>

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Վլադիմիր Պուտինը մի մասնավոր հանդիպում է ունեցել, որը չէր մտնում, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ ԵԱՏՄ նիստի օրակարգում և արարողակարգում։

Պուտինն այդ օրը, օդանավակայան ուղևորվելուց առաջ, գնացել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հանդիպել է կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին։ Սա երեկվա թերևս ամենասենսացիոն հանդիպումն էր ու ամենաակտիվ քննարկված թեմաներից մեկը։

Սկզբում փորձ արվեց հերքել այս տեղեկությունը, բայց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ հանդիպում եղել է, սակայն որևէ այլ մեկնաբանություն չտվեց, որևէ հավելյալ մանրամասն չհայտնեց։

Մենք միայն տեղեկացանք, որ հանդիպումը կայացել է երեկոյան ժամը 10-ի կողմերը։ Պուտինը մինչ այդ մանսակցել է «Դվին հոլում» կազմակերպված պաշտոնական ընթրիքին, ապա առանձնազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանի հե, որից հետո, մինչև օդանավակայան գնալը, իր հարազատ միջավայրում՝ ՌԴ դեսպանատանը, բոլոր տեսակի աչքերից ու գաղտնալսումներից հեռու, հանդիպել Բելլա Քոչարյանին։

Սա, իրականում, ոչ շատ հնչեղ իրադարձություն է, որ դրա շուրջ արժե այդքան ծավալվել և աշխարհացունց վերլուծություններ անել, ոչ էլ, մյուս կողմից, մանր իրադարձություն է, որ անտեսվի և չարժանանա ուշադրության։

Բոլորին էլ հայտնի է, որ Քոչարյանն ու Պուտինը մտերիմ հարաբերություններ ունեն, և հիմա Պուտինի ընկերը կամ մտերիմը գտնվում է կալանքի տակ, նա էլ, թերևս իր ընկերոջն ու նրա ընտանիքին իր զորակցությունը հայտնելու այդ տարբերակն է գտել՝ այցելել կնոջը, հետաքրքրվել որպիսությամբ և այլն։ Այլ հարց է, թե ինչպես են այդ հանդիպմանը վերաբերվում Քոչարյանի հակառակորդները կամ «ոխերիմ բարեկամները»՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը։




Քոչարյանի զոհերը

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, օրինակ, այսօր մեր հարցին ի պատասխան նախ ասաց, թե ինքը նման տեղեկություն չուներ։ Հետո, երբ տեղեկացրինք, որ հաստատվել է հանդիպման լուրը, նա ասաց․ «Ընդունեցի ի գիտություն»։


Այսինքն՝ նախապես ծրագրված չէ՞ր այդ հանդիպումը, Կարապետյանը դարձյալ կրկնեց, որ ինքն այդ մասին նման տեղեկություններ չուներ։ Նա նաև նշեց, որ Պուտինն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել «Դվին հոլում» ընթրիքից հետո, ապա Փաշինյանը արդեն օդանավակայանում ճանապարհել է Պուտինին։





Այսինքն՝ Փաշինյանը «Դվինում» Պուտինի հետ առանձնազրույցից հետո մեկ էլ օդանավակայանում է նրան հանդիպել։ Իսկ թե ինչ է արել այդ միջակայքում ՌԴ նախագահը, ՀՀ վարչապետի խոսնակը տեղյակ չէր։ Եվ սա զարմանալի է, քանզի չի կարող ընդունող երկրի ղեկավարը չիմանալ, թե որտեղ է անցկացնում իր ազատ ժամանակը Պուտինը, որը նախ՝ իր հյուրն է, երկրորդ՝ երկրի ղեկավար է, որի ամեն մի քայլն ու տեղաշարժը հսկվում է ընդունող երկրի անվտանգության և արարողակարգի աշխատակիցների կողմից։

Նրանք են Պուտինին դիմավորել, ուղեկցել, նրանց պատասխանատվության տակ էին գտնվում, առհասարակ, ՀՀ ժամանած բոլոր բարձրաստիճան հյուրերը, հետևաբար ՌԴ նախագահը կամ որևէ այլ նախագահ պարզապես չէր կարող շարքային քաղաքացու նման ՀՀ վարչապետին ասեր՝ «ես մի ժամով մի հատ տեղ գնամ, գամ»։ Այնպես որ, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը միանշանակ իմացել է՝ ուր է գնում Պուտինը։ Բայց խոսնակի համար դա, կարծես թե, անակնկալ է եղել։

Նիկոլ Փաշինյանին պատկանող Armtimes.com կայքը այդ հանդիպման վերաբերյալ այսօր մի հոդված հրապարակեց, որտեղ նշված էր, թե իրենց տեղեկություններով՝ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե: «Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար»,-գրել է կայքը և հիշեցրել Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքի հոդվածներից մեկը։

Այստեղ, դարձյալ «իրենց տեղեկություններով», գրված էր, թե հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինն սկսել է փաստարկներ բերել Քոչարյանի ազատ արձակման եւ քրեական հետապնդումը դադարեցնելու օգտին, իսկ Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:

«Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են՝ նա ասել է. «Հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»: Դրան ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»»,-գրել է կայքը։ Լրագրողը զրուցել էր նաև ՌԴ դեսպանատան մամուլի խոսնակ Ալեքսանդր Գուչկովի հետ՝ նրան հարցնելով, թե Պուտինը եղե՞լ է դեսպանատանը, ինչին ի պատասխան՝ Գուչկովն ասել է, որ չի մեկնաբանում․ «Այդպիսին է մեր դիրքորոշումը: Թողնենք առանց մեկնաբանության»:

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր մեզ հետ զրույցում այս հոդվածում տեղ գտած տեղեկություններն այսպես մեկնաբանեց․ «Հայկական ժամանակի հոդվածը` Գուչկովի պատասխանից բացի, ամբողջությամբ սուտ է: Սա մեզ համար անակնկալ չէ, քանի որ 20 տարի շարունակ այս լրատվամիջոցը և

նրա տերերը տարածել են բացարձակ ստեր մեր ընտանիքի մասին: Այլ մեկնաբանություն զրույցի և մնացածի մասին չեմ կարող տալ»։ Մենք նրան մի քանի հարց ևս ուղղեցինք։ Կրտսեր Քոչարյանը, սակայն, շռայլ չգտնվեց պատասխանների հարցում։


-Իսկ ի՞նչ կարող եք ասել, առհասարակ, Ձեր մայրիկի և ՌԴ նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին։

-Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Ավելին ասել չեմ կարող:

-Տեղյա՞կ էիք, որ ՌԴ նախագահը հանդիպելու է ձեզ հետ։

-Կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում:

-Արդյոք հանդիպման նպատակը եղե՞լ է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։

After a meeting of the EAEU Supreme Council in Yerevan on October 1, Vladimir Putin had a private meeting that was not on the agenda and protocol of either Nikol Pashinyan or the EEU meeting. Before leaving for the airport, Putin went to the Russian Embassy in Armenia on that day, where he met with Bella Kocharyan, the wife of second President Robert Kocharyan, in custody.

This was probably yesterday’s most sensational meeting and one of the most discussed topics. At first an attempt was made to refute this information, but Viktor Soghomonyan, the head of Kocharyan’s office, confirmed that a meeting had taken place, but declined to comment further.



We were only informed that the meeting was held at 10 pm. Prior to that, Putin attended an official dinner in Dvin Hall, then had a private talk with Nikol Pashinyan, after which he met Bella Kocharyan in his native surroundings at the Russian Embassy in his home surroundings, away from all eyes and eavesdropping. This is, in fact, a not-so-lucrative event that is worth pursuing and analyzing worldly, nor is it a minor event that is ignored and ignored.

Everyone knows that Kocharyan and Putin have close relationships, and now Putin’s friend or close relative is in custody, and he may have found this option of expressing his support to his friend and his family – to visit his wife, inquire about her, and so on. Another issue is how Kocharyan’s opponents or “close friends” – Nikol Pashinyan and his entourage – are treated at the meeting.

Prime Minister’s spokesman Vladimir Karapetyan, for example, said in response to our question today that he had no such information. Then, when we heard that the news of the meeting had been confirmed, he said: “I took it for granted.”

In other words, was the meeting not scheduled in advance? Karapetyan repeated that he had no such information. He also said that Putin and Pashinyan had a private conversation after dinner at Dvin Hall, after which Pashinyan had already left for Putin at the airport. That is, Pashinyan met him at the airport after a private conversation with Putin at Dvin. As to what the Russian president did in that period, the RA Prime Minister’s spokesman was unaware.

And this is surprising, since the head of the host country cannot know where Putin spends his free time, first of all being his guest, and second, the head of state, whose every move and move is monitored by the security and protocol staff of the host country. . They welcomed Putin, accompanied him, were in charge of all the high-ranking guests in Armenia, so the Russian president or any other president simply could not tell the Prime Minister like an ordinary citizen, “I go for an hour, come.” So it is clear that Pashinyan knew exactly where Putin was going. But for the speaker, it seems to have been a surprise.

Armtimes.com website owned by Nikol Pashinyan published an article today about the meeting, stating that according to their information, the meeting was at Bella Kocharyan’s request and lasted several minutes. “Bella Kocharyan is supposed to have asked the Russian president to mediate for her husband,” the website wrote and recalled an article in Telegram’s “Baghramyan 26” channel. Here again, “according to their information”, it was written that during one of the meetings Putin started arguing in favor of Kocharyan’s release and termination of prosecution, and Pashinyan has proven in his counter-arguments that everything is within the law.

“When Putin’s arguments are over, he said: “Do you understand, he is my friend?” In response, Pashinyan said: “I’m sorry that you have such friends,” the site wrote. The reporter also spoke to Russian embassy spokesman Alexander Guchkov asking him if Putin was in the embassy, ​​to which Guchkov responded that he did not comment; “This is our position. Let us leave without comment. “

Robert Kocharyan’s younger son, Levon Kocharyan, commented on the information in this article in a conversation with us today: “The article by Haykakan Zhamanak, besides Guchkov’s response, is completely false. This is not a surprise to us, as this media and its owners have spread outright lies about our family for 20 years. I can’t comment on the conversation and the rest. ” We asked him a few more questions. Younger Kocharyan, however, was not generous with the answers.

 – And what about the meeting between your mother and the Russian president in general?

  • The fact of the meeting, as you know, was confirmed by the Russian President’s Spokesman. I can’t say more.

  • Were you aware that the Russian President would meet with you?
  • I think you will agree with me that such meetings are not spontaneous.

Has the purpose of the meeting been for the Russian President to try to mediate with the Armenian authorities to release your father from custody?

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->