>

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 52-ամյա Արծրուն Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի 18 ՏԼ 177 համարանիշի ավտոմեքենայով Աղավնաձոր գյուղի «Թափ» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250մ գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արծրուն Հ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, վարորդի համագյուղացի, 51-ամյա Անդրանիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն:




Քոչարյանի զոհերը

Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որոնց աշխատանքները տեղում ղեկավարել է մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանը:




Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներին օգնում էին նաև քաղաքացիները, իսկ վայրը, որտեղից դուրս են բերել մահացածին և վիրավորին, բավականին դժվարանցանելի է եղել և մարդիկ օգտագործել են հատուկ ճոպաններ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/29/1136430/

Yesterday, September 28, a tragic car aident occurred in Vayots Dzor region. At about 21:50 a resident of Aghavnadzor village, 52-year-old Artsrun H. drove by a UAZ 18 TL-177 car in the area called “Tap” in Aghavnadzor village and went 250 mph.

According to photojournalist Gagik Shamshyan, the driver Artsrun H. died as a result of the accident, and the passenger, 51-year-old driver Andranik H., was taken to Yeghegnadzor Medical Center with injuries. The dead and injured were taken out of the canyon by the rescuers of the Vayots Dzor Rescue Service of the Ministry of Emergency Situations, whose work was led by Deputy Head of the Regional Rescue Department Harutyun Margaryan.


Officers of the 1st Battalion of the 6th Battalion of the 2nd Officer Police Battalion arrived at the scene, led by the Battalion Commander Gegham Margaryan and platoon commander Karen Ohanyan. Investigations were conducted on the spot by senior investigator of the Vayots Dzor Marz Investigation Committee of the Vayots Dzor Regional Investigative Committee of Armenia, who initiated a criminal case under Article 242 (2) of the RA Criminal Code.

The photojournalist reports that the rescuers were also assisted by civilians, and the place where the dead and injured were taken was difficult to access and people used special ropes. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed

innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. Photos by Gevorg

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->