>

Դիտում էի Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը, որի հյուրն էր այս անգամ Նարինե Ոսկանյանը, կամ բոլորիս հայտնի Պաուզա Անոն: Ասեմ, որ միշտ էլ սիրել եմ նրան թե իր ազատ ու անկաշկանդ խոսելաոճի, թե մշտապես Գյումրվա բարբառը օգտագործելու ու թե ընդհանրապես իր ընդհանուր կերպարի համար:

Ցավոք այսօր այս հումորիստները, որոնք մեզ ծիծաղ էին պարգևում այն ժամանակ, երբ ամեն ինչ ավելի դժվար էր ու բարդ, երբ չկային այսօրվա պայմանները, չկար համացանցը, այսօր մոռացված են: Ու Պաուզա Անոն դրանցից մեկն է:

Բայց նա կրկին հումորով է վերաբերվում նաև դրան: «Ինձ ժողովուրդը չի մոռացել, ինձ նկարողներն են մոռացել», ասում է Պաուզա Անոն, որը այժմ աշխատում է գիշերային ակումբում: Եվ իսկապես, կարևորը հենց ժողովրդի հիշողությունն է:




Քոչարյանի զոհերը


Նա նաև հումորով է խոսում իր հասցեին հնչած բազմաթիվ բամբասանքներին ու ասեկոսեներին: «Ես սկզբից Դիջեյ Օնոյի սիրուհին էի, հետո դարձա կինը, հետո Գևորգ Եղիազարյնաի սիրուհին էի, հետո դարձա կինը, հետո Սամվել Գրիգորյանի սիրուհին էի, արդեն երեխա էինք ունենում, հետո Գևոյի առաջին կինն էի..





Թող բամբասեն էլի»: Հատկապես հումորով է վերաբերվում իր սեռական կողմնորոշման մասին բամբասանքներին: «Վարսավիրս զանգել ա ինձ կըսե աղջի, ինձ կուզեին համոզեին, որ դու լեզբիանկա ես: Ես էլ ասի, բա չգիտեիր այ տղա, լեզբիանկա եմ»: Ապա դիմում է նման ասեկոսեներ հնարող ու տարածող մարդկանց. «Հելնում եք ճանաչված մարդկանց բռնում եք՝ էսի փչացած է, էնի գալուբոյ է, էնի լեզբիանկա է, էնի կավատ է. դե հերիք է էլի»։

Նաև ասում է, որ ինքը բռնկուն կին է: «Տեղեր կան, որ կարող եմ գռեհիկ լինել: Եղել է: «Բլեֆի» ժամանակ շատ եմ ափերիցս դուրս եկել, քրֆել եմ, խփել եմ, լավ եմ արել»։


Ի դեպ, Պաուզա Անոն մեծ զոհողությունների է գնացել հանուն իր մոր, որին աշխարհում բոլորից ու ամեն ինչից շատ է սիրում, նույնիսկ ժամանակին բաժանվել է իր ամուսնուց՝ մոր կողքին լինելու համար: Նույնիսկ ասում է, որ կարող էր հանգիստ Հայաստանից արտագաղթել և ավելի լավ ապրել որևէ այլ երկրում,

քանի որ նման հնարավորություններ շատ ունի, բայց չի անում, քանի որ իր մայրը այստեղ է: «Որտեղ իմ մայրը էնտեղ ես, ես երբեք չեմ փոխի իմ մորը ոչ մեկի հետ, ո’չ ամուսնուս, ո’չ եթե երեխա ունենայի, ոչ էլ երեխուս հետ: Ոչ մեկի հետ: Ում հետ քնես քեզ ամուսին է, ում հետ քնես երեխա կունենաս, իսկ մայրը մի հատ է»։
Մի խոսքով շատ լավ հարցազրույց է, նայեք:

I was watching Asekose.am’s Pop Art show, hosted this time by Narine Voskanyan, or Pausa Ano, who we all know. I must say that I have always loved him both for his free and free speech style, for his constant use of the Gyumri dialect, and for his overall character.



Unfortunately today, these humorists who made us laugh at a time when everything was more difficult and difficult when there were no conditions today, there was no internet, are now forgotten. And Pause Ano is one of them. But he also treats it with humor. “The people have not forgotten me, the painters have forgotten me,” says Pausa Ano, who now works at a nightclub. And the most important thing is the memory of the people.

He also speaks with humor to the many rumors and rumors he has addressed. “I was DJ Ono’s girlfriend first, then I became a woman, then I was Gevorg Yeghiazaryan’s girlfriend, then I became a woman, then I was Samvel Grigoryan’s lover, we already had children, then I was Gevo’s first wife. He is particularly humorous about rumors about his sexual orientation.

“My hairdresser called me a girl, they wanted to convince me that you were a lesbian. And I would say, you didn’t know, boy, I’m a lesbian. ” Then he addresses people who invent and spread such rumors. “You are catching up with famous people, this is spoiled, this is a galboy, this is a lesbian, this is a pimp. well enough. “

She also says that she is a flamboyant woman. “There are places I can be vulgar. Was: During Bluff, I got out of my hands, kicked, hit, did well. “

By the way, Pausa Ano has made great sacrifices for the sake of her mother, whom she loves most and everything in the world, even separating from her husband in time to be with her mother. He even says that he could emigrate from Armenia and live in another country better because he has such opportunities, but he doesn’t because his mother is here.

“Where my mother is there, I will never replace my mother with anyone, neither with my husband, nor with my child, nor with my child. With no one. Whom to marry is your husband, with whom you shall have children, and the mother is one. “
In short, it’s a really good interview, look.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->