>

Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է:

Լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ արձագանքելով այն պնդմանը, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ է գործադրել։




Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների՝ Քննչական կոմիտե հրավիրվելուն, որոնք ավելի վաղ հայտարարել էին, թե Հայկ Հարությունյանը նշել է, որ իրեն պարտադրում են սուտ ցուցմունք տալ, բայց Ռոբերտ Քոչարյանն ու

Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն, դատախազը նշեց, որ լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող գործընթացը լինելու է բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում։




«Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորություններն անբարեխիղճ օգտագործողների՝ իրավապահ մարմիները չեն կարող դրսևորել անբարեխղճություն, դուրս չեն գա օրենքի շրջանակից»,- հավելեց  Դավթյանը։


Հարցին՝ Հայկ Հարությունյանի սպանությունը կազդի՞ «Մարտի 1»-ի գործի քննության վրա, գլխավոր դատախազը պատասխանեց․ ««Մարտի 1»-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է,

յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ուղղությամբ և այդ վարկածների ուղղությամբ քննությունը խորացնելու։ Բայց թե ինչպես կազդի, կերևա միայն արդյունքում»։

I am sure that any reasonable person who has heard this version has understood what the orders are about. Anyone who knows me is convinced that my intervention in this matter is impossible. This was what Prosecutor General Arthur Davtyan responded to in a conversation with reporters, responding to the allegation that SIS chief Sasun Khachatryan exerted pressure on Hayk Harutyunyan.


As for inviting the media to the Investigative Committee, which had earlier stated that Hayk Harutyunyan stated that he was forced to give false testimony, but Robert Kocharyan and Gegham Petrosyan were not to blame, the prosecutor said that the process against the media would be by law only. within the defined functions.

“Unlike dishonest users of their professional abilities and abilities, law enforcement agencies cannot display dishonesty, they will not go beyond the law,” Davtyan added.

To the Question: Will Hayk Harutyunyan’s Murder Affect the Investigation of the March 1 Case? “The investigation of the March 1 case is being

actively carried out, each detail being crucial to the specific hypotheses and the deepening of the investigation into those hypotheses. But how it will work will be shown only in the result. ”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->