>

Հունիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում իր կենսուրախությամբ, ինքնազգացողության վատացման պատճառով դիմեց բժշկի: Բժիշկների անհապաղ ընդունած որոշումը մեկն էր՝ պետք է անմիջապես ստենտավորել սրտի անոթը:

«Նախորդող օրերին կրծքավանդակումս երկու անգամ այրոց և ցավեր զգացի, բայց այդ ամենը կապում էի նրա հետ, որ գուցե անառողջ կամ հին սնունդ եմ օգտագործել, սխալ սննդակարգ ունեմ: Մտածում էի՝ ստամոքսս է ցավում: Հատկապես, որ այդ պահին Աբովյանում էի՝ խնջույքի: Շտապօգնություն եկավ ու ասացին, որ սիրտս լավ վիճակում չի, բայց չհավատացի, վստահ էի, որ ստամոքսի խնդիր է:




Քոչարյանի զոհերը

Բայց քանի որ նույնը կրկնվեց հաջորդ օրը, կասկածեցի… Ցերեկը՝ ժամը 13:00-ին, գնացի բժշկի, ժամը 15:00-ին ինձ արդեն վիրահատում էին, ամեն ինչ այդքան լուրջ էր»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց արդեն իսկ նկարահանման հրապարակում գտնվող Հարություն Մովսիսյանը:


Կարելի է ասել՝ առաջին անգամ դերասանի կյանքը փրկել է կինը, երկրորդ անգամ՝ դուստրը՝ ստիպելով անհապաղ դիմել բժշկի: «Ես այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում նման բաներին: Նախորդ անգամ կինս էր ստիպել, այս անգամ էլ աղջիկս լացակումած ինձ գրկեց, ասաց, որ անպայման բժշկի գնամ:




Մայր ու աղջիկ ինձ «սպառնացին»՝ եթե չգնամ, ոստիկան են կանչելու ու ինձ ստիպողաբար բժշկի տանեն: Որոշեցի աղջկաս «խաթրից» դուրս չգալ ու գնացի հիվանդանոց: Ստուգեցին ու միանգամից վիրահատարան ուղարկեցին, ստենտավորեցին: Ինձ մնացել էր ապրելու ընդամենը վայրկյաններ, կանգնած էի սուր ինֆարկտի շեմին, որից փրկում չէր լինի: Երախտապարտ եմ աղջկաս, ով ուղղակի փրկեց կյանքս»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

Տարիներ առաջ վաստակավոր արտիստը ևս մեկ նմանատիպ վիրահատություն էր տարել. Սրտի անոթները փոխարինվել էին իր մարմնից վերցված 3 երակով, որոնցից մեկն էլ այս անգամ կես սանտիմետրի չափ «լոճվել» էր՝ դառնալով կյանքի հետ անհամատեղելի: «Հենց ստենտը դրեցին, ամեն ինչ անցավ:

3 օր մնացի հիվանդանոցում, կարող էի մեկ օր էլ մնալ, բայց բժիշկների թույլտվությամբ դուրս եկա, քանի որ նկարահանումներս կձախողեի: Բժիշկներին ասացի, որ արդեն լավ եմ, սրտի հետ այլևս խնդիր չունեմ, պարզապես ցուցում տվեցին՝ մոտ 10 օր առավել հանգիստ ռեժիմով աշխատել: Ու, բնականաբար, մնալու եմ իմ հրաշալի բժիշկների հսկողության տակ, որոնց շատ շնորհակալ եմ: Ջանացին, որ ամեն ինչ լավ լինի, կյանքս փրկեն: Վստահեցնում են, որ նման խնդրի առջև այլևս չեմ կանգնի»,-ընդգծեց նա:


Հոդվածն ամբողջությամբ՝   Aysor.am-ում։

On June 10, actor of the RA National Academic Theater after Gabriel Sundukyan, RA Honored Artist Harutyun Movsisyan, who is always known for his joy, turned to the doctor because of deterioration of his health. The doctors’ immediate decision was one: you have to stent your heart immediately.


“In the previous days, I felt heartburn and pain twice in my chest, but I linked it to the fact that maybe I was eating unhealthy or old food, I had the wrong diet. I was thinking it hurt my stomach. Especially since I was in Abovyan at that time for a party.

The ambulance came and told me that my heart was not in good shape, but I didn’t believe it, I was sure it was a stomach problem. But since the same thing happened the next day, I doubted … At 13:00, I went to the doctor, at 15:00 I was already undergoing surgery, everything was so serious, “she told Aysor.am. Harutyun Movsisyan is in the shooting area.

For the first time, the actor’s life was saved by the woman, and the second time by her daughter, forcing her to seek medical attention immediately. “I don’t pay much attention to such things. The last time my wife made me cry, this time my daughter hugged me, told me to go to the doctor. Mother and daughter threatened me if I

didn’t go, they would call a police officer and force me to go to the doctor. I decided not to leave my daughter “khater” and went to the hospital. They checked and sent to the operating room immediately, stenting. I had only seconds to live, standing on the threshold of an acute heart attack, with no escape. I’m grateful to my daughter, who just saved my life, “our interlocutor confessed.

Years ago, the honored artist underwent another similar operation. The heart vessels were replaced by three veins taken from his body, one of which had “stagnated” about half a centimeter, becoming incompatible with life. “As soon as the stand was laid, everything was gone. I stayed in the hospital for 3 days, I could have stayed for another day,

but with the permission of the doctors I came out because I would have been shot. I told the doctors that I was fine, I had no problems with my heart anymore, they just instructed me to work in a more relaxed regime for about 10 days. And, of course, I will remain under the control of my wonderful doctors, to whom I am very grateful. They wanted everything to be OK, to save my life. They assure me that I will not face such a problem anymore, ”he said.

The full article is available at Aysor.am.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->