>

Արդեն 3 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Նոր Խարբերդ 8-րդ փողոցի 76/31 տանը։

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։00-ից նշված հասցե են ժամանել Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր նշված տան բնակիչներին հորդորում են, որպեսզի տունը ողջ տարածքով ազատեն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ

քիչ առաջ նշված հասցեի բնակչուհի 47-ամյա Մարինե Սաֆարյանին Շտապօգնությունը տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որովհետև կնոջ ինքնազգացողությունը վատացավ։

Ըստ բժիշկների՝ նրա մոտ ախտորոշվել է նախաինսուլտային վիճակ։




Քոչարյանի զոհերը

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված ընտանիքի շահերը պաշտպանող Փաստաբանների պալատի փաստաբան Մանուշակ Հակոբյանն ասում էր․ «20 օր առաջ ինձ դիմել է Մարինե Սաֆարյանը և հայտնել, որ ինքը և իր ընտանիքը դարձել են ՎՏԲ բանկի խաբեությունների հերթական զոհը, և ներկայացրել է փաստաթղթեր։


Ես, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, դիմել եմ նաև տնտեսագետ մասնագետներին և պարզել, որ վարկային պայմանագիրը կնքվել է օրենքի կոպիտ խախտումներով։ Հայց եմ նախապատրաստել և ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան։ Միաժամանակ կատարված ապօրինությունների մասին դիմել են գլխավոր դատախազին։ 1-ին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, սակայն 2 անգամ ներկայացրել եմ միջնորդություն հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ։




Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է։ Այդ մերժումը մեր կողմից բողոքարկվել է վերադաս ատյան՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Բանկը հասկանալով, որ Մարինե Սաֆարյանը իրավական ճանապարհով փորձում է իր իրավունքները պաշտպանել, դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ Մարինե Սաֆարյանին և իր ընտանիքի անդամներին իր տանից վտարելու պահանջով։

Ընտանիքը բազմանդամ է․ ընտանիքում կա 2 անչափահաս երեխա, որից մեկը 20 օրական։ Նորածնի մայրը հիվանդ է հետծննդյան բարդություններով։ Ընտանիքում կա նաև հաշմանդամության կարգ ունեցող մարդ։ Սակայն բանկը, հաշվի չառնելով այս հանգամանքները, և չսպասելով վերաքննիչ

դատարանի որոշմանը, հաշվի չառնելով գոյություն ունեցող իրավական վեճը, ոչ մի փոխզիջումային տարբերակի չի գնում տան բնակիչների հետ, ակնհայտ էժան գնով ձեռք բերելով տունը, փորձում է բնակիչներին վտարել և վաճառել տունը, որովհետև աճուրդի կայքում արդեն տեղադրված է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տան բնակիչները այստեղ ապրում են 1996 թվականից, տղաներն այստեղից են բանակ գնացել։ Ու հիմա այստեղ են հավաքվել նաև ողջ թաղամասի բնակիչները, ովքեր նույնպես խնդրում, հորդորում են թե՛ հարկադիր կատարողներին, թե՛ ՎՏԲ բանկի տաքուկ կաբինետներում ծվարած աշխատակիցներին, որպեսզի ժամանակ տան

մինչև վերադաս դատարանը որոշում կկայացնի։ Թե չէ ընտանիքի ողջ անդամները, այդ թվում անչափահաս երեխաները, որոնցից մեկը բարուրի մեջ է հայտնվելու են դրսում։ Ուզում ենք հավատալ, որ ՎՏԲ բանկը կցուցաբերի մարդկային մոտեցում ու խնդիրը կլուծվի ի շահ երկուստեք։


Քիչ առաջ նշված վայր է ժամանել Ազգային Ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, ով փորձում է, հնարավորության սահմաններում, օրենքի շրջանակում օգնության ձեռք մեկնել ընտանիքի անդամներին։ Նա այս պահին փաստաբանի և հարկադիր կատաման ծառայության գնդապետի հետ ինչ-որ հարց է քննարկում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հնարավոր

հարցը լուծել, որ ոչ բնակիչը տուժի, ոչ էլ ՎՏԲ բանկը։ Մինչ նշված անձինք քննարկում են հարցը, հերթական անգամ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նորից ժամանեցին նշված վայր, քանի որ ընտանիքի ամուսնու ինքնազգացողությունը նույնպես վատացավ և նա ուշագնաց եղավ։

It has been more than three hours since a tense situation occurred in the 76/31 house of Nor Kharberd 8th Street in Shengavit district of Yerevan.

According to photojournalist Gagik Shamshyan, the Ministry of Justice’s Compulsory Enforcement Service has arrived at the address from 11:00 am, urging residents of the house to vacate the entire area.
The photojournalist reports that Marine Safaryan, 47, was taken to the Erebuni Medical Center shortly after the woman’s health worsened.


According to doctors, he was diagnosed with a pre-stroke condition.

Manushak Hakobyan, a lawyer for the House of Advocates mentioned in the interview with the photojournalist, said: “20 days ago Marine Safaryan approached me and informed me that she and her family had become the next victim of VTB Bank fraud and submitted documents. After studying these documents, I also applied to the specialists of economics and found out that the loan agreement was signed with gross violations of the law.

I have filed a claim with the Court of First Instance. At the same time, the Prosecutor General applied to the Prosecutor General. The Court of First Instance accepted the claim, but I filed a motion twice to secure the claim. The motion was rejected by the court. This denial has been appealed to us by a higher court, the Civil Court of Appeal. Recognizing that Marine Safaryan is trying to protect her rights in a legal way, the Bank has applied to the Compulsory

Enforcement Service demanding that Marine Safaryan and her family be evicted from her home. The family is large; There are 2 minor children in the family, one of whom is 20 days old. The baby’s mother is suffering from postpartum complications. There is also a person with a disability in the family. However, notwithstanding these circumstances, and without waiting for the Court of Appeal to take into account the existing legal dispute, the bank does not make any compromise with the homeowners, purchasing the house at an obviously cheap price, trying to evict the residents and sell the home because of the auction. it’s installed. “

The photojournalist also reports that the residents of the house have been living here since 1996, and the boys have left the army. And now residents of the whole district have also gathered here, who are also asking for both enforcement

officers and VTB bank employees to wait until a higher court can decide. Otherwise, all members of the family, including underage children, one of whom will appear outside the bar. We want to believe that VTB Bank will show a humane approach and the problem will be resolved for the benefit of both.

Gevorg Papoyan, a member of the National Assembly, a member of the “My Step” faction, has recently arrived at the place where he is trying to lend a helping hand to family members. He is currently discussing a matter with the lawyer and the

Colonel of Enforcement Service to see how the matter can be resolved so that neither the resident nor the VTB Bank will suffer. While the men were discussing the matter, the ambulance doctors in Yerevan again arrived at the site once again, as the family’s spouse’s mood worsened and she fainted.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->