>

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին և պատասխանելով վկաների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին լրագրողների հարցին՝ նշել է, որ այստեղ կան օրենսդրական կարգավորման անհրաժեշտություններ:

Նա միաժամանակ, անդրադառնալով մարտիմեկյան գործով այլ վկաների անվտանգության ապահովման հարցին, ասել է, որ համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել միջոցներ, որպեսզի եթե որևէ անձի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի:

Գլխավոր դատախազ Դավթյանի հայտարարությունը պարունակում է հետաքրքիր տողատակ, կամա թե ակամա ակնարկ՝ ուղղված «համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ» իրականացնելու կոչված կառույցներին: Մասնավորապես, այդ կառույցներից են, օրինակ, ԱԱԾ-ն և ոստիկանությունը:




Քոչարյանի զոհերը

Եվ այդ համատեքստում խիստ հետաքրքիր է, որ նախկին ոստիկանապետի մահվան դեպքը՝ նախնական ինքնասպանության վարկածով, ընդ որում՝ ինքնասպանության դրդելու հատկանիշով հարուցված քրգործով, բաժին է ընկնում Հայաստանում ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության ժամանակահատվածին:




Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գլխավոր դատախազը կարևորագույն վկաներից մեկի մահվան դեպքի առիթով որոշակի մեղադրական ակնարկ է անում ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ օպերատիվ հետախուզական միջոցառումները վատ իրականացնելու կապակցությամբ, որի պատասխանատվությունը դե ֆակտո ընկնում է այն ժամանակաշրջանին, երբ այդ կառույցները ղեկավարում էին այժմ արդեն պաշտոնանկ եղած գործիչները:

Այդ հարցադրումը իհարկե «հիպոթետիկ» է, քանի որ գլխավոր դատախազի հայտարարության տողատակում մտածված ակնարկի մասին հնարավոր է միայն ենթադրել:

Սակայն հատկանշական է, որ Արթուր Դավթյանը նկատել է, որ դատախազությունը, մեղադրող կողմը զրկվել է մարտիմեկյան գործում դատարանում հարցաքննվելիք կարևոր վկաներից մեկին, նրա ցուցմունքը լսելուց բացի, նաև հարցեր տալու հնարավորությունից: Արթուր Դավթյանը հայտարարել է,

որ Հայկ Հարությունյանը պետք է կանչվեր դատարան, ու թեև նա ցուցմունք արդեն տվել է, որը իրավական ուժ ունի, այդուհանդերձ դատախազությունը դատարանում պետք է հարցեր տար Հայկ Հարությունյանին, ինչի հնարավորությունը չուներ նախաքննության ընթացքում:


Գլխավոր դատախազը նշել է, որ փաստորեն այժմ մեղադրող կողմը զրկվել է կարևոր վկաներից մեկին հարց տալու հնարավորությունից

El fiscal general Artur Davtyan, refiriéndose a la muerte del ex jefe de policía Hayk Harutyunyan y respondiendo a una pregunta de los periodistas sobre la necesidad de garantizar la seguridad de los testigos, señaló que existe la necesidad de una regulación legislativa.

Al mismo tiempo, refiriéndose a la seguridad de otros testigos en el caso del 1 de marzo, dijo que las autoridades que llevan a cabo las medidas de investigación operativas relevantes deben monitorear, tomar medidas para detectar y obtener evaluaciones legales en caso de presión sobre cualquier persona.


La declaración del Fiscal General Davtyan contiene una nota interesante al pie de página, ya sea que se trate o no de abordar estructuras llamadas “medidas de investigación operativas relevantes”. En particular, estas estructuras son, por ejemplo, el NSS y la policía. Y en este contexto, es muy interesante que la muerte del ex jefe de policía, basada en el caso de suicidio premeditado y la acusación de suicidio, se deba al momento del cambio del NSS y los jefes de policía en Armenia.

¿Significa esto que el fiscal general está culpando al NSS y a la policía por el mal desempeño de las medidas de inteligencia operativa en el caso de la muerte de uno de los testigos clave, cuya responsabilidad recae de facto en un momento en que

esas estructuras ya estaban a cargo cifras descartadas. Esa pregunta es, por supuesto, “hipotética”, ya que uno solo puede especular sobre la pista en la nota de pie de página de la declaración del fiscal general.

Sin embargo, es notable que Artur Davtyan señaló que la fiscalía, la fiscalía, había privado a uno de los testigos importantes para ser interrogado en el tribunal el 1 de marzo, además de escuchar su testimonio y la oportunidad de hacer preguntas.

Artur Davtyan declaró que Hayk Harutyunyan debería haber sido convocado a la corte, y aunque ya había testificado, que tiene fuerza legal, la oficina del fiscal debería haberle hecho preguntas a Hayk Harutyunyan en la corte, lo que no tuvo durante la investigación preliminar.

El Fiscal General señaló que, de hecho, la acusación ahora ha sido privada de la oportunidad de preguntar a uno de los testigos importantes.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->