>

Lragir.am-ը գրում է․ Երևանում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցող ԵՏՄ համաժողովին, որը նվիրված է Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի թեմային,

ԵՏՄ կառավարման կոշտ քննադատություն հնչեցրեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը…

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը որոշումները կայացնում է շատ դանդաղ, անընդհատ հետ մնալով աշխարհից: Ըստ նրա, ժամանակակից աշխարհում շահելու է ոչ թե նա, ով կառուցում է շատ ենթակառուցվածքներ, այլ նա, ով կայացնում է արագ որոշումներ…

ԵՏՄ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ունի տարանցիկ բարձր ներուժ, սակայն կառավարման և որոշումների կայացման անարդյունավետ մեխանիզմ…

Մենք ունենք տարբեր վարչարարություն, ունենք մոտ 46 վերահսկող կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը իրավասու է կանգնեցնել ԵՏՄ տարածքով անցնող բեռը, ստուգել և այլն․․․

«Ընկերներ, մենք այդպես սպանում ենք տարանցիկ ներուժը», հայտարարել է Տիգարն Սարգսյանը՝ նշելով, որ, եթե բեռը հատեց ԵՏՄ սահմանը, ուրեմն ստացել է դրա հավանությունը եւ ԵՏՄ տարածքում այն պետք է շարժվի անարգել, որպեսզի հնարավոր լինի մրցակցել տարանցիկ այլ ուղիների հետ․․․

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ որոշումների կայացման արագության համար պետք է որոշում ընդունելու իրավասություն տրվի վերազգային օրգանին, որովհետեւ մի բան է, երբ հինգ երկրները իրենց ազգային ծրագրերն են իրականացնում և փոխհամաձայնեցնում ԵՏՄ շրջանակում, այլ բան, երբ վերազգային մարմինը կայացնում է արագ որոշումներ․․․




Քոչարյանի զոհերը

Խոշոր հաշվով, Տիգրան Սարգսյանը խոսում է Եվրամիության մոդելի մասին, որտեղ կա Եվրահանձնաժողով, որը օժտված է որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի շնորհիվ բարձրանում է Եվրամիության կառավարման արդյունավետությունը․․․


Հատկանշական է, որ Տիգրան Սարգսյանը, որ Հայաստանի քվոտայով արդեն մոտ չորս տարի է զբաղեցնում է ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որոշումներ կայացնելու և անարդյունավետ կառավարման մասին խոսում է իր պաշտոնավարման ավարտին․․․

2020 թվականին լրանում է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ հանգամանքը առավել ծանրակշիռ է դարձնում Հայաստանի նախկին վարչապետի խոսքը, քանի որ նա փաստացի ԵՏՄ հանձնաժողովի համար որոշում կայացնելու լիազորություն ուզում է ոչ իր համար․․․

Մյուս կողմից, Տիգրան Սարգսյանը շոշափում է հարցեր, որոնք գործնականում նրա հայտնի հոդվածի տողատակում էին, որը լույս տըեսավ 2012 թվականի օգոստոսին, ռուսական Վեդոմոստի պարբերականում,





որտեղ այն ժամանակ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմնավորում էր, որ Հայաստանի համար նպատակահարմար զարգացման ուղղությունը Եվրամիությունն է…

Իհարկե հետո տեղի ունեցան հայտնի քաղաքական տրանսֆորմացիաները, սակայն ներկայումս Տիգրան Սարգսյանը ԵՏՄ կառավարման որակի և արդյունավետության հարցերը շոշափում է քաղաքական տրանսֆորմացիաների նոր փուլում, երբ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, ընդ որում եվրասիական ակումբի քաղաքական «ավանդույթներին» հակոտնյա…

Միաժանանակ, դա առաջացրել է նաև այդ ակումբի տնտեսա-քաղաքական մի շարք շրջանակների դժկամ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչն արտահայտվում է թե քաղաքական ժեստերով, թե նաեւ տնտեսական իրողություններով…

Օրինակ, ԵՏՄ տարանցիկ ներուժի մասին Հայաստանում համաժողով է մի շրջանում, երբ Վերին Լարսում կուտակվել էին հարյուրավոր հայկական բեռնատարներ, եւ ռուսական կողմը նրանցից տույժ կամ կաշառք էր պահանջում՝ ըստ տարածված տեղեկության, այսպես ասած գերբեռնված լինելու մասին…

Ընդհանրապես, ԵՏՄ տարանցիկ ներուժը Հայաստանի համար տարօրինակ թեմա է, որը չունի ընդհանուր սահման ԵՏՄ հետ: Միաժամանակ, ԵՏՄ անդամ Հայաստանի տարանցիկ ներուժը գործնականում քաղաքականապես հակոտնյա է ԵՏՄ մյուս անդամների ներուժի հետ, թեեւ այստեղ կա որոշակի հակասականություն նաեւ սահմանակից Ռուսաստանի ու Ղազախստանի միջև․․․

Խոշոր հաշվով, այդ ամենի խորքում ընկած է այն, որ Եվրասիական տնտեսական միությունը զուրկ է արժեհամակարգային եւ քաղաքակրթական ընդհանուր գրավիչ հիմքից: Այդ պարագայում, որեւէ մեկը շահագրգռված չէ արագ որոշումների կայացմամբ եւ բանն այստեղ անշուշտ մեխանիզմները չեն: Դրանք աշխատում են, երբ կա ընդհանուր մշակութային և քաղաքակրթական հիմքը, որը ձեւավորում է քաղաքական ընդհանրությունների միջավայրը…

Տիգրան Սարգսյանն անշուշտ հիանալի է պատկերացնում այդ խնդիրները: Եվ այն, որ նա Երեւանում բավականին սուր քննադատության է ենթարկում ԵՏՄ կառավարման մեխանիզմը, հուշում է հենց այդ մասին…

Տիգրան Սարգսյանը խոշոր հաշվով տանն է, եւ տանը տեղի ունեցող փոփոխությունները նրան տալիս են հնարավորություն «վերադառնալ» 2012-ին շոշափած խնդիրներին, որովհետեւ չկա այն «ոչիշխանական» քրեաօլիգարխիկ բեւեռը, որը ուժգին թիրախավորելով Սարգսյանին, գործնականում թիրախավորում էր ԵՏՄ դեմ Հայաստանի փաստարկներն ու գործնականում Հայաստանի անգամ հնարավոր անդամության խնդիրը դնում ոչ թե երկխոսության եւ քննարկումների, այլ «անվերապահ կապիտուլյացիայի» տրամաբանության դաշտում


Lragir.am escribe: La Conferencia de la EEU en Ereván el 30 de septiembre, dedicada al tema del potencial de tránsito de la Unión Económica Euroasiática,

El presidente de la Comisión Económica de EEU, Tigran Sargsyan, critica la gestión de EEU …

Tigran Sargsyan declaró que la Unión Económica Euroasiática está tomando decisiones muy lentamente, constantemente quedando atrás del mundo. Según él, no el que construye mucha infraestructura sino el que toma decisiones rápidas beneficiará al mundo moderno.

El Presidente de la Comisión EEU ha declarado que la Unión Económica Euroasiática tiene un alto potencial de tránsito, pero un mecanismo de gobernanza y toma de decisiones ineficaz …

Tenemos diferentes administraciones, tenemos alrededor de 46 estructuras de supervisión, cada una de las cuales tiene el poder de detener la carga que pasa por la EEU, inspeccionar, etc .;

“Amigos, estamos matando el potencial de tránsito de esta manera”, dijo Tigran Sargsyan, señalando que si la carga cruzara la frontera de la EEU, habría recibido su aprobación y tendría que moverse libremente en el territorio de la EEU para competir con otras rutas de tránsito; .

Tigran Sargsyan ha declarado que el órgano supranacional debe otorgar a la autoridad de toma de decisiones el poder de tomar decisiones, porque es una cosa cuando los cinco países implementan y coordinan sus programas nacionales dentro de la UEE, pero otra cosa cuando el órgano supranacional toma decisiones rápidas;



En gran medida, Tigran Sargsyan habla sobre el modelo de la UE, donde hay una Comisión Europea que tiene el poder de tomar decisiones, lo que aumenta la efectividad de la gobernanza de la UE;

Es de destacar que Tigran Sargsyan, quien ha sido presidente de la Comisión de la EEU durante casi cuatro años bajo la cuota armenia, habla de la toma de decisiones y la gobernanza ineficaz al final de su mandato;

En 2020, la tenencia de Tigran Sargsyan expira. Este hecho hace que el discurso del ex primer ministro de Armenia sea más pesado porque en realidad quiere que la Comisión EEU tome una decisión no por sí mismo;

Por otro lado, Tigran Sargsyan trata temas que estaban prácticamente en línea con su conocido artículo, publicado en agosto de 2012 en el Vedomost ruso,

donde el entonces primer ministro en funciones, Tigran Sargsyan, argumentó que la UE es la dirección de desarrollo apropiada para Armenia …

Por supuesto, las conocidas transformaciones políticas tuvieron lugar después, pero en la actualidad Tigran Sargsyan aborda los problemas de la calidad y la eficacia de la gestión de EEU en la nueva fase de transformaciones políticas, cuando hay una nueva situación política en Armenia, en contraste con las tradiciones políticas del Club Euroasiático.

Al mismo tiempo, también ha provocado una actitud reticente de varios círculos económicos y políticos del club hacia Armenia, que se expresa tanto por gestos políticos como por realidades económicas …

Por ejemplo, hay una conferencia sobre el potencial de tránsito de EEU en Armenia cuando cientos de camiones armenios se apilaron en Upper Lars y la parte rusa exigió que fueran multados o sobornados por supuestamente sobrecargados …

En general, el potencial de tránsito de la EEU es un tema extraño para Armenia, que no tiene una frontera común con la EEU. Al mismo tiempo, el potencial de tránsito del miembro de EEU Armenia es prácticamente políticamente opuesto al potencial de otros miembros de EEU, aunque también existe cierta contradicción entre la vecina Rusia y Kazajstán;

En el centro de todo esto se encuentra el hecho de que la Comunidad Económica Euroasiática carece de un sistema de valores y una civilización muy atractivos. En este caso, nadie está interesado en tomar decisiones rápidas y los mecanismos aquí ciertamente no lo son. Funcionan cuando existe una base cultural y de civilización común que forma el entorno para las similitudes políticas …

Tigran Sargsyan es muy consciente de estos problemas. Y el hecho de que critique el mecanismo de gobierno de EEU en Ereván, provoca que …

Tigran Sargsyan está en su mayor parte en casa, y los cambios en su hogar le dan la oportunidad de “volver” a los problemas que enfrentó en 2012, porque no hay un polo “oligarquía-criminal” supranacional “que apunte fuertemente a Sargsyan, incluso prácticamente a Armenia en argumentos y prácticas de EEU. pone el tema de la posible membresía no en diálogo y discusión sino en la lógica de la “capitulación incondicional”

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->