>

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ երեկվա հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին

տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ…

Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ասածները…

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։

Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի,

բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։

Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին:




Քոչարյանի զոհերը

Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։


Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։

Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։




Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին:

Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:

Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ իր հետագա պլանների մասին կխոսի առաջիկայում…

Ամերիկահայ Աղասի Խանջյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ հանդիպումներից մեկից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են,

թե ինչպես է արձագանքել Արթուր Վանեցյանը, վարչապետի կողմից ասուլիսի ժամանակ հնչեցրած գնահատականներին, Փաշինյանի զայրութին չափ ու սահման չի եղել և վերջինս ասել է,


որ Հայաստան վերադառնալուն պես զրկելու է Արթուր Վանեցյանին՝ վերջերս շնորհված գեներալ-մայորի կոչումից…

Let us remind that Prime Minister Nikol Pashinyan touched upon the text of the resignation of former RA National Security Service (NSS) Director Arthur Vanetsyan during yesterday’s press conference in Los Angeles …

In an interview with hraparak.am, Arthur Vanetsyan commented on Nikol Pashinyan’s statements…

“Armenian Prime Minister Nikol Pashinyan once again spoke about things he does not understand at a press conference in Los Angeles.

Despite my resignation, he still sends people to me with a request to remain silent for a while to calm the situation down,

but now I see that it again breaks agreements and makes vague, in fact, populist statements about nothing.

Obviously, Nikol Pashinyan, eager to make a lasting impact on public sentiment, does not think again about the consequences of his words.

Can you imagine if I suddenly started to talk about the consequences without thinking?


Well, how much can we mislead the public by promoting the thesis that “who is not with us is a traitor to the nation”?

And if anyone disagrees with that assertion, according to the prime minister, then it works on the orders of the former. I have said, and I repeat, do not try to connect me with the former.

It is logical that those with no military knowledge and the mentality of the military and their superficial understanding of their debt to the homeland cannot know the honor of the officer and the importance of shoulder straps.

By the way, according to the RA Constitution, the RA Prime Minister is not a Supreme Commander in a non-state of war. It is a pity that it has gone so far.

A careful reader of my resignation announcement, I am sure, understood what I meant. So I’m sure time will tell who or what will be in the dump.

I believe that our people will never be depressed and will never give in to manipulative statements. In my text of resignation, I said, let it be a sobering call to Stop. In all other options the debt to the Homeland will win.

Peace and security to our country.

I have the honor. “

Artur Vanetsyan also mentioned that he will talk about his future plans in the near future …

Armenian-American Aghasi Khanjyan wrote on his Facebook page that after one of the meetings, when Prime Minister Nikol Pashinyan was informed,

on how Artur Vanetsyan responded to Pashinyan’s anger at the Prime Minister’s assessments during the press conference, and the latter said,

that upon returning to Armenia he will deprive Artur Vanetsyan of the rank of Major General …

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->