>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18- ամյա Վռամ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ




Քոչարյանի զոհերը

կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին,





այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության էին հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գխով տեղակալ Արթուր Դալլաքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վեդի բժշկական կենտրոնից երեխային Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահան Աղդաշյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/22/1135808/

According to SHAMSHYAN.com, 18-year-old resident of Ararat province Vram Hovhannisyan died on September 20 in the reanimation department of Holy Mother of God Medical Center in Yerevan. According to photojournalist Gagik Shamshyan, the latter was hospitalized on July 14 on the 8th km of the Vedi-Yerevan intercommunity road after crashing near a railroad block in Vosketap village while attending a friend’s army party. And he had to go to the ministry in two days. As reported by the photojournalist earlier on the scene, on July 14 an accident occurred in Ararat region.


At about 9:30 pm, the driver of a Gazelle 22 SS 506 vehicle came out of the lane in the administrative area of ​​Vosketap village, ran over an 18-year-old pedestrian, then collided with a FIL (petrol) number 32, parked at the permissible section of the road. Colliding with a fenced-in fence, fell about 1 meter and crashed into a car with an Opel number 34 VR 454 parked in the yard of 48 Shiraz Street. The hit pedestrian, who was first assisted by residents, was taken by ambulance to Vedi Medical Center, where after receiving first aid, he was taken to St. Mary’s Hospital in Yerevan. “Mother of God” Medical Center.

Officers of the 1st platoon of the 2nd Battalion of the 2nd Traffic Police Battalion arrived at the scene, led by platoon commander Vahan Evinyan and platoon commander Karapet Harutyunyan. Yervand Aleksanyan, responsible for the crash, reported to the Ararat Police Department, where the operative group headed by Arthur Dallakyan, deputy chief of staff, arrived at the scene. The on-site investigation was led by Senior Investigator of the 1st Battalion of the 2nd Officer’s Battalion, Margar Margaryan, who prepared materials on the fact. Those gathered at the scene said a child from

Vedi Medical Center in Yerevan was being treated as a “st. “Mother of God” Medical Center escorted by Commander Evinyan and Vahan Aghdashyan, Head of Ararat Police Department. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->