>

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։




Քոչարյանի զոհերը

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն փրկարարները, այլ նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։




Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։


Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/18/1135502/

Today, September 18, a major car accident occurred in Yerevan. At about 10:10 pm, the driver of a Mitsubishi Grandis 36 A L 854 left Isakov Avenue in an unidentified condition, collided with a concrete divider and partially collapsed in the middle of the road. According to photojournalist Gagik Shamshyan, the driver and passenger were taken to Astghik Medical Center as a result of the accident. The emergency rescue service of the Ministry of Emergency Situations arrived immediately, who took the injured with the help of citizens. Those gathered at the scene said that


not only the rescuers but also the emergency medical team of Yerevan’s 1-03 ambulance acted promptly. The latter provided first aid to the injured before being taken to hospital. The officers of the Yerevan traffic police also arrived immediately. Arshak Grigoryan, the officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, reported the accident to the Traffic Police Traffic Accident Investigation and Administrative Division, from where the duty group arrived with the chief of the department Khachik Samvelyan and senior investigator Gegham Tsarukyan.

G. Tsarukyan prepares materials as police find out the identity of the driver and passenger. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. Photos by Gagik Shamshyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->