>

Lragir.am-ը գրում է․

Երևանում ԵՏՄ վեհաժողովին մասնակցելուց հետո Պուտինը մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է Իլհամ Ալիևին…

Ընդհանրապես, եթե նայենք վիճակագրությունը, Պուտինն իր երկարամյա նախագահության շրջանում հստակ պահում է հավասարակշռությունը Հայաստանի ու Բաքվի ղեկավարների հետ հանդիպումների մասով․․․

Եվ զարմանալի չէ, որ Երևանից մեկնելուց հետո նա հանդիպում է Ալիևին․․․

Երեւանում Պուտինը Բելլա Քոչարյանից բացի հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․․․

Երևանյան վեհաժողովի օրերին իրան-ադրբեջանական սահմանին գրանցվեց հերթական զինված միջադեպը․․․




Քոչարյանի զոհերը

Նախօրեին Պուտինը վավերացրել էր Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան,  և կասպյան պետություններից միայն Իրանը առայժմ չի վավերացրել այն․․


Երեւանյան համաժողովի օրերին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում առաջընթաց ոչ միայն չկա, այլև բանակցություններ փաստացի չկան, խնդիրը սառեցվել է․․․

Երեւանի կոշտ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում լուրջ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի և Ռուսաստանի համար․․․

Ռուսական պլանը «բանակցությունների սառեցման» պայմաններում մնում է իրագործել ռազմական ճանապարհով, որը նույնպես խիստ խնդրահարույց է եւ կարող է պայթեցնել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը․․․





Համենայնդեպս, պատերազմը սկսելու մեխանիզմի երկու պայմանը կամ երաշխիքները ներկայում չեն գործում․․․

Ըստ ամենայնի, հենց այս հարցերի շուրջ են զրուցելու Պուտինն ու Ալիեւը: Բացի այդ, ՌԴ նախագահը Ալիևին թերեւս տեղեկացնելու է նաև երեւանյան հավաքի մանրամասներին, ինչը Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում սովորական պրակտիկա է․․․

Մասնավորապես, նման պրակտիկա գոյություն ունի ՀԱՊԿ ռազմական բլոկի մասով, որը դրսեւորվել է բացահայտ․․․

Օրինակ, Լուկաշենկոն հայտարարել է, որ Ալիեւին մանրամասն տեղեկացնում է այդ ռազմական բլոկի անցուդարձին․․․

Պուտինը երևի Ալիևին նաև կտեղեկացնի, որ Հայաստանի բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվում Լարսի անցակետում, գազը շուտով կթանկացնեն, եւ այլ նման խնդիրներ․․․

Թվում է՝ Բաքուն գործիք է Պուտինի ձեռքին Հայաստանի եւ, ինչու չէ, նաև Իրանի հետ հարաբերություններում․․․

Բայց ներկայում սա խիստ հարաբերական իրավիճակ է, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանի համաձայնությունների ֆոնին:

Lragir.am writes:


After attending EEU summit in Yerevan, Putin heads to Sochi to meet with Ilham Aliyev …

In general, if we look at the statistics, Putin clearly holds the balance of meetings with the leaders of Armenia and Baku during his long presidency;

And it is not surprising that after leaving Yerevan he meets Aliyev;

In Yerevan, besides Bella Kocharyan, Putin met with Iranian President Hassan Rouhani and Armenian Prime Minister Nikol Pashinyan;

Another Armed Incident on Iran-Azerbaijan Border During Yerevan Assembly Days:

Yesterday, Putin had ratified the Convention on the Status of the Caspian Sea, and only Caspian Iran has not ratified it yet;



During the conference in Yerevan, Russian Foreign Minister Lavrov stated that there was no progress in the Karabakh negotiation process, but there were no actual talks, the problem was frozen;

Yerevan’s tough stance on Karabakh creates serious problems for Azerbaijan and Russia;

The Russian plan remains to be implemented militarily in a “freeze of negotiations”, which is also highly problematic and could blow up not only Azerbaijan but Russia;

At least, the two conditions or guarantees of a war mechanism do not currently work;

It is likely that these issues will be discussed by Putin and Aliyev. In addition, the Russian president will also inform Aliyev of the details of the rally in Yerevan, which is a common practice in Moscow-Baku relations;

In particular, such a practice exists in the case of the CSTO military bloc, which has been clearly demonstrated.

Lukashenko, for example, has stated that he is informing Aliyev in detail of the events of that military bloc;

Putin will probably also tell Aliyev that obstacles are being created for Armenian trucks at the Lars checkpoint, gas prices to rise soon, and other such issues;

Baku seems to be Putin’s tool in relations with Armenia and why not with Iran;

But now this is a very relative situation, especially in light of Russia’s agreement with Turkey.

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->