>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 49-ամյա Սանասար Մ.-ն:




Քոչարյանի զոհերը

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն, ով տաք հետքերով




ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Քննիչի որոշմամբ Արման Թ.-ն ձերբակալվել է, իսկ ժամը 04:30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,

քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/30/1136488/


According to SHAMSHYAN.com, an emergency occurred in Yerevan on September 29. At around 23:30 a call was received from the Yerevan Police Department’s Operational Management Center that a citizen was stabbed near building 19 on Rubinyants Street. Before officers arrived at the Kanaker-Zeytun police station, the same police received information from the


Mikaelyan Surgical Center that a 49-year-old Sanasar M., a resident of Rubinyants Street, had been taken to the hospital with the diagnosis of “cut-and-punctured wound in the left maxillary region.” The operative group of the Kanaker-Zeytun police department, who went to the hospital, as well as the Kanaker-Zeytun Investigative Unit of the Yerevan Investigation Committee of the

Armenian Investigation Committee found that the reported injury to Sanasar M. was caused by 30-year-old Arman T. who was found and taken to the Kanaker-Zeytun police station by hot pursuit officers of the 6th regiment of the Yerevan State Police Department.

According to the investigator’s decision, Arman T. was arrested and at about 4:30 pm police reported to the hospital that Sanasar M. had died without consciousness in the resuscitation department. The police and the investigative department are taking the necessary steps to detect a crime tool knife. Notification. The person suspected or accused of the alleged crime

shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->