>

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ ԵՏՄ գագաթաժողովի հետ կապված արարողակարգային խախտումներ են եղել.

ի մասնավորի, տարակուսանքի տեղիք է տվել այն հանգամանքը, որ Ռուսաստանի կամ Իրանի նախագահներին օդանավակայանում դիմավորում է Սահմանադրությամբ 7-րդ պաշտոնյան։




Քոչարյանի զոհերը

Պարզվում է, սակայն, որ այս թեմայով կուլիսային լուրջ խնդիրներ են եղել։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ ՀՀ ժամանող

նախագահներին՝ մասնավորաբար Պուտինին ու Ռուհանիին նա դիմավորի օդանավակայանում, հետո նաեւ ճանապարհի, քանի որ ինքը գերզբաղված է գագաթաժողովի կազմակերպչական հարցերով։





Սակայն, մեր տեղեկություններով, նախագահը չափազանց քաղաքավարի հասկացրել է, որ չի պատրաստվում ստանձնել սոսկ «մարդ դիմավորողի» դեր, թեկուզ խոսքը այլ երկրների նախագահների մասին է։

Այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է Փաշինյանին, որը հանձնարարել է Սարգսյանին հնարավորինս հեռու պահել գագաթաժողովի շրջանակներում ընթացող բոլոր արարողակարգային միջոցառումներից։ Արդյունքում, նախագահ Սարգսյանը հյուրընկալել է միայն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“Fact” newspaper writes: “These days it is often said that there have been protocol violations at the EEU summit. in particular, the fact that the 7th official in the constitution is greeted at the airport by the Russian or Iranian presidents is puzzling.



However, it turns out that there were serious backstage issues on this topic. According to government sources in the “Fact” newspaper, Nikol Pashinyan initially appealed to President Armen Sargsyan to meet with the arriving Armenian presidents, particularly Putin and Rouhani at the airport, and then on the road, as he is busy with the organizational issues of the summit.

However, according to our information, the president has made it very polite that he is not going to take on the role of merely a “welcoming person”, even if it is about the presidents of other countries.

This has made Pashinyan extremely nervous, which has instructed Sargsyan to stay away from all the proceedings of the summit. As a result, President Sargsyan hosted only Iranian President Hassan Rouhani. “

More in today’s issue of the newspaper

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->