>

«Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, և Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։

Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,– ասաց ծառայության խոսնակը «Հրապարակին»։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

Եվ, ուրեմն, ինչն էր հունից հանել գեներալին՝ ստիպելով նրան գնալ ծայրահեղ քայլի։ Հազիվ թե դա լիներ զուտ հարցաքննվելու հեռանկարը։ Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր, գուցե րոպեներ առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը




Քոչարյանի զոհերը


նրա դատավարական կարգավիճակը փոխվելու է, նրան մեղադրանք են առաջադրելու և, հավանաբար, կալանավորելու են։ Այս գույժը նույն օրը նրան փոխանցել է ոստիկանությանը մոտ կանգնած անձը։





7STOPPED
Հենց կալանավորման մասին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության։ Չկալանավորվելը, բերդ չգնալը կալանավայրերում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Հայկ Հարությունյանի համար, հավանաբար, պատվի հարց է եղել, որը նա «լուծել» է կտրուկ ու անվերադարձ։

ՀՔԾ-ից հերքում են, որ Հայկ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կամ մտադրություն է եղել։ «Դա հնարավոր չէ, քանի որ վաղեմության հարց կարող է ծագել»,– ասում է քննիչների շրջանակին մոտ կանգնած մեր աղբյուրը։

2008 թ. մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո անցել է 11 տարի, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածների դեպքում (Քրօր. 308-րդ հոդված, կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ Քրօր. 309-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր) օրենքը 5-10 տարվա վաղեմության ժամկետ է սահմանում։


Կարելի է կարծել, որ հենց այս քննարկումների աղավաղված լուրն էլ հասել է գեներալին այդ ճակատագրական օրը և կանխորոշել իրադարձությունների ողբերգական ընթացքը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում

“Former police chief Hayk Harutyunyan, who died in his Bjni home, was officially charged with the March 1 case. We have written about this, and the Special Investigation Service has not denied this information. As it is known, this would not be Hayk Harutyunyan’s first interrogation. According to the SIS, Harutyunyan would be questioned. “But I can’t mark the day,” the service spokesman told Hraparak. He did not want to answer other questions.



And so what drove the general out of the way, forcing him to take an extreme step? It would hardly have been the prospect of being merely interrogated. According to our information, on September 23, that is, hours before he was summoned to the SIS, maybe minutes before Hayk Harutyunyan learned that the next day his trial status would change, he would be charged and probably arrested. The same day, this sentence was handed over to a person close to the police.

7STOPPED
The news of the arrest prompted the general to commit suicide. Being imprisoned, not going to fortress Hayk Harutyunyan, who has many years of experience in prison, was probably a matter of honor, which he “resolved” abruptly and irrevocably.

The SIS denies that there was a decision or intention to involve Hayk Harutyunyan as a defendant. “This is not possible because the question of statute of limitations may arise,” says a source close to the investigators.

2008 On May 29, 2009, by the decree of the RA President, Hayk Harutyunyan was relieved of the post of Chief of Police of the RA Government. Eleven years have passed since his resignation, and in the case of abuse of power or transfer of power (Article 308 Criminal Procedure, or transfer of official authority, second and third parts of Criminal Code Article 309), the law establishes a term of 5-10 years.

It may be thought that the distorted news of these discussions reached the general on that fateful day and predicted the tragic course of events. “

More in today’s issue of the newspaper:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->