>

«168 ժամ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից եւ ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:

Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Վալերի Օսիպյանի հապճեպ արձակուրդ մեկնելը կապ ունի պաշտոնանկությունից անմիջապես առաջ նրա ստորագրած թվով շուրջ 40 հրամանների հետ, որոնցով նա տարբեր մարդկանց պաշտոնների էր նշանակել, ոմանց էլ՝ խոստումներ տվել։

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հեռանալուց մեկ օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համակարգում հասցրել էր մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ՝ այն մարդկանց, ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: Օսիպյանը մոտավորապես 40 հրաման էր ստորագրել,

մոտ 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ եւ այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ, Օսիպյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Ըստ հրապարակումների՝ Օսիպյանը նաեւ զենքեր էր նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների:




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, վերանայել է Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին եւ ուղարկել հին պաշտոններին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են:

Իհարկե, ոչ մեկը չի ցանկանում զրկվել իր նոր պաշտոնից, սակայն այլընտրանք չկա` կամ ուղարկում են կադրերի ռեզերվ, կամ հին պաշտոնին: ՌԴ ՆԳՆ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանի հրամանը եւս «հետողորմյա» է արվել։ Համակարգում այդ կապակցությամբ կատակում էին՝ իրերը ուղարկեց, բայց ինքը տեղ չհասավ:

Սկզբում՝ պաշտոնի նշանակում, պաշտոնի բարձրացում, հետո՝ զենքով պարգեւատրում


Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Վալերի Օսիպյանը զենքով պարգեւատրել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի, ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին եւ նրա որդուն՝ Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։




«Հետքը» ժամանակին անդրադարձել էր ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս Բաբկեն Սեդրակյանի՝ Դուբայում ունեցած անշարժ գույքին։ Կայքը գրել էր, որ Բ. Սեդրակյանը 2014թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ նրա կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:

Նշենք, որ Բաբկեն Սեդրակյանը 7-րդ վարչության պետ էր նշանակվել Փաշինյանի գլխավորած հեղափոխական գործողություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին։ Այս տարվա հուլիսին պաշտոնի բարձրացում էր ստացել նաեւ Բաբկեն Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության

3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: Ըստ ArmDaily.am-ի՝ ոստիկանությունում է աշխատում նաեւ Բ. Սեդրակյանի դուստրը։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվեց աշխատանքից։

Միասին՝ Դուբայում

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը եւ Ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ընտանիքներով գտնվում են ԱՄԷ Դուբայ քաղաքում, ուր, ինչպես նշեցինք, վերջինս տուն ունի։ 168.am-ի նույն աղբյուրը պնդում է, որ երկրից Օսիպյանի բացակայությունը կապ ունի նրա՝ պաշտոնից հեռանալուց առաջ ստորագրած, բայց այդպես էլ իրականություն չդարձած վերոնշյալ թվով 40 նշանակումների հետ, որոնք հարցեր ունեն ներկայացնելու։

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Վալերի Օսիպյանի համար անակնկալ է եղել իր՝ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու լուրը, իսկ մինչ այդ նա փորձում էր «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։


Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Վերջինս մոտ է Օսիպյանի հետ եւ շատ հարցերում նրան հովանավորում է։

Ինչեւէ, առաջիկայում կփորձենք այս տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի՝ Հայաստան վերադարձին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

168 Zham writes: “On September 20, it became known that Valeri Osipyan had gone on a vacation a day after being appointed prime minister’s advisor to Nikol Pashinyan. Valeri Osipyan’s holiday started on September 19 and will end on October 2. Valeri Osipyan’s sunshine is unpaid.

It is strange, however, that the former police chief went on leave shortly after being appointed chief adviser, especially as 168.am reported that Valeri Osipyan’s hasty leave was linked to about 40 orders signed immediately before his resignation. He had appointed various people to promises, and some had made promises.

According to media reports, the day before his departure, former RA Police Chief Valeri Osipyan had made a number of appointments in the system, most likely to people who had promised a post or had already agreed. Osipyan had signed about 40 orders, appointments of about 10 different officials and other systemic changes. Besides, Osipyan fired a representative of the RA Police at the RA Ministry of Internal Affairs. According to reports, Osipyan also donated weapons to numerous employees of the system.


New Acting Police Chief Arman Sargsyan, however, has reportedly reviewed Osipyan’s latest orders. He has called in new recruits and sent them to old posts, so most orders have been revised. Of course, no one wants to lose his new post, but there is no alternative either sending him to the reserve or the old post. The order of Mihran Davtyan, a representative of the Armenian Police in the Russian Ministry of Internal Affairs, was also “post-trial”. The system was joking about it, he sent the stuff, but he didn’t get it.

First, appointment, promotion, then weapon award

According to media reports, Valeri Osipyan was awarded with a weapon by the Chief of Operative Investigation (7th) Department of the RA Police, the Police Advisory Body, as well as a member of the Public Council under the Chief of Police Babken Sedrakyan and his son at the Zvartnots Airport Division of the Yerevan City Administration. Chief Jirair Sedrakyan.

Hetq had once referred to the real estate held by former Kyrgyz consul to Armenia Babken Sedrakyan in Dubai. The site wrote that B.C. Sedrakyan’s 2014 results has acquired an apartment in Dubai’s famous Palm Jumeirah in Al Hatimi. That same year, he and his wife, Ida Yeghiazaryan, sold their apartment in the Al Dana 1 residential building in the International City of Dubai.

It should be noted that Babken Sedrakyan was appointed Head of the 7th Department after the revolutionary actions led by Pashinyan in 2018. December 7. Babken Sedrakyan’s son, Jirayr Sedrakyan, 27, was also promoted in July. The latter According to Osipyan’s decree, the 3rd (6th) Chief of the Police Organized Crime Division (Senior Officer in Crime, Trafficking, Illegal Migration and Terrorism) was transferred to the Zvartnots Branch of Yerevan Head of the department. According to ArmDaily.am, B. Sargsyan also works in the police. Sedrakyan’s daughter.

Days before, on September 20, Colonel Babken Sedrakyan was fired.

Together in Dubai

According to our information, at present the ex-chief of the police Valery Osipyan and the head of the Operative Investigation (7th) department of the police, Colonel Babken Sedrakyan are with their families in the city of Dubai, UAE, where, as we mentioned, he has a home. The same source at 168.am claims that Osipyan’s absence from the country is linked to the above-mentioned 40 appointments he has signed before leaving his post, but has not come true.

By the way, according to the press reports, Valery Osipyan was surprised to be appointed prime minister, while he was trying to arrange his relocation to Moscow through the contacts of the owner of Monarch company Armen Ginosyan. the representative of the Armenian Police.

Armen Ginosyan is not a small person in the business environment. According to rumors, he owns the luxury hotel De Alexander at the Abovyan Street, the Monarch Restaurant at 91 Teryan Street, the 12 Club, a wholesaler of foodstuffs and the owner of the Monarch Construction Company.

The latter is close to Osipyan and in many respects sponsors him.

However, in the near future we will try to provide additional information on this information, and we will wait for the return of Police Chief Valery Osipyan to Armenia. “

More in today’s issue of the newspaper Source: http://yelaket.am/?p=54684&l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->