>

Lragir.am-ը գրում է․ Փյունիկ ակումբի ռուսաստանահայ մեծահարուստ սեփականատեր Արթուր Սողոմոնյանի ասուլիսից հետո Երեւանում ասուլիս է տվել նաեւ ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստ՝ նախկին Բանանց, այժմ Ուրարտու ակումբի սեփականատեր Չալոյանցը:

Նա եւս խոսել է Հայաստանում ֆուտբոլային փոփոխությունների, Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու անհրաժեշտության մասին, համարելով, որ հակառակ դեպքում չի լինի առաջընթաց: Իհարկե, Չալոյանցը չի հայտարարել, որ փոփոխություն չլինելու դեպքում կհանի թիմը առաջնությունից, ինչպես նախօրեին Սողոմոնյանն էր ասել, սակայն ակնառու է, որ խոշոր ակումբների խոշոր սեփականատերերը բավականին մեծացնում են ճնշումը ֆեդերացիայի եւ փաստորեն դրա նախագահ Արթուր Վանեցյանի վրա:

Կլինե՞ն փոփոխությունների նրանց կոչին եւ մոտեցումներին միացող այլ սեփականատերեր, եւ ինչպե՞ս կարձագանքի ֆեդերացիան Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նրանց առաջարկին: Հայաստանում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո ֆուտբոլային կյանքում փոփոխությունները նկատելի են, հատկապես մարզերի ուղղությամբ աշխուժությունը, նաեւ նոր ակումբներ են ձեւավորվում:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից, դա գուցե պայմանավորված է սպասումների մթնոլորտից, Հայաստանում տեղի ունեցած ընդհանուր քաղաքական փոփոխության համատեքստում: Ըստ այդմ, կա առաջացած աշխուժությունը մի քանի մակարդակներում կապիտալիզացնելու անհրաժեշտություն, այլապես հնարավոր է սպասումների զգայական էֆեկտի նվազում, ինչը կարող է ժամանակի ընթացքում բերել որոշակի անկման, առավել եւս, որ ֆեդերացիայի նախագահն էլ զրկվեց Հայաստանում «սպասումների» առումով նշանակալից պաշտոնից:

Մյուս կողմից, հայկական ֆուտբոլում կառուցվածքային, կառավարման փոփոխությունների անհրաժեշտությունը տարիների հրատապ օրակարգ է եւ այդ իմաստով թե Սողոմոնյանը, թե Չալոյանցը բացում են ֆուտբոլային կառավարմանն առնչվող դիսկուրս, եթե անգամ առաջնորդվում են զուտ սեփականատիրական շահերով:





Ի վերջո, ֆուտբոլային կյանքը եւս պետք է լինի այդ շահերի վրա կառուցված, որպեսզի ձեւավորվի զարգացման ամուր հիմք: Ըստ այդմ, շատ կարեւոր է, թե ինչ երկխոսություն կծավալվի ֆեդերացիայի եւ ակումբների սեփականատերերի միջեւ: Ակնառու է, որ անհանդուրժողության դեպքում՝ լինի այն միակողմանի, թե երկկողմ, չի շահի թերեւս որեւէ մեկը, առավել եւս ֆուտբոլը:

Միաժամանակ, սակայն, այստեղ կա թերեւս մի հետաքրքիր նրբերանգ էլ: Թե Սողոմոնյանի, թե Չալոյանցի գնահատականներում նուրբ շոշափվում է մեկ այլ ռուսաստանցի մեծահարուստ սեփականաեր Սամվել Կարապետյանի ակումբից դժգոհություն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Lragir.am writes: Following the press conference of rich Russian-Armenian owner of Pyunik club Arthur Soghomonyan another Russian rich man, former Banants, now owner of Urartu club, also held a press conference in Yerevan.


He also spoke about the necessity of football changes in Armenia and creation of Professional League, considering that otherwise there will be no progress. Of course, Jaloyants has not stated that in case of no change he will remove the team from the championship, as Soghomonyan said yesterday, but it is obvious that the big owners of the big clubs are increasing the pressure on the federation and in fact its chairman Arthur Vanetsyan.

Will there be other owners joining their call for change and approaches, and how will the federation respond to their proposal to create a professional league? After the change of the President of the Football Federation in Armenia, changes in the football life are noticeable, especially in the regions, as well as new clubs are being formed.



On the other hand, this may be due to the atmosphere of expectations in the context of the general political change in Armenia. Accordingly, there is a need to capitalize on emergent activity on several levels, otherwise the sensory effect of expectations may be reduced, which may lead to some decline over time, especially given that the Federation President has been deprived of a significant position of “expectations” in Armenia.

On the other hand, the need for structural, governance changes in Armenian football has been an urgent agenda for years, and in this sense both Soghomonyan and Jaloyants open up a football management discourse, even if driven by purely proprietary interests. After all, football life must also be built on those interests in order to form a solid basis for development. Therefore, it is very important what kind of dialogue will take place between the federation and the club owners.

Obviously, in the case of intolerance, whether it is one-sided or bilateral, it will probably not benefit anyone, especially football.

At the same time, however, there is perhaps an interesting nuance here. Both Soghomonyan’s and Jaloyants’ assessments show the discontent of another Russian rich owner Samvel Karapetyan’s club.

For more information, see Source: Source: http://yelaket.am/?p=54832&l=am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->