>

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի:

Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության մասին` հիշելով և հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ և մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.




Քոչարյանի զոհերը

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:


Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ և քրտինքով է ներծծված:




Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօրայս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել և պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ և բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները և փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջև թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը և պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջև:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ և այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական և քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմհավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք և անցողիկ շահերից, կլինենք միասնական և սթափ գիտակցելով նաև բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:


Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան

Dear Compatriots,

I cordially congratulate you on the 28th anniversary of Armenia’s independence.

Today, on the occasion of the holiday, many congratulations and good wishes will be heard, feasts will be organized, and there will be no shortage of toasts.


However, in this most important holiday for us, however, I want to speak first of all about responsibility and responsibility, remembering and recalling the words of one of our worthy children – military, political, statesman and great scholar Garegin Nzhdeh:

“Independence, independent of the Homeland, is a duty before the people, the people who avoid it, lose their right to a moral existence.”

Independence is not abstract, but very subjective and tangible. it is our language as the epitome of our existence and identity for millennia, our faith, our traditional family, our culture, the land enclosed within our sovereign state, soaked in the blood and sweat of our libertarian brothers and sisters.

Therefore, it is our responsibility, especially today, in these turbulent times, to safeguard and safeguard those values ​​from all kinds of encroachments, to be vigilant when those who advocate homeless, deceptive values, and morals are beating us, keeping us clean, developing and enriching our national values ​​and passing on to future generations. : Face all the dangers threatening our spiritual and physical security, preventing any progress.

This is the duty and responsibility of our generation of independence to the Homeland and the nation.

I have said this on the occasion of Independence Day and today I want to remind you:

The most brutal but just enemy of propaganda and political myths is reality. We must look straight into the eyes of reality, separate the destructive falsehood from the truth, realize that questioning the victory in the war for independence, glorifying our own sons instead of praising, dignifying, debating over questionable goals, and winning the state of the victorious soldier, Drawing dividing lines in one’s own society is dangerous from the shooting of the enemy.

I am an optimist, I believe in the wisdom of our people, I am confident that at this juncture of our history we will be sacredly committed to upholding the independence restored at the cost of many sacrifices and deprivations, upholding all sorts of worthless and transient interests, being united and sober, conscious of all External dangers threatening the homeland.

I once again congratulate us all on Independence Day.

May God protect Armenia and the Armenian people.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->