>

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բժշկուհի Ռուզաննա Քեհյանը բացառում է, որ սեպտեմբերի 24-ին կենտրոնում գրանցված նորածնի մահը բժշկական սխալի հետեւանքով եղած լինի:

«Մենք ունենք ստատիստիկա՝ 27 տոկոս ամբողջ երկրագնդում, որը որ կոչվում է պտղի հանկարծակի, ներարգանդային մահ: Դա մինչեւ հիմա ողջ երկրագնդում պարզված չի: Մնացածը ցույց կտա հետազոտությունը: Պետք է համբերենք, մինչեւ գան պտղի հերձման լաբորատոր հետազոտությունները»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ասաց նա՝ արձագանքելով նորածնի ծնողների մեղադրանքներին իր դեմ:




Քոչարյանի զոհերը

Բժշկուհու խոսքով՝ նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, հղիության 9 ամիսներին խնդիրներ չի ունեցել, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Հայկուհին եւ նրա ամուսինը՝ Գարիկը, այնուամենայնիվ,

նրան են մեղադրում տեղի ունեցածում, պնդելով, որ բժշկուհին ծննդաբերությանը նախորդող ժամերին տեղում չի եղել՝ հսկելու համար ծննդկանի վիճակը, ժամանել է հիվանդանոց միայն այն բանից հետո, երբ Հայկուհու ինքնազգացողությունը վատացել է, պարզել են, որ պտուղը մահացել է:






«Եկել եմ ծննդատուն լրիվ առողջ վիճակում: Ստուգել են նախապես, որ կծկումների հաճախականություն կա, երեխայիս սրտի աշխատանքը կար, բարձրացել եմ վերեւ՝ հսկողության տակ: Արհեստական միջամտություն են արել, դեղորայք են դրել լեզվիս տակ, ընկերքի անջատում են արել, սիստեմա են միացրել, սիստեմայի մեջ ինչ որ դեղ են ներարկել, դրանից հետո ինձ վատ եմ զգացել:

Ինձ էդ ժամանակ ասեցին, որ բժշկուհին տեղում չի, հայրը հիվանդ էր, գնացել էր: 6-ից 20 պակաս ինքնազգացողությունս վատացավ, մոտեցա մանկաբարձուհուն, որ օգնություն ցուցաբերի կամ սրտի աշխատանքը լսի, նա կատարյալ անտարբերություն ցուցաբերեց, չմոտեցավ ինձ: Հետո ես զանգեցի քրոջս, ամուսնուս, եկան, խառնվեցին,

որոշեց, որ սրտի աշխատանք պիտի լսի, սրտի աշխատանք չկար այլեւս, էխո արեցին, էխոյի բժշկուհին ասեց՝ բժշկության մեջ էս ինչ անհասկանալի բաներ կան, սրտի ձայնը չեմ լսում»,- պատմեց նա:

Հայկուհու խոսքով՝ ծննդաբերել է դրանից մի քանի ժամ անց. «Երեխան ծնվեց, վայրկայններ չտեւեց, ասեցի՝ երեխային ինձ տվեք, ոչ, ոչ, ոչ, ասեցին ու տարան երեխային: Ասեցին՝ վայ, ինչ էլ խոշոր, 4 կիլոգրամանոց երեխա ա»:


Մինչ այսօր տեղի ունեցածով քրեական գործ հարուցված չէ, պտուղը չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության, ինչը էլ ավելի էր վրդովեցրել նորածնի ծնողներին, որոնք այսօր հիվանդանոց էին գնացել՝ պահանջելու նորածնի մարմինը ուղարկել դատաբժշկական փորձաքննության:

Նրանց բողոքից հետո ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ պտուղը գտնվում է լաբորատորիայում, այն դատաբժշկական փորձաքննության պետք է ուղարկվի միայն դատախազության կամ ոստիկանության համապատասխան որոշումից հետո, ապա առաջարկեց ուղարկել իրենց ունեցած նյութերը դատախազություն հենց այսօր:

Ruzanna Kehyan, a maternity hospital doctor at Armenia Medical Center, rules out the death of a newborn registered at the center on September 24 as a result of a medical error.

“We have statistics, 27 percent of the whole world, called sudden, intrauterine fetal death. It has not been revealed all over the world so far. The rest will show the research. We need to wait until the lab’s fertility tests come, ”she told Armenian News-NEWS.am today, September 30, in response to accusations made by her newborn parents.



According to the doctor, the mother of the newborn, Haykuhi Khachatryan, had no problems during the 9 months of pregnancy, having undergone all the necessary examinations. Haykuhi and her husband, Garik, however, blame her for the incident, claiming that the doctor had not been in place before the birth to monitor the delivery, arriving at the hospital only after Haykuhi’s condition had deteriorated. died:

“I came to the maternity hospital in very good condition. They checked beforehand that there was a rate of contraction, my child’s heart rate was working, I went upstairs under control. They made an artificial intervention, put drugs on my tongue, cut off a friend, switched on a system, injected some into the system, and then I felt bad. I was told at that

time that the doctor was not on the spot, that his father was ill, that he was gone. I felt less than 6 to 20, I approached the midwife to help or listen to her heart work, she was perfectly indifferent, she didn’t approach me. Then I called my sister, my husband, they came, they got mixed up, decided they had to do heart work, there was no heart work anymore, they did an echo, the echo doctor said, “What are some of the strange things in medicine?

According to Haykuhi, she gave birth a few hours later. “The baby was born, it didn’t take long. I said, ‘Give me the baby, no, no, no,’ they said and took the baby. They said, ‘Wow, no matter how big, it’s a 4kg kid.’

Until today a criminal case has not been initiated, the fruit has not been sent to forensic examination, which further angered the parents of the newborn who went to the hospital today to request that the newborn’s body be sent for forensic examination.

After their complaint, the director of the maternity hospital Razmik Abrahamyan clarified that the fetus was in the laboratory, it should be sent for forensic examination only after the appropriate decision of the prosecutor’s office or police, and then offered to send their materials to the prosecutor’s office today.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->