառո անապատի….

Էլ չենք խոսում Նաիրա Զոհրաբյանի սենսացիոն բացահայտումը հենց ԱԺ ամբիոնից:  ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ժամանակ նա հայտարարեց. «Ես տեսել եմ, թե ինչպես քրեակատարողական հիմնարկում դեղաբույսերով փորձում են ցավազրկող սարքել: Դեղերի ցանկը, որ հաստատվում է կառավարությունում, չգիտեմ, ոնց գոռամ, որ վերանայվի: Սանտավիկ, անալգին, պենտալիգին ցանկը պետք է փոխվի: Սա շատ լուրջ, համալիր խնդիր է: Կողմ ենք քվեարկելու նախագծին, վատ բան չի ասում, բայց եկեք ավելի ռեալ քայլերով առաջ գնանք»:


Էլ ինչ ասեմ, ո՞ւր են բարձր ձայնով խոսող տղամարդ պատգամավորները, ինչո՞ւ չեն խոսում այս կարևորագույն  խնդիրների ու հարցերի մասին:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


There is a widespread belief that men are the decisive players in the Armenian political arena. But I will try to confirm the opposite today. The past years of parliamentary activity have shown that the most active deputies are women in parliament. Being a female politician, being an MP means being a minority in the National Assembly, but presenting the opinion of the majority. And that must be done in a rational way. It is believed that women politicians or MPs are more vulnerable. But I don’t think so.
However, in any case, I find that the representation of women MPs should be not only quantitative, but also meaningful, because if women quotes are added to the National Assembly, but we do not have content representation, this is also a problem. First and foremost, we need to be able to educate women who enter politics, and thus make politics more inclusive, from all walks of life.

Today, if you look at the female deputies in the National Assembly of our 7th convocation, you will see that their number is 32. But today I would like to talk about those two women who have not given up their place for many years. Knowledge, experience, professionalism, prudence and courage, these are the words I would like to speak about two female MPs of the Prosperous Armenia faction Naira Zohrabyan and Iveta Tonoyan. Many of you know them by heart, know their work and the importance of the issues raised and resolved. You know how quickly they respond to and solve issues of public concern. I will not try to invent fairy tales today or exaggerate them. No, I’ll say brief and specific. I will bring some very recent examples and prove to you that they are really in the National Assembly to solve our problems in the legislative way.
Recently, while discussing bills on introducing amendments to the Code of

Administrative Offenses and related laws in the National Assembly, Iveta Tonoyan raised a boom in her question and presented the issue in a nutshell that everyone was sober. In essence, he presented and voiced that the package of bills introducing changes and amendments to the Code of Administrative Offenses and related laws provides for the establishment of a scoring system for Armenian drivers. Drivers will be given 9 points a year. Fines will be automatically deducted from these 9 points if the violation is found, but drivers will also be fined for specific administrative offenses. As a result, it turns out that this bill provides for a double punishment for one violation. And would you say to those present that one MP spoke about this most serious issue … The Voice of the Wilderness …

Not to mention the sensational revelation of Naira Zohrabyan from the NA rostrum. During the draft law on amending the RA Penal Code he stated: “I have seen people in penitentiary trying to make painkillers with herbs. The drug list approved by the government, I don’t know how to shout about it. The list of santavik, analgin, pentalgine should be changed. This is a very serious, complex problem. We will vote for the draft, it doesn’t say anything bad, but let’s move on to more realistic steps. “
And again, where are the male MPs talking loudly, why don’t they talk about these important issues and issues?
GREEN PRESS

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->