>

«Պատվից առավել» սերիալում Եվայի դերը դեբյուտային է երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանի համար: Թե ինչպես է ընտրել այս ոլորտը, ինչ հարաբերություններ ունի խաղընկերների հետ, ով է սիրելին, նա պատմել է BRAVO.am-ին:

«Սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում, ուսումնասիրում եմ դերասանի մասնագիտությունը: Սուտ կլինի, եթե ասեմ, որ մանկուց երազել եմ դերասանուհի դառնալ: Ցանկություն եղել է, ինչ խոսք, բայց մասնագիտական ուղղվածությունս լրիվ այլ էր սկզբում. ուզում էի թուրքագետ դառնալ ու աշխատանքներ էի տանում այդ ուղղությամբ, բայց… Մի քանի ամսից ընդունելության քննություն պիտի հանձնեի, միանգամից որոշումս փոխվեց, եւ գործերս տարա Թատերական ինստիտուտ»,-նշել է Լիլիթը:

«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին




Քոչարյանի զոհերը

Դերասանուհու կարծիքով՝ մասնագիտական կրթությունը բոլոր ոլորտներում կարեւոր է.«Բայց այ, դերասանի համար միայն մասնագիտական կրթությունը քիչ է, այս մասնագիտությունը պահանջում է բնատուր շնորհ եւ այն զարգացնելու ցանկություն, աշխատասիրություն: Չգիտեմ՝ ինչքանով ես դրանք ունեմ:)»:


Լիլիթը խոստովանել է, որ դասերը եւ նկարահանումները լիարժեքորեն չի ստացվում համատեղել.«Երբեմն դասերից բացակայում եմ, բայց դրանք հետո շատ արագ լրացնում եմ: Ճիշտն ասած՝ սկզբում ինձ համար բավական դժվար էր, առաջին անգամ էի նկարահանվում սերիալում, բայց պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ շատ շուտ հաղթահարեցի դժվարությունները: Հիմնական խաղընկերս Գեւորգ Գրիգորյանն է, ով հանդես է գալիս Մուրադի կերպարում, նրա հետ շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ ենք, բոլորին շատ-շատ սիրում եմ, անդադար սովորում եմ նրանցից»:




«Պատվից առավել» սերիալի նկարահանումներին

Նա նշել է, որ շատ է սիրում Եվայի կերպարը, որն էլ կերտում է.«Չեմ ասում՝ կերպարը եւ նրա արարքներն ինձ հոգեհարազատ են, բայց իրոք հոգով խաղում եմ, երեւի դրա համար էլ արժանացել եմ հեռուստադիտողի սուր քննադատությանը: Իրականում Եվան ինձ հետ ոչ մի ընդհանուր գիծ չունի, կարծում եմ՝ հենց դրա համար էլ հետաքրքիր է ստեղծել կերպար, որը ոչ մի բանով քեզ նման չէ»:

Լիլիթից հետաքրքրվել ենք՝ ճիշտ է, որ սիրելի ունի եւ նա եւս իր խաղընկերներից է. «Սիրելի ունեմ, նա էլ է իմ խաղընկերը, բայց չեմ ուզում խոսել անձնականիս մասին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից


Eve’s role in “More Than Honor” is a debut for young actress Lilit Sargsyan. He told BRAVO.am how he chose the field, what relationship he had with his teammates, who he loved.

“I am a sophomore at Yerevan State Institute of Theater and Cinema, studying acting. It would be a lie to say that I dreamed of becoming an actress since childhood. There was a wish, of course, but my career was completely different at first. I wanted to become a Turkologist and was working in that field, but … I had to take an entrance exam in a few months, my decision changed immediately, and I took my work to the Theater Institute, “Lilit noted.

7
“More than Honor” series shoots


According to the actress, professional education is important in all spheres: “But for professional actor only education is scarce, this profession requires natural talent and desire to develop it, diligence. I don’t know how much I have them :). “

Lilit admitted that lessons and filming do not fully come together: “Sometimes I miss lessons, but I fill them out very quickly. To be honest, it was difficult for me at first, I was in the series for the first time, but due to the professional staff I overcame the difficulties very quickly. My main player is Gevorg Grigoryan, who plays Murad, we are in a good, friendly relationship with him, I love everyone very much, I am constantly learning from them. “

7
“More than Honor” series shoots

He mentioned that he loves Eve’s image very much, which she builds: “I’m not saying that the character and his actions are close to me, but I really play with the spirit, which is why I got a sharp criticism from the viewer. In fact, Eve has nothing in common with me, so I think that’s why it’s interesting to create a character that is not like you at all. “

We have inquired from Lilit that she has a sweetheart and she is one of her teammates. “I have a favorite, he’s my playmate too, but I don’t want to talk about my personal.”

Text by Arevik Isajanyan /Bravo.am/
Photos from Lilit Sargsyan’s personal archive

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->