>

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։


Հարությունյանը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:




Քոչարյանի զոհերը




Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին:

Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:


Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել:

Two people have been charged in connection with the case of Anna Danibekyan, a judge of Yerevan District Court of First Instance, in the Investigative Division

of YMCA Shengavit Administrative Districts. Information is available on the Facebook page of Naira Harutyunyan, Head of the Information and Public Relations Department of the RA Investigation Committee.


Harutyunyan said that a petition was filed in court over the detention as a precautionary measure against them.

We were informed earlier that at around 11pm yesterday, a video was circulated on the internet about how Narek Mutafyan, one of Robert Kocharyan’s supporters, was pursuing and asking Anna Danibekyan a group of people. Mutafyan was particularly

interested in whether Danibekyan was on the “list of judges who were hurting under the court walls.” They deported Anna Danibekyan to the Shengavit district court of Yerevan.

Anna Danibekyan has already been assigned a bodyguard.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->