>

Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Վազգեն Սարգսյանը պատմում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում.

Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին:




Քոչարյանի զոհերը

Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային


Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը[3]:




Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերումդառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ[4]: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրություններում նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998 թվականին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում,


և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ: Սարգսյանը հիմնեց Երկրապահ կամավորական միությունը,

որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը[5]:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:


A video was posted on Youtube in which Vazgen Sargsyan tells about the non-public political steps taken by the first President of Armenia Levon Ter-Petrosyan. Details in the video:
Vazgen Sargsyan (March 5, 1959, Ararat, Armenian SSR, USSR – October 27, 1999, Yerevan, Armenia), an Armenian military and political figure. He was the first Minister of Defense of the Republic of Armenia in 1991-1992 and then in 1995-1999. He was also Prime Minister of the Republic of Armenia from June 11, 1999 until his assassination on October 27, the same year.

He began his active career in the Karabakh movement in 1988 with the aim of uniting Nagorno Karabakh with Armenia. He was appointed by Defense Minister Levon Ter-Petrosyan’s decree shortly after Armenia’s independence in late 1991.

Vazgen Sargsyan was one of the most active military commanders of the Artsakh Liberation War [3]. He served in various positions until 1994, when a ceasefire was signed, and de facto Artsakh gained independence.

In the post-war years, Sargsyan remained in the armed forces, becoming a powerful figure in Armenia’s politics. Supporting Levon Ter-Petrosyan in the 1996 election, he forced the president to resign in 1998 without agreeing on the Nagorno-Karabakh issue, and helped then-Prime Minister Robert Kocharian be elected president of Armenia.

Sargsyan founded the Yerkrapah Volunteer Union, which united with the Republican Party and formed an alliance with former Communist leader Karen Demirchyan. In the May 1999 parliamentary elections, their alliance won and formed a majority in the National Assembly. Sargsyan became prime minister and de facto decision-maker in Armenia, overseeing the country’s armed forces and legislature. [5]

Sargsyan, Demirchyan and six other deputies and one minister were killed by a group of gunmen who entered the parliament building on October 27, 1999. The main culprits were sentenced to life imprisonment. However, the

lack of information on the organizers has led to various hypotheses. Some experts and politicians believe that the killings were prepared by local authorities, others believe that external forces are hiding behind them.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->