>

Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում: Սրանք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն են: Եվ ինչպես ArmLur.am-ի հավաստի աղբյուրներն են փոխանցում, Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել:

Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սև բիծ են քաշում կենսագրության վրա, և իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն:




Քոչարյանի զոհերը

«Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ինչպես հայտնի է՝ Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան վերջին շրջանում հաճախ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Չի բացառվում, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատվի համար է նման քայլի գնացել: Սա չհաստատված վարկածներից մեկն է:




Հայկ Հարությունյանը նախկինում զբաղեցրել է նաև ՔԿ վարչության պետի և ՊՊԾ պետի պաշտոնները:

Նրա մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:


I am a general man, I am humiliated today. I am a dignified man, a dignified general. Now my whole life is in the water. These are the last words of former RA Police Chief Hayk Harutyunyan. And as reliable sources at ArmLur.am inform, Hayk Harutyunyan was not alone at the time of his death. With his interlocutor in Bjni’s house, he has long talked about his past journey,

years of work, how he has been able to live clean for years, to walk on a straightforward front in his country, but come and see, today he is being pillaged for disgrace, a black spot. they are drawn to biography, and they are threatened with shame, disrespectful end.

According to ArmLur.am, Hayk Harutyunyan has complained to his death witness (we don’t know his name for obvious reasons), so how do they not understand that in all this, Robert Kocharyan, Gegham Petrosyan and many others in the March 1 topic have nothing to do with it. “What are they doing, why are they doing this to us,” said a former senior official, who himself had a deadly gunshot wound to the head.


As it is known, Hayk Harutyunyan was the Chief of Police of the Republic of Armenia during the March 1, 2008 events. ArmLur.am learned that he had recently been called to the Special Investigative Service for questioning, questioning. It is not excluded that he refused to testify and took such a step in honor. This is one of the unconfirmed versions.

Hayk Harutyunyan has previously held the position of Head of the Penitentiary Department and Head of the State Police.

A criminal case was initiated in the RA Investigative Committee for committing suicide after his death. At the scene of the incident were found traces of blood, firearms and capsules.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->