>

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 26-ամյա Մարտին Սարգսյանը իր վարած VAZ 217030 մակնշի 35 UZ 750 համարանիշի ավտոմեքենայով,

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Արծվի թեւերի հարեւանությամբ, դեպի Երեւան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի GE AA-916-RA համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով VAZ-ի վարորդ Մ. Սարգսյանը տեղում մահացել է:

Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ խմբի պետի տեղակալՎահե Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը:




Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը, բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:




Ժամանել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ VAZ-ը վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են DAF-ի վարորդի ինքնությունը: Իսկ նա ավտոեքենան կայանել է թույլատրելի հատվածում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Today, September 28, a major and tragic car accident occurred in Kotayk region. At 06:30 pm, a 26-year-old Martin Sargsyan, a resident of Yerevan, collided with a VAZ 217030 35 UZ 750 car in the 15 km section of the Yerevan-Sevan highway, near the popular Eagle Wings, on the way to Yerevan. On the back of a DAF truck with GE AA-916-RA license plate.


As the photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver of the VAZ was M.K. Sargsyan died on the spot. His body was taken out of the car by the 17th Operation Special Rescue Center of the Ministry of Emergency Situations, led by Deputy Chief Vahe Petrosyan. A team of doctors from the Abovyan hospital, who reported the death o

f the driver, was also operative. Officers of 1st Battalion of 3rd Battalion of 3rd Traffic Police Battalion arrived at the scene, led by Battalion Commander Arthur Petrosyan and Battalion Commander Tigran Kotanjyan.

Ashot Sayadyan, commander of the 2nd Battalion, and Hayk Davtyan, the deputy commander, also arrived. Yervand Alexanyan, responsible for the crash, reported to the Kotayk Police Department, where the task force, headed by Artak Ghazaryan, head of the police department, arrived. The group of Abovyan Investigation Division of Kotayk Regional Investigation Department of the RA Investigation Committee headed by Ruben Mkrtchyan, Head of the Division and Sos Sedrakyan, Senior Investigator on Especially Important Cases, also arrived.

On the fact Sedrakyan is preparing materials. According to the investigator’s instruction, the cars were transported to a special protected area of ​​the Kotayk Police Department. The photojournalist reports that VAZ has turned into a scrap metal. Police and the investigating unit are investigating the identity of the DAF driver. And he parked his car in the permissible area.

Photos by Gagik Shamshyan The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->