>

Women’s Club նախագծի նոր եթերաշրջանում կանանց ակումբը համալրել է Սիրուն Մինասը։ Դեռ տարիներ առաջ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Սիրունն իր տարբերվող արտաքինի համար հայտնվել էր Tert.am Life-ի ուշադրության կենտրոնում։ Աֆրոամերիկացու արտաքնով ու հայկական գեներով 28-ամյա Սիրունի պատմությունը մեր ընթերցողներին ներկայացրել էինք։

Այս անգամ Tert.am Life-ը Սիրունի հետ զրուցել է եթերում հայտնվելու, Women՛s Club-ի աղջիկների հետ հարաբերությունների, իր կյանքում հումորի մեծ նշանակության և ամուսնու հետ անխախտ կանոններ ունենալու մասին։

Եթե կյանքին հումորով չնայես, գժվել կարելի է

Սիրունի խոսքով՝ Women’s Club-ում ներկայանալու առաջարկն իր համար անսպասելի էր, հաշվի առնելով, որ նախկինում առիթ չի ունեցել ներկայանալ նման ձևաչափում։ «Ոլորտի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, դերասանական կրթություն չունեմ։ Իմ հիմնական մասնագիտությունը պլաստիկ վիրաբուժությունն է։ Չէի սպասում նման առաջարկի: Առաջարկը ստանալուց հետո ամուսնուս հետ քննարկեցինք և թիմի հետ համաձայնության գալով՝ որոշեցինք փորձել: Առհասարակ հումորն իմ առօրյայում մեծ դեր ունի, Ինստագրամում էլ հաճախ հումորային հրապարակումներ եմ անում»,- ասաց Սիրունը։




Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից փորձում է հումորով ընկալել կյանքը․ «Կարծում եմ՝ կյանքում ամեն ինչին պետք է հումորով մոտենալ, իրականությունն առանց այն էլ այնքան դաժան է։ Եթե կյանքին մի փոքր հումորով չնայես, գժվել կարելի է։ Գործ, ընտանիք, ընկերներ․․․ երբ փորձենք այդ շփումներում բոլոր անհարթություններին մի թեթև հումորով ու սիրով նայել, կզգանք, որ պետք չէր տխրել, վիճել, ընկճվել։ Բացառությամբ որոշ հարցերի, մյուս դեպքերում հնարավոր է կյանքը հումորով ընկալել»։

Նախագծում Սիրունի առաջին «սթենդ ափ»-ն արդեն հասցրել է տարածվել համացանցում։ Ինքնահեգնանքի տեսանկյունից Սիրունը հեռուստադիտողների համար բարձրացրել է մի շատ կարևոր և լուրջ հարց՝ խտրականության թեման։

«Ինքնահեգնանքն անչափ կարևոր բան է։ Երբ կարողանում ես ինքդ քեզ վրա ծիծաղել, տեսնել քո սխալները, թերություններդ օբյեկտիվ գնահատել: Դա ուժ և մոտիվացիա է տալիս, որպեսզի աշխատես քեզ վրա, կատարելագործվես։ Պետք չէ ցավագին ընդունել փաստը, որ դու իդեալական չես։





Յուրաքանչյուր մարդ իր ուղեղում ունի իդեալ, որին ձգտում է։ Ինքնահեգնանքն օգնում է, որպեսզի հասկանաս, որ իդեալական չես, բայց մի օր կհասնես քո իդեալին, դե ոչինչ, որ այդ «մի օրը» այսօր չէ։) Սեփական անձի վրա ծիծաղելը ինքնակատարելագործվելու լավագույն միջոցն է»,- ասաց Սիրունը։

Խոսելով իր առաջին «սթենդ ափ»-ի բովանդակության մասին՝ Սիրունը պատմեց․ «Առաջին «սթենդ ափ»-ի համար հիմք է հանդիսացել TEDx-ում իմ ելույթը, որտեղ մի քանի ամիս առաջ խոսեցի խտրականության մասին։ Հաշվի առնելով, որ չեմ սիրում անգամ լուրջ թեմաները լուրջ ներկայացնել,

TEDx-ի իմ ելույթը հումորով էի տարել։ Երբ թիմը տեսավ ելույթս, որոշեցին, որ դա կարող է «սթենդ ափ»-ի հիմք հանդիսանալ, իհարկե, արդեն ամբողջությամբ հումորային մոտեցմամբ։ Խտրականության մասին իմ ելույթում ես խոսել եմ սուբյեկտիվ տեսանկյունից, թե ինչպես եմ դա ես զգացել։ Այդ ելույթս, իհարկե, շատ ավելի երկար էր, սակայն թեման այնտեղից ենք վերցրել»։

Աղջիկները ստեղծեցին մի միջավայր, որտեղ ես կարող եմ հանգիստ դրսևորել ինձ

Սիրունը նշեց, որ դերասանի կրթություն չունի, ձևաչափն էլ իր համար նոր է, սակայն ակումբում իր համար կատարելագործվելու միջավայր է ստեղծվել։

«Չնայած բեմից վախ չունեմ, ինձ համար շատ բաներ նոր են, թիմն այդ հարցում շատ է օգնում, աջակցում ինձ։ Դերասանական տեսանկյունից հղկվում եմ աղջիկների հետ, եթե բացեր են լինում, փորձում ենք միասին լրացնել դրանք։ Բոլորը պրոֆեսիոնալներ են: Նրանք լավ աչքով ինձ ուղղություն են տալիս, ասում են, որ, օրինակ, այս կամ այն էմոցիան կարող էր այսպես լիներ, այս հատվածը հնարավոր էր այլ կերպ ասել։ Եթե դերասանական տեսանկյունից բաց կա, հուսով եմ, ժամանակի ընթացքում կհղկվի»,- նշեց Սիրունը։

Նա անկեղծացավ, որ սկզբում փոքրիկ մտավախություններ է ունեցել, սակայն բոլորի հետ շփումը հրաշալի է ստացվել:


«Սկզբում ինքս էլ մի փոքր տրամադրված էի, մտածում էի՝ այդքան գեղեցիկ աղջիկ մեկ վայրում, սակայն այն, ինչ ներկայացվում է բեմում աղջիկների հարաբերությունների մասին, միայն հումոր է։ Մթնոլորտն իսկապես շատ դրական է, աղջիկների մոտ այնպիսի միջավայր է, որ անգամ մեկը մյուսին շատ լավ ձևով ուղղում է, օգնում և այդ ամենը մեծ սիրով են անում։ Կա գիտակցում, որ ամեն բան թիմի համար ենք անում, եթե հաջողենք, դա բոլորիս հաղթանակն է, եթե մի տեղ թերանանք, բոլորիս թերությունն է։ Համենայն դեպս ինձ համար իրենք ստեղծեցին մի միջավայր, որտեղ ես կարող եմ հանգիստ դրսևորել ինձ»,- շեշտեց նա:

Սիրունի խոսքով՝ ինքնադրսևորվելու հարցում իրեն շատ է օգնում նաև բժշկի իր մասնագիտությունը, քանի որ, , մարդկային անմիջական շփումն իր մասնագիտության անքակտելի մասն է․ «Ես ունեմ մասնագիտություն, որն ինձ հնարավորություն է տալիս անընդհատ անմիջական շփում ունենալ մարդկանց հետ։ Շատ եմ կարևորում դա։

Այդ բոլոր շփումների արդյունքում ես սովորել եմ հասկանալ մարդկանց, պատկերացնել, թե ինչ է իրենց դուր գալիս, ինչպես կարելի է նրանց ճանաչել, ինչ մոտեցում ցուցաբերել։ Իմ ամեն պացիենտ մի առանձին մոլորակ է։ Երբ երկու մարդ ինձ մոտ նույն խնդրով գալիս են, ամեն մեկն այդ խնդիրը այլ կերպ է պատկերացնում։ Հոգեբանական առումով սա շատ հետաքրքիր է, որպես բժիշկ, ես իրենց լսում ու հասկանում եմ։ Սա կապ է մարդկանց հետ, որը կօգնի ինձ բեմից հասկանալ հեռուստադիտողներին ու հանդիսատեսին»։

Բաց հագուստ

In the new season of the Women’s Club project, the Women’s Club is replenished by Sirun Minas. Years ago, Sirun, a plastic surgeon by profession, was in the spotlight for Tert.am Life for his distinctive exterior. We presented the story of 28-year-old Sirun with an African-American appearance and Armenian genes.

This time, Tert.am Life talked to Sirun about appearances on the air, relationships with the girls of the Women’s Club, the great importance of humor in her life, and having unbreakable rules with her husband.

If you don’t look at life with humor, you can get mad


According to Sirun, the offer to go to Women’s Club was unexpected for her, given that she had never had a chance to appear in such a format before. “I have no connection with the field, I have no acting education. My primary occupation is plastic surgery. I didn’t expect such an offer. After receiving the offer, we discussed it with my husband and, with the agreement of the team, decided to give it a try. In general, humor plays a big part in my day-to-day life, and I often do humor in Instagram, ”Sirun said.

He mentioned that despite everything he tries to perceive life with humor; “I think in life you have to approach humor, the reality is so cruel. Unless you look at life with a little humor, you can get mad. Business, family, friends ․․․ When we try to treat all flaws in these contacts with a light humor and love, we will feel that we should not be sad, contentious, depressed. Except for some questions, in other cases life can be perceived with humor. ”

In the design, the first “stand-by” of Siroun has already spread to the Internet. From the point of view of self-loathing, Sirun has raised a very important and serious issue for viewers – the subject of discrimination.

“Self-irony is a very important thing. When you can laugh at yourself, see your mistakes, objectively evaluate your shortcomings. It gives you the strength and motivation to work on yourself, to improve yourself. It should not be painful to admit that you are not ideal. Every human has an ideal in his or her brain that he or she aspires to. Self-loathing helps you understand that you are not ideal, but one day you will achieve your ideal, nothing that is not a ‘one day’ today.) Laughing at yourself is the best way to improve yourself, “Sirun said.

Speaking about the contents of his first “stand-up”, Sirun said: “My first talk at TEDx was the basis for my first stand-up talk, where I talked about discrimination a few months ago. Taking into consideration that I don’t even like to take serious topics seriously, I used my TEDx talk with humor. When the team saw my talk, they decided that this could be the basis for a “standoff”, of course, with a completely humorous approach. In my talk about discrimination, I have talked about it from a subjective perspective, how I have felt. Of course, my talk was much longer, but we took the subject from there. ”

The girls have created an environment where I can relax

Sirun mentioned that he has no actor education, and the format is new to him, but the club has created an environment of improvement for him.

“Although I am not afraid of the stage, many things are new to me, the team helps me a lot and supports me. Actually, I am chasing girls, if there are gaps, we are trying to fill them together. All are professionals. They direct me with a good eye, saying that, for example, this or that emotion could have been so, this passage could have been said otherwise. If there is an openness in terms of acting, I hope it will improve over time, ”said Sirun.

He was frank that he had little fears at first, but communicating with everyone was wonderful.

“At first I was a little bit self-conscious, thinking of such a beautiful girl in one place, but what is presented on the stage about girl relationships is just humor. The atmosphere is really positive, the girls are in an environment where even one person is very good at helping, helping, and doing so with great love. He realizes that we do everything for the team, if we succeed, it is the victory of us all, if we fail somewhere, it is the fault of us all. At least for me they created an environment where I can relax, ”he stressed.

According to Sirun, the profession of physician is also very helpful to him in expressing himself, since direct human communication is an integral part of his profession; “I have a profession that allows me to keep in touch with people all the time. I find it very important. Through all these contacts I have learned to understand people, to imagine what they like, how to recognize them, and how to approach them. Each of my patients is a separate planet.

When two people come to me with the same problem, they each imagine the problem differently. Psychologically, this is very interesting, as a doctor I hear and understand them. It’s a connection with people that will help me understand audiences and audiences from the stage. “

Open clothing

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->