>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից առաջ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հայտարարեց, որ վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի միջև հանդիպում կլինի, այդ հարցը օրակարգում է, սակայն հանդիպման ժամկետի մասին դժվարացավ հստակ տեղեկություն հաղորդել:

Սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ է մեկնելու սեպտեմբերի վերջին տասնօրյակին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի բացմանը հանդես կգա ելույթով։ Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ինչ վերաբերում է վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը՝ կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է, աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի ֆիքսվել միայն, որ եթե չկա, ուրեմն այդպես է՝ ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև որևէ պակաս՝ բարձր մակարդակով շփումների, մենք չունենք», – վստահեցրեց Մնացականյանը։




Քոչարյանի զոհերը

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունեն «չափազանց բավարար երկխոսություն» բարձր մակարդակով:





«Եթե ուշադրություն դարձնենք՝ և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալը և մակարդակը, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք որևէ դեֆիցիտ՝ Միացյալ Նահանգների հետ շփումների՝ բարձր մակարդակով, այսօր չունենք։

Ե՛վ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Եվ չունենք որևէ սահմանափակում՝ ցանկացած պահի ակտիվացնելու։ Շատ պարզ լեզվով ասեմ՝ եթե ես որևէ պատգամ ունեմ, որևէ բան ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ հասցնել դա Միացյալ Նահանգների բարձր մակարդակի իմ գործընկերներին», – հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր խնդրեցինք արձագանքել՝ հայաստանցի նախկին տարբեր պաշտոնյաներ, որոնք մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ, հանգրվանում են Ռուսաստանում, և, զուգահեռ, ականատես եղանք Շիշկինի դեպքին․ ի՞նչ է սա նշանակում:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն և այստեղ մենք որևէ տարաձայնություն չունենք։ Մենք ունենք որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակում մենք կարող ենք, ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու մտադրությունը։ Որևէ կերպ փոխկապակցվածություն հարցերի գոյություն չունի և չի կարող ունենալ», – արձագանքեց նախարարը։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսօր անդրադարձավ նաև հաջորդ ամիս Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որին, սպասվում է, որ կմասնակցեն նաև Իրանի ու Սինգապուրի ղեկավարները․

– «Եվ այսպես՝ մենք հիմա նախապատրաստվում ենք և այո՛, մենք սպասում ենք, որ այս ամենը իրականացվելու է Երևանում՝ մասնակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների և մասնակցությամբ հյուրերի, որոնք համագործակցում են ԵԱՏՄ-ի հետ՝ ներառյալ Սինգապուրը և Իրանը»։

Prior to Prime Minister Nikol Pashinyan’s US visit, Foreign Minister Zohrab Mnatsakanyan announced today that there would be a meeting between the Prime Minister and the President of the United States, the issue is on the agenda, but it was difficult to provide precise information on the timing of the meeting.

Nikol Pashinyan is expected to leave for the United States in late September to take part in the 74th session of the UN General Assembly, which will open with a speech. A number of bilateral meetings are planned, as well as meetings with representatives of the Armenian community in the United States.


“As for the meeting with the Prime Minister and the President of the United States, it will be. When it’s good, we work and this is an issue for us, but just to fix it, if it doesn’t, then I don’t share that approach because we have no shortage of high-level contacts, ”he assured. Mnatsakanyan.

According to the Armenian Foreign Minister, this year Armenia and the United States have a “very good dialogue” at a high level.

“Given the volume and level of meetings of both the prime minister and the foreign minister, given the state structure of the United States, we have no shortage of high-level contacts with the United States today. We have a very active dialogue, both at the White House and at the State Department, at the highest level. And we have no restrictions to activate at any time. To put it simply, if I have anything to say, I have something to say, I can immediately convey it to my high-level US counterparts, ”Zohrab Mnatsakanyan said.

Recently it became known that the Armenian Migration Service recognized Russian oppositionist, public-political figure Vitaly Shishkin as a refugee and asylum seeker. We asked Foreign Minister Zohrab Mnatsakanyan today to respond to various former Armenian officials accused of various crimes, residing in Russia, and in parallel, we witnessed the Shishkin incident; what does this mean:

“The interstate relations between Russia and Armenia have quite solid foundations and we have no disagreement here. We do have some legal processes, but at the interstate level we can, and still are, able to maintain the important agenda underlying our intention to deepen our allied relations. There is no interrelationship of issues and there can be no issues, ”the Minister responded.

Armenian Foreign Minister also referred to the EAEU summit in Yerevan next month, which is expected to be attended by the leaders of Iran and Singapore; –

“And so we are preparing now and yes, we expect this to happen in Yerevan, with the participation of the EAEU leaders and with the participation of guests working with the EAEU, including Singapore and Iran.”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->