>

Ժաննա Բուտուլյանին “Դժվար ապրուստ” -ի մյուս դերասանների հետ հյուրընկալում եք ձեր տանն արդեն երկու տարի:): Սերիալում խաղալը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն ավարտած այս աղջկա մանկության երազանքն է եղել:

BRAVO.am-ի հետ զրույցում նա կարոտով ու ջերմությամբ հիշել է մանկությունը, դպրոցական տարիները, խենթությունները, խոսել է գործընկերների հետ հարաբերությունների մասին, նշել է նաեւ, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը:




Քոչարյանի զոհերը

Երբ փոքր էի, բոլոր ընկերներս ուզում էին շուտ մեծանալ, իսկ եսոչ: Ինձ հիշում եմ 4 տարեկանից, միգուցե 3: Հենց այդ տարիքից էլ եղել եմ շատ չար եւ չլսող երեխա: Ծնողներիս պատմածով գիտեմ, որ ավելի վաղ տարիքում էլ էի այդպիսին:





Հիմնական “զոհս” փոքր քույրս էր` Ջուլիետան, ում հաճախ էի նեղացնում ու վախեցնում: Շատ էի սիրում բակում խաղալ: Ծնողներս, բազմաթիվ հնարքներ կիրառելով, համոզում էին, որ տուն գնամ:

Ակտիվ խաղեր, վնասվածքներ, հարեւանների բողոքներ, պայծառ, անմոռանալի եւ ուրախ օրեր. սա է ինձ համար մանկությունը:

Ամենակարեւորը, մնայունը եւ անփոխարինելին այդ տարիներին ձեռք բերված ընկերներն են, որոնց հետ մտերիմ եմ մինչ օրս:


Ամենամեծ երազանքս շուն ունենալն էր: Միշտ բակից շան ձագեր էի վերցնում եւ տանում տուն, որ պահենք: Լացում էի, խնդրում, որ շուն գնեն ինձ համար: Վերջիվերջո, այդպես էլ եղավ: Հենց այդ ժամանակ համոզվեցի, որ երազանքները կատարվում են:

You have been hosting Janna Butulyan with your cast for the past two years at your home for the past two years :). Playing in soap operas was the dream of this girl who graduated from YSU Faculty of Philosophy and Psychology. In a conversation with BRAVO.am, she longed for her childhood, school years, madness, talked about her relationships with colleagues, and what her husband should look like.

   


When I was little, all my friends wanted to grow up early, and I didn’t. I remember 4, maybe 3. From that age on I was a very bad and deaf child. I know from my parents that I was like that at an early age.

The main “victim” was my little sister, Julieta, whom I often harassed and intimidated. I loved playing in the yard. My parents persuaded me to go home, using many tricks.

Active games, injuries, neighbors’ complaints, bright, unforgettable and happy days. this is my childhood.

The most important, lasting and indispensable are the friends I have made with those years, with whom I am still close.

My biggest dream was to have a dog. I would always take the puppies out of the yard and take them home to keep us. I was crying, begging them to buy a dog for me. After all, it did. It was then that I realized that dreams were coming true.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->