>

«Մեծ հույս ունենք, որ դեպքից 18 տարի անց արդարադատությունը կվերականգնվի։ Վստահ ենք։ Կարևորը, որ գործին ընթացք տրվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։

Ինչպես հայտնի է, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը,

դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ այս գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, Կուկու մականունով Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։





Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Ներկայումս, դատախազությունում ուսումնասիրելով նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարությունը, պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է

համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես, տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդում Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ իրենք այլ մանրամասների չեն տիրապետում, քանի որ այս վարույթը հարուցվել է Սթիվեն Նյուտոնի հայտարարությունների հիման վրա։

«Մենք սրա հետ կապ չունենք, մենք անցած տարի էինք դիմել, մեզ էլ պատասխանել էին, որ գործի վերաբացման համար նոր հանգամանքներ են պետք։ Իսկ հիմա Սթիվեն Նյուտոնի հայտարարությունները, ցուցմունքները դիտվել են նոր երևան եկած հանգամանք, և գործը վերաբացվել է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք սպասում են, որ գործի վերաբացման արդյունքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դեպքին, և ովքեր հրամայել են դա անել։ Ե՛վ հրաման տվողները, և՛ մասնակիցները»,- ասաց եղբորորդին։ Մեր դիտարկմանը՝ հրաման տվողներ ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Պողոսյանը պատասխանեց. «

Այո»։ 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։


“We hope that justice will be restored 18 years after the incident. We are sure. The important thing is that the case was proceeded, ”Poghos Poghosyan’s nephew Samvel Poghosyan told“ First News ”.
As it is known, on the night of September 25, 2001, a criminal case was opened in connection with the death of Poghos Poghosyan, who was killed in “Aragast” cafe in Yerevan. The RA Prosecutor General’s Office informed about it yesterday.

According to the Prosecutor’s Office, on September 12, 2019, the Attorney General’s Office of the Republic of Armenia sent Steven John Newton’s application to the Yerevan City Prosecutor’s Office, the documents submitted and translated, as well as the 2001 First Instance Court of Kentron and Nork-Marash Districts of Yerevan. Criminal case on the murder of Poghos Poghosyan at “Aragast” cafe on the night of September 25, 25.



We would like to remind you that in the case of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan, 2002 A February 21 verdict sentenced Kocharyan’s bodyguard, nicknamed Kuku Aghamal Harutyunyan, was found guilty under Article 103 of the former Criminal Code of the Republic of Armenia, for committing negligent manslaughter and sentenced to two years in prison. The victim’s legal successor filed an appeal against the verdict, but was left without an investigation. At present, the Prosecutor’s Office examining Steven John

Newton’s application to the Attorney General of the Republic of Armenia in connection with the above case and Newton’s statement in connection with the above case, found that the statement contained substantive information about the case rather than what was considered a criminal case. by examination. In particular, the information seems to indicate that Poghos Poghosyan was killed not by negligence but by Aghamal Harutyunyan and other unidentified persons in a deliberate and hooligan manner.

Poghos Poghosyan’s nephew told them that they had no further details as the proceedings were initiated on the basis of Steven Newton’s statements. “We have nothing to do with it, we applied last year, and we were told that new circumstances were

needed to reopen the case. And now Steven Newton’s statements, testimonies have been justified and the case has been reopened, ”Poghosyan said, adding that they expect all culprits to be brought to justice as a result of the reopening of the case. “All those who participated in the incident and who were ordered to do so should be held accountable. Both the commanders and the participants, ”he said to his nephew.

To our observation, saying the commanders meant Robert Kocharyan, Samvel Poghosyan replied: “Yes.”

Any video posted on 8rd.am is taken from open sources, and what we read in the video does not derive from our position or personal opinion. If there are videos about you on this site, please write a message and we will remove it.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->