>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ԿԱՎԶ 3270 մակնիշի 35 ՏN 646 համարանիշի ավտոբուսը վարել է Արագածավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Հակոբյանը։ ԿԱՎԶ-ն բախվել էր ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61 համարանիշի բեռնատարի հետնամասին կցորդված հրանոթին։ Վթարի հետևանքով ԿԱՎԶ-ի վարորդ Հ. Հակոբյանը տեղում մահացել էր,

իսկ ուղևորներ՝ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Արայիկ Հարությունյանը, 62-ամյա Սաթենիկ Ալեքսանյանը, 65-ամյա Սուսաննա Վիրաբյանը, 18-ամյա Քրիստինե Եղոյանը, 23-ամյա Մանյա Մովսիսյանը, 30-ամյա Ռուզաննա Առաքելյանը, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանը, 16-ամյա Արման Հարությունյանը, Շիրակի մարզի բնակիչ, 62-ամյա Մարգարիտա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։




Քոչարյանի զոհերը

Իսկ Արագածավան գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Կարինե Պետրոսյանը, 35-ամյա Արաքսի Մագոյանը, 46-ամյա Սիլվա Խաչատրյանը, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գայանե Ավագյանը, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Զոզան Միրզոյանը, 16-ամյա Սուրեն Մարկոսյանը, ում բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։


Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով քննիչ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն՝ 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մինչ այս խոշոր ու ողբերգական ավտովթարը մեկ այլ ավտովթարի փաստով։




Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Արման Տ-ն՝ «ձախ սրունքի վերին 3-ի առաջնային մակերեսի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, և 28-ամյա Դավիթ Մ-ն՝ «զույգ սրունքների քերծվածքներ, փափուկ հյուսվածքծների սալջարդ» ախտորոշմամբ։

Հիվանդանոց մեկնած քննչական բաժնի քննիչին վերջիններս հայտնել են, որ իրենք ծառայում են ՀՀ Պն N զորամասում և նշված վնասվածքները ստացել են Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկելիս տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված ճանապարհին բախվել են զինվորական ավտոմեքենաների շարասյունով երթևեկող Գյումրիի բնակիչ՝ 58-ամյա Հովհաննես Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 753 ՏԼ 45 համարանիշի, Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մանվել Մարգարյանի վարած ԶԻԼ-130 մակնիշի 32 ՍՍ 875 համարանիշի, Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ՝ 54-ամյա Էդիկ Ավետիսյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 625 AF 61

համարանիշի, Գյումրիի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Համբարյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 548 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Մանուկյանն ու Ա. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը Արմավիր – Արտենի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում մխրճվել էր ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված հրանոթի մեջ: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 14 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին Թալինի և Արմավիրի բժշկական կենտրոններ, որոնցից մի մասին էլ տեղափոխել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ:


Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել Հ. Գալստյանը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայր էր ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությմամբ, սակայն քննությունը պետք է վարեր ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժինը: Դեպքի վայրում էին գտնվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/30/1136563/


According to SHAMSHYAN.com, the criminal case initiated at the 10th Garrison Investigation Division of the Military Investigation Committee of the Investigative Committee of Armenia revealed the dead, injured and the drivers of yesterday’s September 29 tragic car accident in Aragatsotn region. According to photojournalist Gagik Shamshyan, it turned out that the bus of KAVZ 3270 number 35T N 646 was driven by Hakob Hakobyan, 61, a resident of Aragatsavan village.

The KAVS crashed into a cannon attached to the back of a 625 AF 61 truck. KAVS driver H. Hakobyan died on the spot, and the passengers – residents of Aragatsavan village – 29-year-old Arayik Harutyunyan, 62-year-old Satenik Alexanyan, 65-year-old Susanna Virabyan, 18-year-old Christina Yeghoyan, 23-year-old Manya Movsisyan, 30-year-old Ruzanna-54 Harutyun Hovhannisyan, 16, Arman Harutyunyan, 16, and Margarita Sargsyan, 62, were taken to Talin Medical Center with bodily injuries. Residents of Aragatsavan village: Karine Petrosyan, 39,

Araxy Magoyan, 35, Silva Khachatryan, 46, Gayane Avagyan, 50, Yerevan, Dalarik, 56, Jozan Mirzoyan, 56, 16-year-old Suren The victim was taken to Armavir Medical Center with bodily injuries. A number of forensic examinations have been appointed within the framework of the criminal case initiated by investigator Martirosyan on particularly important cases, including forensic and auto-technical corpses. The photojournalist also reports that materials are being prepared at the same 10th Garrison Investigation Unit before this major and tragic accident involving another.

On the same day, around 7:15 pm, Gyumri Medical Center applied to Arman T., 39, with a diagnosis of “scratches on the left upper third of the forearm, soft tissue salvage,” and 28-year-old David M. with a diagnosis of “scratches on both legs, soft tissue salgard”. The investigator of the investigation department, who went to the hospital, was informed that they were serving in the RA Ministry of Defense unit and that the mentioned injuries were received as a result of a car accident on the 27th km of the Armavir-Gyumri highway.

C. According to Shamshyan’s information, it turned out that a resident of Gyumri driving a 58-year-old KAMAZ 753 TL 45 driver, and a resident of Horom village of Shirak province, 30-year-old Manvel Marishyan -30, had crashed into the road. According to the report, a resident of Meghrashen village of Shirak province, a 54-year-old KAMAZ car driven by 54-year-old Edik Avetisyan, a Gyumri-based KAMAZ 548 TL 45 driven by a resident of Gyumri. And Manukyan.

Tonoyan was taken to Gyumri Medical Center with bodily injuries. As the photojournalist reported earlier, on September 29, a major and tragic car accident occurred in Aragatsotn region. At about 19:30 a KAVF bus was engulfed in a grenade attached to a KAMAZ truck in the administrative area of ​​the village of Arteni on Armavir – Arteni highway. The accident left one person dead and 14 people dead, two of whom were hospitalized in Talin and Armavir, two of whom were hospitalized in Yerevan. The rescue service of the Armavir regional rescue service of

the Ministry of Emergency Situations and Talin fire and rescue team arrived at the scene immediately. Officers of the 1st platoon of the 2nd Battalion of the 2nd Battalion of the Road Police were also operative, led by the platoon commander Vache Malakyan and platoon commander Hrant Galstyan. Those gathered at the scene said that the wounded were escorted to the hospital by H.P. Galstyan. An operative group of the Talin police department also arrived at the scene.

The Talin Investigative Unit headed by Argishti Kotanjyan, Deputy Chief of the Aragatsotn Provincial Investigation Department of the Armenian Investigation Committee, also arrived at the scene, but the investigation was to be conducted by the Tenth Garrison Investigation Division of the RA Investigation Committee’s Chief Investigative Unit.

The officers of Armavir regional military police department of the RA Ministry of Defense were also present at the scene. Notification. The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. Photos and video by Gagik Shamshyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->