>

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել,

որով կնոջը հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել է, որ չեն ուղարկել։

«Ասացին, որ երեխան մանկիկների դիահերձարանում է։ Հետո այնտեղ KTG-ի տվյալներ էին կեղծել, կես ժամը մեկ կծկումների հաճախանականություն գոյություն ունի՝ անուն, ազգանուն, իմ մոտ տասին է եղել, իրենց մոտ ցույց է տվել 23․58, էն դեպքում, որ ես էդ ժամին տանը քնած էի, ուրիշ հղի են բերել, արել։

Սա մեկ փաստ, ևս մեկը․ մահը գրանցել են 5․30, մինչդեռ ես 6-ին քսան պակաս եմ օգնություն կանչել, դրանից կես ժամ, մեկ ժամ հետո են եկել։ Ես բժշկին ասում եմ՝ շաբաթն ուրբաթից շու՞տ է գալիս, ես 6․20 պակաս եմ պառկել, բայց 5․30 մահ եք գրանցել, որ արդարացնեք ձեզ »,-պատմեց Հայկանուշը։




Քոչարյանի զոհերը

Ըստ նրա՝ բժիշկները մի անհեթեթ պատասխան են տվել հարցին, թե ինչու՞ երեխայի մարմինը չեն ուղարկել դատաբժշկական փորձաքննության։


«Դե ոստիկանությունը հետամուտ չի եղել, վարույթ չի սկսել, մենք էլ սպասում էինք իրենց, բայց մեզ վստահեցնում էին, որ նույնիսկ Առողջապահության նախարարությունն է տեղյակ․․․ ուղղակի, ես դուրս գրվելուց հետո սկսեցի հետևողական լինել և զանգահարել լաբորատորիաները»,-նշեց Հայկանուշը։




Կինը, որ երեխայի դին չի տեսել և ամեն տեսակ կասկածներ ունի, ընդհուպ մինչև, որ երեխային վաճառել են, նա ողջ է և ավելի վատ կասկածներ, ասաց, որ ցանկություն է հայտնել՝ տեսնելու երեխայի մարմինը, սակայն հիվանդանոցից հայտնել են, որ գոյություն ունի ընթացակարգ՝ Քննչականն ու ոստիկանությունը պետք է թույլ տան։ «Ըտենց էլ չթողեցին»,-ասաց։

Ոստիկանների ուղեկցությամբ հիվանդանոց այցելած Հայկանուշը խնդրել է հետամուտ լինել և քննություն իրականացնել կեղծված փաստերի առթիվ։

Մանավանդ, որ ոստիկանների ներկայությամբ խոստովանել են, որ,չնայած, նախապես հայտնել էին, որ երեխայի մարմինը ուղարկվել է դատաբժշկաան փորձաքննության, այն ոչ մի տեղ չի ուղարկվել։

Նաև խնդրել է իրականացնել ԴՆԹ անալիզ՝ համոզվելու համար, որ մահացածն իր երեխան է։

Հայկանուշ Խաչատրյանն ասում է, որ պայքարելու է մինչև վերջ։


«Հրապարակի» հետ զրույցում կենտրոնի մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ նոր ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։ Հարցրեցինք, թե ինչո՞ւ են այդ դեպքում, ասել, որ ուղարկվել է։ Նա ասաց, որ ասվել է՝ ուղարկվել է հետազոտության, ոչ թե դատաբժշկական փորձաքննության։ Դրանք տարբեր բաներ են։

Մոր՝ կեղծիքների վերաբերյալ պնդումների հետ կապված Ռազմիկ Աբրահամյանն ասաց․« Իրենց ասելը․․․ ճի՞շտ է, սխա՞լ է, գնալու են քննչական մարմիններ, ամեն ինչ ճշտելու եմ, ինքս եմ շահագրգռված, որ ամեն ինչ պարզվի, ով մեղավոր է՝ պատժվելու է»։

On September 24, the baby of Kotayk Marz, mother of two children, 33-year-old Haykuhi Khachatryan died at Republican Maternity Hospital. During this time, Haykuhi, who had not seen her baby’s body, received an anonymous call, telling the woman that the baby’s body had not been sent for forensic examination. Haykuhi went to the Republican Maternity Hospital in the presence of the police, where medical personnel confessed that they had not been sent.

“They said the baby was in the children’s morgue. Then there was KTG data falsification, half an hour there was a frequency of contractions – name, surname, I was ten, they showed me 23-58, then I was asleep at that time, other pregnant to bring, to do. This is one fact, another; Death was recorded at 5:30, while I called for less than twenty-six on the 6th, half an hour and an hour later. I tell the doctor, ‘The week is fast since Friday, I have been down 6․20 but you have registered 5․30 deaths to justify you,’ ”Haykanoush said.


According to him, doctors have answered a nonsensical question as to why the child’s body was not sent for forensic examination.

“Well, the police didn’t follow up, they didn’t start a trial, we were waiting for them, but we were assured that even the Ministry of Health was aware; I just started to be consistent and call the labs after I got out, “Haykanush said.

A woman who has not seen the body of the child and has any doubts, up to the time that the baby was sold, is alive and worse, said she had expressed a desire to see the body of the child, but was told by the hospital that there was a procedure: The investigator and police should allow it. “They didn’t let it go,” he said.

Haykanoush, who was accompanied by police to the hospital, asked to be pursued and to investigate the falsified facts.

Especially since police officers confessed that, although they had previously reported that the child’s body had been sent for forensic examination, it had not been sent anywhere.

He also asked for a DNA test to make sure that the deceased was his child.

Haykanush Khachatryan says she will fight to the end.

In a conversation with “Hraparak”, the center’s midwife Razmik Abrahamyan informed that they had just been sent for forensic examination. We asked why they were in that case, saying it was sent. He said it was said he had been sent for examination, not forensic examination. They are different things.

Razmik Abrahamyan says about his mother’s allegations of fraud Is it true, is it wrong? Investigative bodies will go, I will clarify everything, I am interested in finding out who is to blame and will be punished. ”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->